Երևան
12 °C
ՀՀ պետական պարտքը վերջին ամիսներին սկսել է փոքր չափով նվազել: Այս տարվա մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 934.2 մլն դոլար, մինչդեռ փետրվարի վերջին այն 6 մլրդ 943.6 մլն դոլար էր, իսկ հունվարի վերջին՝ 6 մլրդ 951 մլն դոլար էր: Այսինքն, ստացվում է՝ վերջին 2 ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքը նվազել է 16 մլն 800 հազար դոլարով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկագրից:
Բնականաբար, պետական պարտքի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 389.5 մլն դոլար, որից 4 մլրդ 943.6 մլն դոլարը արտաքին պարտքն է:
«Այդ պարտքի կուտակումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ այս տարի եւ նաեւ հաջորդ տարիների ընթացքում պետական բյուջեի ծախսերի մեջ զբաղեցնում է բավականին մեծ կշիռ»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
- Պարոն Առաքելյան, վերջին ամիսներին նկատում ենք, որ ՀՀ պետական պարտքը նվազում է: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Պետական պարտքը, որն իր մեջ ներառում է արտաքին եւ ներքին պարտքը, բաղկացած է վարկային պայմանագրերից, որոնք ունեն իրենց մարման ժամանակացույցը: Այստեղ կան որոշակի պայմանագրեր, որոնց մարումը լինում է ամսական, կան պայմանագրեր, որոնց գծով պարտավորությունների կատարումը պետք է լինի ժամկետի վերջում եւ այլն: Հետեւաբար որոշակի ժամանակահատվածում մենք կարող է ունենանք ավելի շատ մարումներ, քան նոր վարկային պայմանագրերով միջոցների ներգրավում եւ այդ պարագայում ունենանք որոշակի նվազում: Սակայն անկեղծ լինենք եւ ցավով պիտի նշենք, որ արտաքին պարտքի այդ նվազումը, որը կա, չունի էական անդրադարձ ընդհանուր արտաքին պարտքի ծավալի վրա: Ու ասել, որ մեր արտաքին պարտքը գնում է նվազման, դա այդպես չէ:
Դա ավելի շատ պայմանավորված է ընթացիկ պարտքերի սահմանված գրաֆիկով մարումներով, որը մեր պարտավորությունն է եւ ի սկզբանե կա: Այսինքն, եթե մենք իրականացնենք հաշվարկ, կարող ենք նաեւ ապագայում՝ ցանկացած ժամանակահատվածի համար ամրագրել, թե ընդհանուր մեր պարտավորությունների չափով ինչ մարումներ ենք ունենալու: Սակայն հաշվի առնելով, որ կան նաեւ որոշակի վարկային պայմանագրեր, որոնց գծով նաեւ ապագայում նախատեսում ենք միջոցներ ներգրավել, մենք անընդհատ ունենում ենք արտաքին եւ պետական պարտքի ընդհանուր վերջնական ծավալային փոփոխություններ:
- Տեսակետներ են հնչում, որ արտաքին պարտքի նվազումը կապված է նրա հետ, որ նոր իշխանությունները ավելի քիչ վարկ են վերցնում եւ ավելի շատ նախընտրում են խնայել: Կա՞ նման բան:
- Ե՛ւ վարկերի ներգրավվումը ե՛ւ խնայողությունները չպետք է լինեն ինքնանպատակ: Ընդհանրապես նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում բազմաթիվ երեւույթների, գործարքների նկատմամբ մեր հանրությունը իրավամբ ունի բացասական գնահատական: Դրանցից մեկը նաեւ պարտքի ներգրավումն է: Ո՞րն է պարտքի ներգրավումը. մենք վերցնում ենք փոխառու միջոցներ, որը մեզ հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի հավելյալ արժեք: Այսինքն, պատկերավոր ասած, եթե մենք վերցնում ենք վարկ եւ կարողանում ենք իրականացնել գործընթաց, որի արդյունքում ավելի շատ փող ենք աշխատում, քան այդ վարկի սպասարկումն է եւ դա նպաստում է պետության զարգացմանը, ՀՆԱ-ի աճին, պետական բյուջեի եկամուտների աճին, այդ պարտքը դրական է, եթե մենք բիզնես տեսանկյունից դիտարկենք:
Այսինքն, մենք վերցնում ենք իքս տոկոսադրույքով վարկ եւ այդ վարկային միջոցները տնտեսությունը բերում է այնպիսի իրավիճակի, որ մենք ունենում ենք ավելի շատ բյուջետային եկամուտներ եւ կարողանում ենք մարել այդ վարկի տոկոսները, ու դեռ մի բան էլ մնա տնտեսության զարգացմանը՝ իհարկե, նման վարկային միջոցներից օգտվելը խելամիտ է:
Նախորդ 10 տարում մեր պարտքը մոտավորապես 5 մլրդ դոլարից ավելի աճել է: Ո՞ւր է այդ 5 մլրդ-ի ստեղծած արդյունքը: Այդ 5 մլրդ-ը հիմնականում գնացել է սպառման: Եթե ավելի մասնավոր հատվածից նայենք, կարծես մարդը վարկ վերցնի, սպառի՝ իր օրվա ծախսերը հոգա եւ հետո գա այդ վարկը փակելու ժամանակը: Բայց, եթե մարդը վարկ է վերցնում, իրականացնում է մի գործողություն, որի արդյունքում ավելի շատ փող է ստեղծում, այդ տեսանկյունից շատ դրական է:
Հիմա նոր կառավարությունը գնում է այնպիսի փոխառու միջոցների ներգրավման, որոնք իրականում նպաստելու են կապիտալ ծախսերի աճին եւ իրականում նպաստելու են տնտեսության զարգացմանը: Հաշվի առնելով, որ կա նաեւ որոշակի ուսումնասիրության փուլ՝ նաեւ նախկինում վերցրած միջոցներ, դրանց արդյունավետության գնահատման փուլում ենք մենք այս պահին գտնվում եւ արդեն այս պահին այո, մենք անհրաժեշտություն ունենք ամրագրել այդ արդյունավետ ծրագրերը: Այսինքն, վերցնել ուղղակի գումար եւ ասել՝ մենք գումար ենք վերցրել ու ծախսենք... ո՞ւր է գնում այդ փողը: Կարծում եմ, որ առաջիկայում այս մասով մենք կունենանք էականորեն այլ մոտեցումներ, այլ սկզբունքներ, որ մեր վերցրած յուրաքանչյուր դրամը, որն ի վերջո պետական բյուջեից է մարվում եւ որն ի վերջո հարկատուների հաշվին է մարվում, ուղղվի բացառապես տնտեսությանը:
- Այս պահին 6 մլրդ-ից ավելի պարտք է կուտակվել: Ինչ-որ քայլեր ձենարկո՞ւմ է ներկա իշխանությունը այն մարելու ուղղությամբ, թե՞ առայժմ դրա հեռանկարները չկան:
- Մեր պարտքի մարումը իրականացվում է համաձայն ժամանակացույցի: Մենք մինչեւ 10-20 տարվա վարկային պարտավորություններ ունենք: Այստեղ ոչ թե պետք է ֆիքսվենք պարտքի գումարի վրա, այլ մենք պետք է ֆիքսվենք պարտքի սպասարկման վրա: Այսինքն, արդյո՞ք մենք ունենք հնարավորություն մարել, սպասարկել այդ մի քանի միլիարդ դոլարանոց պարտքը: Այսինքն, մեր տարեկան բյուջեի վրա ի՞նչ ճնշում է գործադրում այդ մարումներն իրականացնելը: Ցավոք, այո, այդ պարտքի կուտակումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ այս տարի եւ նաեւ հաջորդ տարիների ընթացքում պետական բյուջեի ծախսերի մեջ զբաղեցնում է բավականին մեծ կշիռ: Պատկերավոր ասած՝ ավելի շատ քան օրինակ՝ առողջապահությանն ուղղված ծախսերը, կրթությանն ուղղված ծախսերը: Սակայն մենք այդ պարտավորությունները, կարելի է ասել, ժառանգել ենք: Կառավարությունն անելու է առավելագույնը՝ բյուջետային եկամուտների ավելի առաջանցիկ աճ ապահովելու համար, քան այդ պարտքի սպասարկմանն ուղղված գումարներն են, որպեսզի բյուջեի կառուցվածքում, բյուջետային ծախսերի կառուցվածքում պետական պարտքի սպասարկումը չունենա այնպիսի մեծ ազդեցություն, ինչ-որ հիմա ունի:
- Նախկին իշխանությունները ներկա իշխանություններին եւ վարկատուին հաշվետվություն չե՞ն ներկայացրել իրենց վերցրած վարկերի մասին:
- Վերցրած վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը բաց է, հրապարակային է: Այստեղ ավելի շատ խնդիրը այդ վարկերի օգտագործման արդյունավետության մասին է: Նախկինում, օրենսդրության շրջանակներում՝ Վերաքննիչ պալատը ուսումնասիրությունների լիազորություն եւ պարտավորություն ուներ: Փոքրիկ բացահայտումներ նախկինում ունեցել ենք անարդյունավետության վերաբերյալ: Այս պահին իրավապահ մարմինները այս մասով ակտիվորեն իրականացնում են ուսումնասիրություններ եւ ոչ արդյունավետ օգտագործման պարագայում, իհարկե, համապատասխան գործողություններ տեղի կունենան:
Սակայն անկեղծ լինեմ, չեմ կարծում, որ պարտքի ծավալի մասով մենք կունենանք փոփոխություններ, քանի որ այդ պարտքը մի տարում չի վերցված, 1 տասնամյակ կուտակված պարտավորություններ են: Չպնդենք կամ այնպիսի կանխավարկած չունենանք, որ այդ ամբողջ կուտակված պարտքը անարդյունավետ է օգտագործվել: Պետք է ասել, որ այո, տնտեսությունն ունեցել է այնպիսի իրավիճակ եւ այժմ էլ ունի այդպիսի իրավիճակ, որ մեր պետական բյուջեն դեֆիցիտային է: Մենք իրավամբ ունենք փոխառու միջոցների ներգրավման անհրաժեշտություն, որը նախկինում նույնպես ունեցել ենք: Նորից եմ կրկնում՝ այս պահին մեր գլխավոր սկզբունքը այն է, որ այդ փոխառու միջոցներն օգտագործվեն առավելագույնը այնպիսի արդյունավետությամբ, որ ստեղծեն հավելյալ արժեք տնտեսության համար:
- Այսինքն, ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գումարները վերցնեն միայն արդյունավետ ծախսելու համա՞ր:
- Մեր նպատակն առաջին հերթին ոչ թե գումար վերցնելն է, այլ բարեփոխումային ծրագրեր իրականացնելն է: Եթե մենք ունենք ինչ-որ ծրագրի անհրաժեշտություն, որը նպաստելու է տնտեսության զարգացմանը եւ հասարակության բարեկեցությանը ու այդ ծրագրի համար չկան բավարար միջոցներ, մենք պիտի գնանք փոխառու միջոցների ներգրավմամբ՝ նպատակում ամրագրելով, որ այդ ամենը ծառայելու է հասարակության բարեկեցությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT