Երևան
12 °C
Երեւանում աղբահանության խնդիրը լրջագույններից է: Թե՛ հանրությունը, թե՛ քաղաքապետարանը, թե՛ միակ օպերատոր «Սանիթեք» ընկերությունը արձանագրում են, որ համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը եւ սպառնում է մոտենալ ընդհուպ ճգնաժամայինի:
Դրանից խուսափելու պատճռաբանությամբ եւ հրատապության հիմնավորմամբ քաղաքապետարանը դիմել է կառավարությանը՝ իրավունք ստանալու 15 աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել «մեկ անձից» գնման ընթացակարգով, ինչը թույլ կտա հավելյալ ռեսուրսներ ներգրավել աղբահանությունը կազմակերպելու համար: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծին:
Քաղաքային իշխանությունը դժգոհ է «Սանիթեքի» աշխատանքից, ընկերությունն էլ մատնացույց է անում ինչ-ինչ խնդիրներ ու խոչընդոտներ: Դեռ ամիսներ առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը առաջ էր քաշել երկրորդ օպերատոր ունենալու հնարավոր անհրաժեշտության հարցը: Ամենայն հավանականությամբ՝ համայնքի ձեռք բերելիք աղբատար մեքենաներով հենց դրա հիմքն է դրվելու: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չշտապեց հայտարարել նոր օպերատորի մասին: Ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության տարբեր անդամներ, սակայն, արդեն իսկ հանդես են եկել այդպիսի գրառումներով:
«Երկրորդ օպերատորը դառնում է համայնքը: Եվ ուրեմն, սիրելի´ երեւանցիներ, ինչպես գիտեք՝ աղբահանության հարցը ամենաքննարկվող եւ խնդրահարույց հարցերից մեկն է դարձել վերջին տարիներին, հատկապես վերջին 1 տարում: Տարիներ առաջ «Սանիթեքի» հետ կնքված համագործակցությունը ամենավատ գործարքներից մեկն է, եւ այդ կազմակերպության ապաշնորհ ու սխալ կառավարման արդյունքում Երեւանի աղբահանությունը վտանգի տակ է հայտնվել: Սակայն քաղաքային իշխանության տարած աշխատանքների եւ քննարկումների արդյունքում շատ շուտով հարցին կտրվի վերջնական լուծում, ըստ որի՝ մի քանի օրից ավագանին կընդունի նոր համայնքային հիմնարկ ստեղծելու որոշում, որը կիրականացնի Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները»,- գրել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը:
Ընդդիմադիր «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամներն այս առնչությամբ վրդովմունք էին հայտնում: Ասում էին, որ կառավարություն դիմելուց առաջ իրենց հետ քննարկումներ չեն եղել, իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել: Քաղաքապետի մամուլի խոսնակն ի պատասխան նկատեց, որ այդպիսի պարտադիր ընթացակարգ չկա, իսկ այն մասին, որ քննարկվում է աղբահանության ոլորտում երկրորդ օպերատոր ներգրավելու հնարավորության հարցը, քաղաքապետ Մարությանը հայտարարել է վաղուց, փետրվարին էլ անցկացվել էր աղբատար մեքենաների գնման գործընթաց, որի ժամանակ ընդդիմադիր խմբակցության անդամները կարող էին հետաքրքող հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց հարցումները:
Ի դեպ, փետրվարին անցկացված մրցույթի արդյունքները բողոքարկվել են այդ մրցույթին մասնակցելու հնարավորություն չունեցած ընկերություններից մեկի կողմից: Նրա այդ բողոքը համապատասխան մարմինը համարել է հիմնավոր: Բայց դրա հետ էլ համաձայն չէ քաղաքապետարանը եւ դիմել է դատարան: Իսկ մինչ դատական վեճը կհանգուցալուծվի, քաղապետարանը, փաստորեն, պատրաստվում է աղբատար մեքենաներ ձեռք բերել ուղիղ՝ մեկ անձից՝ առանց մրցույթի, որովհետեւ ամառը մոտենում է եւ կանխատեսում է աղբահանության խնդրի սրացում: Փետրվարին անցկացվել էր մրցույթ՝ 24 ավտոմեքենա ձեռք բերելու համար՝ 900 միլիոն դրամի շրջանակում: Այս փուլում կգնվի 15-ը՝ նվազագույն կարիքները հոգալու համար:
Աղբահանությունը որոշակի պարբերականությամբ լուրջ խնդիր էր դառնում նաեւ քաղաքի նախորդ իշխանությունների ժամանակ, ասենք, օրինակ, Ամանորին, ամռանը: Բայց նրանց հեռանալուց հետո ամեն ինչ կարծես գլխիվայր շուռ եկավ: Հարց է առաջանում՝ ինչ փոխվեց իշխանափոխությունից հետո, Երեւանի սահմաննե՞րն ընդլայնվեցին, աղբի ծավալնե՞րը մեծացան, «Սանիթե՞քը» սկսեց վատ աշխատել, ռեսուրսնե՞րը նվազեցին:
Քաղաքապետարանում ասում են, որ ընկերության ավտոբազան աստիճանաբար մաշվել է: «Ի սկզբանե իրենք որոշակի քանակությամբ ներդրում արել են: Պայմանագիրը ենթադրում է, օրինակ, որ պետք է պահել 8 հազար հատ աղբամանի քանակը: Այդ 8 հազարը նվազել-նվազել է, այսօր դարձել է 5 հազար: Այսինքն, եթե 8 հազար աղբամանը դառնում է 7 հազար, դու այդ հազարը չես համալրում, 5 հազարի դեպքում 3 հազարով համալրելը ավելի բարդ խնդիր է դառնում: Իսկ այս պահին մենք տեսնում ենք, որ փաստացի անլուծելի խնդիր է դառնում: «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները պարբերաբար ակնարկում են, խոսում են ինչ-որ խոստումների մասին, որ քաղաքապետարանը նախկինում տվել է, պայմանավորվածությունների մասին, բայց քաղաքապետն ասում է՝ հարգելիներս, մեր իրավահարաբերությունները հիմնված են այս փաստաթղթի վրա, որը կոչվում է պայմանագիր: Ըստ դրա՝ իմ պարտականությունն է քեզ վճարել, քո պարտականությունն է մաքրել: Ես քեզ վճարում եմ, մաքրիր»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ ստեղծված իրավիճակի պատճառը նաեւ այն է, որ նախորդ իշխանությունների ժամանակ վարչական շրջանների ղեկավարների վրա պարտավորություն է դրված եղել քաղաքի այն հատվածներում, որտեղ աղբահանության խնդիր է առաջանում, դա լուծել սեփական միջոցներով: Վարչական շրջանների ղեկավարները մեքենա են վարձակալել եւ կազմակերպել այդ աշխատանքը: Այժմ, սակայն, վարչական շրջանների ղեկավարներին նման հրահանգ իջեցնելու պրակտիկան բացառվել է:
Հանրային հնչեղություն ստացած աղբահանության խնդրի վերաբերյալ այսօր հայտարարություն էր տարածել «Սանիթեք» ընկերությունը: Քաղաքապետարանին կոչ էր արել իր հայտարարություններում լինել ազնիվ ու համակողմանի, միեւնույն ժամանակ նշել էր որոշակի խնդիրների ու խոչընդոտների մասին, որոնց վրա քանիցս հրավիրել է քաղաքապետարանի ուշադրությունը եւ տեղեկացրել, որ դրանց լուծումներ չտալու դեպքում Երեւան քաղաքը կկանգնի աղբահանության ճնաժամի առաջ, ինչին էլ ականատես ենք լինում:
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչ խնդիրների մասին է խոսքը, ասաց. «Մի խնդրի մասին է՝ աղբավայրի ճանապարհի նորոգման: Պայմանագրում այդպիսի բան նշված չէ: Իրենք նախկին իշխանությունների հետ ունեցել են բանավոր պայմանավորվածություն, որ աղբավայրի ճանապարհը կբերվի այն վիճակին, որ իրենց ավտոմեքենաները անխոչընդոտ կարողանան հասնել աղբավայր եւ աղբը այդտեղ թափել: Դրանից հետո աղբավայրի ճանապարհը արդեն ներկայիս իշխանությունները զգալիորեն լավացրել են»:
Հ.Գ. Երեւանի քաղաքապետարանում ապրիլի 23-ին հրավիրված է ավագանու նիստ: Վերջինիս օրակարգը երեկոյան համալրվեց եւս մեկ հարցով. «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT