Եկեք հստակեցնենք խաղի կանոնները. քարոզչական ճակատամարտը գնալով ավելի կատաղի բնույթ է ստանում

Այն, որ քարոզչական դաշտում «մեծ ճակատամարտը» սկսվել է, նկատելի է անգամ անզեն աչքով։ Մի կողմում իշխանություններն են ու հեղափոխության աջակիցները, մյուս կողմում՝ նախկիններն ու հեղափոխության արդյունքներից անկեղծորեն հիասթափվածները։ Ու քանի որ երկու կողմերի առավել ինքնամոռաց ճակատամարտողների կարծիքով էլ «սիրո մեջ եւ պատերազմում բոլոր միջոցներն ընդունելի են», քարոզչական ճակատամարտը գնալով ավելի ու ավելի կատաղի բնույթ է ստանում։ Առանց հաշվի առնելու, որ խոսքը թշնամո՛ւ դեմ պատերազմում միջոցների միջեւ խտրականություն չդնելու մասին է, իսկ մեր դեպքում դիմացինի մեջ անպայման մահացու թշնամի տեսնելն անթույլատրելի է։

Իսկ ինչո՞ւ է այդպես։ Որովհետեւ հասարակության մեջ «խաղի կանոնների» շուրջ վերջնական համաձայնությունն այդպես էլ չի կայանում։ Հասարակության որոշակի հատված այդպես էլ չի կողմնորոշվում՝ մենք պետք է անվերապահորեն հարգե՞նք օրենքները (անկախ նրանից՝ դուր են գալիս դրանք մեզ, թե ոչ), թե՞ պիտի ընտրովի մոտենանք՝ ամեն անգամ առաջնորդվելով տվյալ պահի նպատակահարմարությամբ, հաշվի առնելով տվյալ անձի կամ անձանց հասարակական դիրքը, եւ այլն։ Ու այս հարցում հստակության բացակայությունը քարոզչական մանիպուլյացիաների լայն հնարավորություններ է ստեղծում «շահագրգիռ ուժերի» համար։ Արդյունքում՝ հասարակական գիտակցության մեջ խառնաշփոթ է ստեղծվում։

Վերցնենք թեկուզ Ռոբերտ Քոչարյանի օրինակը։ Այդ մարդը տասը տարի զբաղեցրել է Հայաստանի նախագահի պաշտոնը (լեգիտիմության խնդիրը դեռ մի կողմ թողնենք), այդ ընթացքում պաշտոնապես բիզնեսով չի զբաղվել, պաշտոնանկությունից հետո պարզվել է, որ նրա ընտանիքի անդամները մուլտիմիլիոնատերեր են, ինքն էլ տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսում աֆրիկյան սավաննաներում որսով զբաղվելու վրա։ Ընդ որում՝ նրա պաշտոնավարման տարիներին բոլորը համոզված էին, որ ապօրինի հարստացումը վաղ թե ուշ պատժվելու է։ Հիմա այդ «վաղ թե ուշ»-ը եկել է։ Այո, գոյություն ունի անմեղության կանխավարկած, այո, ցանկացած հանցագործություն պիտի հիմնավորվի անհերքելի ապացույցներով, հակառակ դեպքում անձին պատասխանատվության ենթարկել չի կարելի, բայց բանն այնտեղ է հասել, որ Հայաստանում այսօր լրջորեն քննարկվում է՝ այդ մարդը հանցագո՞րծ է, թե՞ բյուրեղյա ազնվությամբ քաղհալածյալ։ Իրականում նման քննարկում չպիտի լիներ, պիտի այլ հարց քննարկվեր՝ լա՞վ են աշխատում իրավապահները, թե՞ վատ (եթե չեն կարողանում անհերքելի ապացույցներ ներկայացնել)։

Ուրիշ օրինակ բերենք։ Հարկայինը մտնում է «Առինջ մոլ» եւ ստուգումներ անցկացնում, ու անմիջապես իշխանությունների հասցեին մեղադրանքներ են հնչում, թե դա հստակ քաղաքական պատվեր է, իշխանություններն այդպիսով վրեժ են լուծում ԲՀԿ առաջնորդից՝ այդ կուսակցության քաղաքական դիրքորոշումների համար, եւ այլն։ Իրականում սրանք շատ լուրջ մեղադրանքներ են, որովհետեւ ցանկացած մեկը, ով զբաղեցնելով պետության ղեկավարի պաշտոնը կփորձի ուժային կառույցներն օգտագործել քաղաքական նպատակներով, պետք է օր առաջ հեռանա։ Այսինքն՝ հենց այնպես նման մեղադրանքներ հնչեցնել չի կարելի, պետք է ապացույցներ ներկայացնել։ Հասարակությունը պիտի տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում, գուցե իսկապե՞ս ուժային կառույցները քաղաքական նպատակներով են օգտագործվում, գուցե պետք է ազգովի ոտքի ելնել ու պայքարե՞լ դրա դեմ։ Բայց՝ չէ․ հենց այնպես, օդում մեղադրանք է հնչեցվում, ու արդյունքում հասարակության մեջ անվստահություն է ձեւավորվում պետական կառույցների (տվյալ դեպքում՝ ՊԵԿ-ի) նկատմամբ։ Իսկ ինչո՞ւ է դա հաջողվում։ Որովհետեւ հասարակությունն ընդհանուր առմամբ դեմ չէ, որ ՊԵԿ-ը ստուգումներ անցկացնի եւ թաքցվող հարկեր հայտնաբերի, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, պարզվում է, կարող է նաեւ դեմ լինել։ Խաղի միասնական կանոններ չկան։

Այդպես է նաեւ այլ հարցերում։ Օրինակ՝ հասարակությունն ընդհանուր առմամբ կողմ է, որ օրենքի առջեւ բոլորը հավասար լինեն, բայց կոնկրետ խմբերի դեպքում, պարզվում է, լավ էլ դեմ է, հասարակությունն ընդհանուր առմամբ կողմ է, որ նախկինում հանցանք կատարածները պատժվեն, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անպայման քննարկումներ են սկսվում, թե «էս ի՞նչ եք անում, հասարակությունը սեւերի ու սպիտակների եք բաժանում, մեզ այսօր առավել քան երբեք միասնություն է պետք», եւ այլն։

Միասնություն, իհարկե, պետք է։ Բայց առաջին հերթին պետք է միասնաբար որոշենք՝ կամ համաներման սկզբունքով մոռանում ենք անցյալում կատարված հանցագործությունները եւ մեկառմիշտ փակում այդ թեման, կամ բացահայտում ենք ամեն ինչ՝ առանց ընտրանքային մոտեցման։ Սա է ներհասարակական համերաշխության միակ ճանապարհը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21445 դիտում

Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին

Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ինչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը

Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ

ԵԱՏՄ խորհրդի նիստից առաջ կայացել է Փաշինյան-Պուտին ձեռքսեղմում

Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին. նա ժամանել է ՌԴ

Սանկտ Պետերբուրգում կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները

Աչքս ջուր կտրեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով. գոնե Եզրասն ինքը հերքի, որ գործակալ է

Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխադարձ զիջումների գնան. Ռուբիո

ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ

Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր

Ելիսեյան պալատը կքննարկի Պուտինի և Մակրոնի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը

Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել

Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում

ԱՄՆ-ն հաստատել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավի կալանավորումը

Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով

Մեղրիում կառուցվող թունելից Իրանի 2 քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց

Սուրենյանը հաճելի նորություններ է հայտնել. տեսանյութ

Պատահական չէ, որ ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի համար Կտրիճի «փրկիչ» գունդը գլխավորում էր Եզրասը. Չախոյան

Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հասցեներում

ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի խորհրդարանական ընտրություններ հայտատու կուսակցականների հետ

Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում

Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին

Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Ուկրաինան համաձայնել է եռակողմ հանդիպման Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԱԱԽ մակարդակով

Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել են մեծաքանակ զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Հայկական պատվիրակությունը Եգիպտոս է գործուղվել. ովքեր են կազմում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր

Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ