Երևան
12 °C
Դատարանում երեկ տեղի ունեցածը իրավաբանական տեսանկյունից ծայրահեղ մեծ խախտում է իրենից ներկայացնում:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, որոշել էր կալանքի տակ թողնել Քոչարյանին:
Ալումյանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը շատ կոպիտ ձեւով խախտել է Քրեական օրենսգրքի բազմաթիվ նորմեր, որոնց վրա պաշտպանական կողմը հիմնվում էր: Ըստ նրա՝ յուրաքանչյուր փաստարկը առանձին վերցրած բավարար էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հենց երեկ ազատ արձակվեր: «Ինչպես ասաց պարոն Քոչարյանը դեռ դատավարության ժամանակ, մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է հերոս լինի, այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորն այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում: Այսինքն՝ բավարար չէ, որ դատավորը ուղղակի լավ իրավաբան լինի, լավ դատավոր լինի, լավ մարդ լինի այս գործով, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, ինքը նաեւ պետք է լինի հերոս»,- ասաց Ալումյանը: Հարցին՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերո՞ս է (Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավորը,-հեղ.), Ալումյանը արձագանքեց. «Իմ ասածի տողատակերը երեւի ճիշտ հասկացաք՝ հաշվի առնելով այն ճնշումները, որոնք եղել են ու կան»:
Պաշտպանի խոսքով՝ տարբեր աղբյուրներից ստույգ տեղեկություններ են սկսել ստանալ, թե ում միջոցով և ինչ եղանակներով են պատվերները հասնում դատավորին։
«Կգա դրա ժամանակը եւ կներկայացվեն անուններ՝ անուն առ անուն։ Այնպես չէ, որ այս ամեն ինչը միշտ լինելու է քողարկված, եւ զսպանակն ինչքան սեղմվի, այնքան ավելի ուժեղ է հետ բացվելու», - ասաց նա:
Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող թաքնվել քննությունից. «Այդ մարդուն չի կարելի ասել, որ ինքը կարող է թաքնվել քննությունից: Ռոբերտ Քոչարյանն իր կյանքով ապացուցել է, որ ինքը թաքնվողը չէ: Ինքը շատ ավելի ծանր կյանքի մեջ շատ ավելի ծանր իրավիճակներում է եղել ու հենց այն բանի շնորհիվ, որ ինքը թաքնվողը չէ, մենք շատ ավելի հաղթանակներ ենք արձանագրել»,- ասաց Ալումյանը: Վերջինս չցանկացավ խոսել հետագա քայլերի մասին՝ նշելով, որ իրենք շատ անսպասելի քայլերի են պատրաստ ու շատ ազդեցիկ, պարզապես չենք ցանկանում, որպեսզի խնդիրը հասնի դրան:
Ալումյանը նաեւ խոսեց հիմիկվա գործից ՀՀ ՔՕ 300. 1 հոդվածի եւ 2008 թվականին գործող 300 հոդվածի հարաբերակցության մասին:
Հիմիկվա գործող 300.1 հոդվածի եւ 2008 թվականին գործող 300 հոդվածի հարաբերակցության մասին: «Եթե 2008 թվականին գործող օրենքը ավելի մեղմ էր, քան՝ հիմիկվա 300.1 հոդվածը, ապա պարոն Քոչարյանին 300.1 հոդվածը առաջադրվել չէր կարող: 2009 թվականի դրությամբ 7 հոգի ՝ այն ժամանակվա կարկառուն դեմքերը, մեղադրվում էին 300 հոդվածով ՝ Սահմանադրական կարգը տապալելու մեջ. 2009 թվականին այդ հանցակազմը դուրս եկավ Քրեական օրենսգրքի 300 հոդվածից եւ դարձավ 300.1 հոդված: 6 դատախազ դատարանում հրաժարավեցին 7 հոգու մեղադրանքից՝ պատճառաբանությունը միայն մեկն էր, որ 300.1 հոդվածը 2008 թվականին գործող նորմի համեմատ պատասխանատվությունը խստացնող նորմ է: Այդ 7 հոգին քրեական պատասխանատվության չենթարկվեցին սահմանադրական կարգը տապալելու համար միայն այն պատճառով, որ դատախազությունը համարում էր, որ 300.1 հոդվածը 2008-ին գործող նորմի համեմատ պատասխանատվությունը խստացնում է: Հիմա մենք պահանջում ենք ընդամենը նույն չափանիշը կիրառել պարոն Քոչարյանի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանին 2009 թվականին մեղադրանք չի առաջադրվել 300.1 հոդվածով եւ ինքը դրա համար էլ այդպիսի մեղմ պատիժ է ստացել եւ այդքան էլ շուտ դուրս է եկել, որովհետեւ դատախազությունը այն կարծիքին է եղել, որ 300.1 հոդվածը 2008 թվականին գործող օրենքի համեմատ պատասխանատվությունը խստացնող է, հետեւաբար պարոն Փաշինյանին էլ չի կարող մեղսագրվել: Հիմա դատախազությունը ճիշտ հակառակն է համարում՝ նույն հոդվածը վերագրում է պարոն Քոչարյանին, լավ, կարելի՞ է այս աստիճանի խտրական գտնվել»,- ասաց պաշտպանը:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի եւ նրա 2.5 տարեկան թոռնիկի տեսակցության մասին, Ալումյանն ասաց, որ ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի թոռնիկի մայրիկի հետ միասին գնացել են քրեակատարողական հիմնարկ՝ նպատակ ունենալով տեսակցել Քոչարյանին, ինչը չի թույլատրվել: Հետագայում՝ ապրիլի 4-ին, քննիչը ասել է, որ ինքը պատրաստ է թույլատրել թոռնիկի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ Քոչարյանը մինչ այսօր չի տեսակցել թոռնիկի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT