«Էս քաղաքը տեր ունի՞, թե անտեր է». Վահագն Վերմիշյանը վիրավորել է Սամվել Բալասանյանին

Շիրակի մարզպետարանում կայացած Գյումրու փողոցաշինության վերաբերյալ քննարկումն այսօր անցել է բավական լարված մթնոլորտում: Քննարկման նախաձեռնությունը մարզպետ Տիգրան Պետրոսյանինն էր, որին մասնակցել են նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, կոմիտեի աշխատակիցները, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչները, նախագծողները, շինարարներն ու կոմունիկացիոն ծառայությունների ղեկավարները: Հանդիպումը կազմակերպվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, որպեսզի տեղում հնարավոր լիներ հասկանալ, թե խնդիրն ումից է ծագել եւ լուծման ինչ ելքեր կան: Հանդիպան ընթացքում Վեոլիա ջուր ընկերության ներկայացուցիչն ասաց՝ իրենք կոյուղատար համակարգի նորոգման կամ անցկացման պարտավորություն չունեն: Երբ այդ աշխատանքը կձեւակերպվի որպես ծավալ ու փող, այնպես, ինչպես Երեւանում է արվում, նոր կանեն այդ աշխատանքը:

Սա շատ կարեւոր խնդիր համարեց Սամվել Բալասանյանն ու փորձեց բացատրել Քաղշինկոմիտեի նախագահին, թե որքան լուրջ իրավիճակում են գտնվում ՀԷՑ-ի եւ Վեոլիա ջուր ընկերությունների նման վարքի պատճառով:

«Մենք նամակ ենք գրել Տարածքային զագացման նախարարություն եւ փոխվարչապետին, էսօր նորից  զանգել եմ, որ ճշտեմ, թե ով պետք է էդ ծախսն անի: Որովհետեւ ՀԷՑ-ն ասում է՝ ես որեւէ բան չեմ անելու, արեք, կաբելները գնեք, սարեք: Բայց չի կարող էդպես լինել, քանի որ խռամուկի տերն իրենք են, շահագործման տերն իրենք, հիմա ո՞վ է անելու դա: Հիմա էս հարցը շատ կարեւր է, պարոն Վերմիշյան, եւ պետք է քննարկել»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Վահագն Վերմիշյանը, սակայն, առանց քննարկման, միանգամից անցավ մեղադրանքներին:

«Ես հիմա կասեմ՝ ով է անելու, դուք եք անելու»,-  Վերմիշյանի խոսքին, Սամվել Բալասանյանը պատասխանեց՝ չկա էդպիսի բան, բանկը թույլ չի տալիս:

Վեմիշյանը նույն տոնով շարունակեց. «Չկա էդպիսի բա՞ն: Դե ուրեմն տանը տեր ա պետք, որ անի: Սավել Բալասանյանն էլ հակադարձեց՝ ես կփոխվեմ, տանը տեր բերեք, թող անի: Տան տերը դուք բերեք: Վերմիշյանն էլ թե՝ ես տան տեր բերող չեմ: Էս քաղաքը տեր ունի՞, թե անտեր է թողած»:

«Բայց ինչի՞ եք վիրավորում»,-հարցրեց Բալասանյանը: Վերմիշյանն ասաց՝ չեմ վիրավորում:

Սամվել Բալասանյանը մինչեւ վերջ պնդեց եւ բացատրեց, որ քաղաքապետարանը կոյուղատար համակարգը փոխելու պարտավորություն չունի: ՎԶԵԲ-ն այդ նպատակի համար գումար չի հատկացրել:

«Մենք կոյուղիները պետք է փոխե՞նք»,-հարցեց Բալասանյանը: Վերմիշյանն էլ՝ եթե պետք է, կփոխեք:

«Չի կարող նման բան լինել»,-վստահ շարունակեց Բալասանյանը: 

«Դուք ձեր քաղաքում կոմոնիկացիաների տեղերը գիտե՞ք»,-հարցրեց Վերմիշյանը:

«Շատ լավ, շատ լավ, ես փոսերով գիտեմ մեր քաղաքը: Իսկ ընդհանուր առմամբ էս հարցը շատ կարեւոր հարց է, ես նամակ եմ գրել, որ ներդրումային ծրագրերով անեմ: Ասում եք՝ թող տերն անի: Տերը ո՞նց անի: Տերը եթե անի, 1 փողոց կանի էս 14.6 մլն-ով ու կվերջանա, իսկ տիրոջ խնդիրն էն է, որ 40 կմ սարքի: Ոչ թե գնա Վեոլիա ջրի կիսատ գործն անի: Ամեն քայլափոխի ասում եք՝ փողը, փողը: Արեք, ձեր գործն է, ձեր կոյուղին սարքեք, ՀԷՑ-ն էլ թող վթարները վերացնի, ոչ թե քցեք քաղաքի վրա, քաղաքն էլ տեր չունենա, չի կարելի, չէ՞»,-բարկացավ Սամվել Բալասանյանը:

Լարված հանդիպման ավարտին կողմերը համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցին: Ամփոփելով քննարկումը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ առկա ճգնաժամի հաղթահարման նպատակով էր հանդիպումը կազմակերպվել: «Այս քննարկումը, կարծում եմ, չէինք ունենա, եթե չունենայինք իրականության փոփոխություն: Շինաշխատանքները նախագծվել, ծրագրավորվել, մրցույթները կազմակերպվել ու անցկացվել են հին Հայաստանում, հիմա նոր իրականության մեջ ենք հայտնվել, իսկ խնդրի լուծման համար ավելի գլոբալ մոտեցումներ են պետք: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր սխալներից զերծ մնանք, բոլորս պետք է համատեղ աշխատենք: Կարծում եմ, որ այս աշխատանքային խմբում շատ ճիշտ կլինի, եթե ներկայացուցիչ լինի քաղաքաշինության պետական կոմիտեից, մենք աշխատանքների համակարգումը վստահենք մասնագետի, որը կլինի կապող օղակ աշխատանքների իրականացման բոլոր շահագրգիռ կողմերի միջև»,-ասաց մարզպետը:

Հիշեցնենք, որ այս հանդիպումը կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած վերջին այցի ընթացքում, երբ փողոցաշինական աշխատանքերի դիտարկման ընթացքում բազմաթիվ բացեր ու խնդիրներ հայտնաբերվեցին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6187 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում