Երևան
12 °C
Արցախյան խնդրի շուրջ հայ-ադրբեջանական շփումները շարունակվում են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումից հետո հայ-ադրբեջանական շփումները շարունակվեցին ապրիլի 15-ին Մոսկվայում՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Հանդիպումը սկսվեց եռակողմ ձեւաչափով, ապա նախարարներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը, Ստեֆան Վիսկոնտին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո դրա մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն հանդիպման ընթացքում քննարկվել է իրադրությունը սահմանին եւ շփման գծում, ինչպես նաեւ հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ տեղի է ունեցել «մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ»:
Հատկանշական է, որ նախարարները վերահաստատել են երկրների շահագրգռվածությունը իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջոցներ ձեռնարկել թույլատրելու կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նրանք նաեւ պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջեւ շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:
Սակայն, ընդհանուր առմամբ, ինչպես եւ սպասվում էր՝ սկզբունքորեն նոր տեղաշարժեր տեղի չեն ունեցել, ինչը պայմանավորված է ինչպես կողմերի, այնպես էլ միջնորդների դիրքորոշումներով: Որեւէ փոփոխություն հակամարտող կողմերի դիրքորոշումներում սպասելն, առնվազն այս պահի դրությամբ, միամտություն է. չնայած ձեռքբերված պայամանավորվածություններին` չկա ո՛չ փոխադարձ վստահություն, ո՛չ խաղաղության մթնոլորտ, ո՛չ էլ փոխզիջումների գնալու պատրաստակամություն կամ հնարավորություն: Ցայտնոտային այս իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտեցումները եւ վերաբերմունքը կողմերին եւս չափազանց հավասարակշռված են. ԱՄՆ-ի համար Արցախի հարցն օրակարգային չէ, ինչով էլ պայմանավորված է պասիվ դիրքորոշումը: Ֆրանսիան ընդհանուր առմամբ դրական դիրքորոշում ունի հայկական կողմի նկատմամբ՝ առավել եւս ժողովրդավարական զարգացումների ֆոնին, սակայն չի կարող հաշվի չնստել ԵՄ-ի եւ Ադրբեջանի համատեղ էներգետիկ ծրագրերի հետ՝ միաժամանակ որպես հաղթաթուղթ օգտագործելով մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված խնդիրներն այդ երկրում: Ադրբեջանի նկատմամբ Եվրոպայի զսպվածության գլխավոր դրդապատճառը արժեհամակարգային առումով հակադարձ բեւեռում գտնվող երկրի հետ շահավետ էներգետիկ համագործակցությունն է:
Այս համատեքստում հետաքրքրական է ապրիլի 4-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացված զեկույցը խիստ քննադատության էր ենթարկել Ադրբեջանի «ավտորիտար ռեժիմը», որը «խոչնդոտում է իր քաղաքացիական հասարակության ու ազատ մամուլի գործունեությունը»: Հատկանշական է, որ նույն օրը տեղի է ունեցել ԵՄ–Ադրբեջան խորհրդի 16-րդ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի տեքստը: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ այդ տեքստի 95%-ն արդեն համաձայնեցված է: Դրանից հետո Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը մտավախություն էր հայտնել, որ համաձայնագրի բովանդակությունը գաղտնի է պահվում, քանի որ դրանում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես «Ադրբեջանի անբաժան մաս»: Իսկ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հիմքում ընկած «Գործընկերության առաջնահերթություններում» էլ ԵՄ-ն սահմանափակվել էր «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» հարգելով: Այս երկու ձեւակերպումները խոսում են հայկական կողմի նկատմամբ ԵՄ ունեցած զգույշ վերաբերմունքի մասին, իսկ հնարավոր է նաեւ այն փաստի գիտակցման, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա այն փորձում է ամենաակտիվ միջնորդի դերը ստանձնել, ինչը պահանջում է ծայրահեղ չեզոք լինել, կամ առնվազն թվալ այդպիսին: Այն, որ արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովից զատ ներկա էր նաեւ Լավրովը խոսում է հենց դրա մասին: Միաժամանակ հարկ է նշել, որ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությունը նշանակում է, որ ձեւաչափի փոփոխման խնդիր չկա, իսկ ՌԴ-ն սեփական՝ առանձին մոտեցում կամ սցենար չունի խնդրի կարգավորման վերաբերյալ:
Զարգացնելով նախորդ միտքը, չի կարելի բացառել, որ Լավրովի մասնակցությունը հանդիպմանը պայմանավորված էր առաջիկայում Փաշինյան-Պուտին-Ալիեւ հնարավոր հանդիպման նախապատրաստման աշխատանքներով: Այդ ձեւաչափով հանդիպման օգտին է խոսում նաեւ այն, որ մարտի 29-ի հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ՝ ողջունելով շփումների ակտիվացումը: Սակայն, երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է, որպեսզի բանակցությունների սեղանին դրված լինի որեւէ փաստաթուղթ, կամ առնվազն լինեն ընդհանուր ընկալումներ խնդրի կարգավորման նպատակի վերաբերյալ, մինչդեռ այս պահին ոչ միայն վաղ է խոսել դրանց մասին՝ բանակցություններ չեն էլ ընթանում: Տեղի ունեցող շփումներն ուղղված են միջանկյալ կամ կարճաժամկետ նպատակների իրականացմանը, որոնք հետագայում հավանաբար կնպաստեն փոխվստահության ու խաղաղության մթնոլորտի ձեւավորմանը, սակայն այս պահին դրա մասին խոսելը դեռ վաղ է: Այս փուլում հանդիպումների եւ շփումների նպատակը փխրուն խաղաղության պահպանումն է՝ զուգորդված փոխվստահության մթնոլորտի ստեղծման համար անհրաժեշտ մեխանիզմներ փնտրելու փորձերով, ուստի միայն ձեռք բերված փոքրիկ պայմանավորվածությունների կատարումից հետո կարելի է խոսել հաջորդ քայլի մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT