Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ-ն լավ հարաբերություններ ունի ՌԴ-ի, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ․ ԵԽԽՎ պատգամավորի հարցը Փաշինյանին

Ստրասբուրքում ԵԽԽՎ լիագումար նիստին Գերմանիայի ներկայացուցիչ պատգամավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս ասաց, որ անցած շաբաթ Գերմանիայի Բունդեսթագում շատ հետաքրքիր բանավեճ են ունեցել ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի մասին, եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել դրան։ Պատգամավորն ասաց, որ բանավեճի ժամանակ հատկապես շեշտվում էր այն, որ ՀՀ-ն դրական հարաբերություններ ունի ՌԴ-ի, միեւնույն ժամանակ նաեւ ԵՄ-ի հետ, եւ իրենք ողջունել են դա։ Գերմանիայի ներկայացուցիչն ընդգծեց, որ կան պետություններ, որոնք ԵՄ անդամ են, բայց լավ հարաբերություններ չունեն․

«Կարո՞ք եք ասել՝ ինչպես է սա ստացվել, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ միեւնույն ժամանակ ԵՄ-ի հետ, եւ գուցե Հայաստանը կարող է մոդել դառնալ ԵՄ-ի համար»,- ի վերջո հարցրեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Ինչպես ավելի վաղ իմ ելույթում ասել էի՝ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությանը, եւ երբեմն հանրությունը կարող է ականատես լինել բավականին տարօրինակ բանավեճերի։ Եւ երբ իմ ասուլիսների ընթացքում փորձում են ասել, թե ՀՀ-ում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, ես ամեն անգամ հարկ եմ համարում ընդգծել, որ մեզ մոտ տեղի է ունեցել ոչ թե գունավոր, այլ սիրո եւ համերաշխության հեղափոխություն։ Եւ այս բառերի տակ խոսքը ոչ թե գույների, կամ սիրո մասին է, այլ քաղաքական ենթատեքստի։ Խնդիրն այն է, որ մեր հեղափոխության մեջ իսկապես որեւէ արտաքին քաղաքական ուժի ներգրավվածություն չի եղել։ Բացառվում է, որ որեւէ մեկը նման բան կարողանա ցույց տալ։ Սա մեզ համար, կներեք, ազգային արժանապատվության խնդիր է, եւ անձամբ ինձ համար էլ անձնական արժանապատվության խնդիր է։ Շատ կարեւոր է արձանագրել, որ ժողովրդավարությունն իսկապես բխում է մեր ժողովրդի մտածելակերպից։ Կարծում եմ՝ սա է պատճառը, որ այսօր ունենք այն վիճակը, որի մասին դուք նշում եք»,-ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը որեւէ երկրի դեմ չէ, որեւէ կազմակերպության դեմ չէ․

«ՀՀ-ի ժողովուրդը հեղափոխություն իրականացրել է հանուն իր ազատ եւ երջանիկ ապագայի, եւ մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, մենք այս պահին նախագահում ենք այդ կազմակերպությունում եւ մենք մեզնից կախվածն անելու ենք՝ այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, եւ մենք ամեն ինչ անելու ենք՝ այդ հարաբերությունները զարգացնելու համար։ ՀԱՊԿ անդամ ենք, եւ ամեն ինչ անելու ենք՝ այդ կազմակերպությանը մեր անդամակցությունը առավել արդյունավետ դարձնելու համար։ ԵՄ-ի հետ այսօր ունենք հրաշալի հարաբերություններ, եւ դա ունի շատ կոնկրետ պատճառ․ խնդիրն այն է, որ համապարփակ եւ ընդլայված համագործակցության մասին պայմանագիրը ԵՄ-ի հետ, նրա բովանդակությունը լիարժեքորեն համընկնում է մեր կառավարության ունեցած օրակարգի հետ, այն օրակարգի հետ, որ մենք ի սկզբանե մտադիր ենք իրականցնել մեր երկրում»,-եզրափակեց ՀՀ վարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20984 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել