Ունենք կառավարություն, որտեղ ընդգրկված հաշմանդամություն ունեցող մարդիկ ի զորու են խնդիրներ լուծել. վարչապետ

Վարչապետի պատասխանի ակնկալիքով հարցեր ուղղած ֆեյսբուքյան օգտատերերից մեկը բարձրացրել էր հաշմանդամության խնդիր ունեցող անձանց իրավունքների եւ հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրման մասին հարցը:

Ի պատասխան, վարչապետը նշեց, որ այսօր Հայաստանն ունի կառավարություն, որտեղ ընդգրկված են հաշմանդամություն ունեցող մարդիկ, նրանք լիարժեք մասնակցում են երկրի կառավարման գործին:

«2019 թվականից հաշմանդամություն ունեցող այն անձանց նպաստները, որոնք ցածր են եղել սպառողական պարենային զամբյուղից՝ բարձրացվել են, որպեսզի այդ մարդկանցից ոչ ոք սոված չի մնա»,- նշեց Փաշինյանը: Այնուհետ, շարունակեց.

«Երբ ես դեռ պատգամավոր էի, հանդիպում ունեցա Զարուհի Բաթոյանի հետ: Երբ ես խոսում էի հաշմանդամություն ունեցող անձանց թոշակների բարձրացման մասին, նա նշեց, որ դա ամենաթեթեւ խնդիրն է, թոշակը 5000 դրամով ավել կլինի, թե պակաս, այդքան էլ կարեւոր չէ, քանի որ իրենց համար կա խնդիր հասարակությանն ինտեգրվելու, լիարժեք իրավունքներ ունենալու, տեղաշարժման ու հասարակության մեջ լիարժեք քաղաքացի դառնալու խնդիր:

Ես հիմա ուրախ եմ, որ տիկին Բաթոյանը կառավարության կազմում ի զորու է այդ խնդիրները բարձրացնել եւ լուծել: Մենք ունենք հաշմանդամության խնդիր ունեցող 2 նախարար, որոնք աշխատում են եւ կարող են լուծում տալ խնդիրներին: Ես ուզում եմ հիշեցնել Սթիվեն Հոքինգի մասին, աշխարհահռչակ գիտնականի, որն ամբողջությամբ սայլակին գամված լինելով եւ շարժվելու ոչ մի հնարավորություն չունենալով, ապրում էր ինքնաբավ կյանքով»,-ասաց վարչապետն ու նշեց, որ ասվածից չի ենթադրում, թե ոլորտում խնդիրներ չկան:

Տպել
738 դիտում

Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ. առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլավոր անձանց հետ

Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 21-23-ին Երեւանում եւ 3 մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +40-+42 աստիճանի. Սուրենյան

Երեւանում 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն

Այսօր որոշ շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 62 դեպք

Վճարովի պայմանագրերը, որոնք մինչև հուլիսի 4-ն էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են

Հրդեհ Ակնալիճ գյուղի տներից մեկում. տուժածներ չկան

Մոսկվա-Երևան ինքնաթիռը դադարեցրել է թռիչքն ու վերադարձել հետ, ուղևորները տարհանվել են, կան տուժածներ

Հրշեջ-փրկարարները Երեւանում ու մարզերում մարել են մոտ 66.87 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել