Երևան
12 °C
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ աշխատաշուկայի պահանջներին եւ այդ սպասումներին մասնագետների որակական անհամապատասխանությանը:
Ուրբաթ օրը Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել էր օգտատերերի հարցերին, ու նրան ամենաշատ տպավորած հարցերից մեկը վերաբերել է հենց վերոնշյալ խնդրին: «Օգտատերերից մեկը գրել էր՝ 22 տարեկան եմ, ուզում եմ աշխատել, բայց ինձնից պահանջում են բարձրագույն կրթություն, երեք տարվա աշխատանքային ստաժ եւ երեք օտար լեզուների իմացություն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ օգտատերը դա համարում էր աբսուրդ:
«Առաջին հայացքից կարող է թվալ, որ իսկականից աբսուրդ է, բայց եթե նայում ենք ժամանակակից չափանիշների տրամաբանությունից, մեր խնդիրը պետք է հենց դա լինի, որ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին կամ առնվազն քաղաքացիների մի մասը, կամ առնվազն իգական սեռի ներկայացուցիչները, որոնք ժամկետային զինվորական ծառայություն չեն անցնում, 22 տարեկանում, այո՛, պետք է ունենա բարձրագույն կրթություն, երեք լեզու պետք է իմանա եւ երեք տարվա մասնագիտական ստաժ ունենա»,- ասաց նա:
Վարչապետը կարծիք հայտնեց, որ մենք անընդհատ ուզում ենք աշխատանքային չափանիշները հարմարեցնել մեզ, եւ ոչ թե մեզնից յուրաքանչյուրը փորձում է հարմարվել աշխատաշուկայում գոյություն ունեցող պահանջարկին:
«Եվ այս առումով կարեւոր է հասկանալ՝ երբ ասում ենք մագիստրոս, մենք ինչ նկատի ունենք, այդ մագիստրոսին ինչի համար ենք պատրաստում, հետագայում նա ինչ է անելու»,- հարց առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաեւ այն խնդրին, որ բուհական համակարգում դիմորդներին առաջարկվող մասնագիտություններն ընտրվում են ավանդույթի ուժով:
«Հետո, երբ տալիս ենք բարձրագույն կրթության դիպլոմ, մենք չենք երաշխավորում, որ նա այդ որակավորմանը համապատասխանող մասնագետ է: Մենք շատ բան թողնում ենք անհատի վրա, թե ինչքանով նա դա կլրացնի ինքնակրթությամբ»,- ասաց վարչապետը: Նաեւ կարեւորեց այն վստահությունը, որ բարձրագույն կրթություն ստացող մարդը պետք է իմանա՝ իր կրթությունն իրեն հնարավորություն է տալու գտնել աշխատանք եւ ապահովել բարեկեցության գոնե նվազագույն մակարդակ: «Հակառակ դեպքում ինչ նպատակի է ծառայում մեր բարձրագույն կրթությունը»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT