Զելենսկի՝ 73. Ուկրաինան հոգնել էր Պորոշենկոյից

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Դերասան, երգիծաբան, պրոդյուսեր Վլադիմիր Զելենսկին քարը քարի վրա չթողեց գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի քարոզարշավից՝ ստանալով նրանից գրեթե երեք անգամ ավելի քվե՝ 73,2 տոկոս: Պորոշենկոյի օգտին քվեարկեց ընտրողների գրեթե 24.5 տոկոսը՝ չհասնելով Զելենսկու անգամ առաջին փուլի արդյունքին (30,2%): Մասնակցությունը համեմատած առաջին փուլի հետ նվազեց 1,5 տոկոսով եւ կազմեց 61.4 տոկոս:

Զելենսկին հաղթեց գործող նախագահին գրեթե բոլոր մարզերում: Բացառություն է կազմում միայն Լվովի մարզը, որտեղ գործող նախագահը ստացավ ձայների 62,8 տոկոսը: Ընդ որում, ձայների բաշխվածությունը ըստ մարզերի զգալիորեն տարբերվում է: Զելենսկու օգտին 80-ից ավելի տոկոս է քվեարկել երկրի արեւելքում եւ հարավում: Լուգանսկի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող մասում դերասանը ստացել է ձայների 89,5 տոկոսը: Նման բեւեռացվածությունը կապված է թեկնածուների՝ երկու առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշմամբ: Զելենսկին հանդես է գալիս Կրեմլի հետ երկխոսության եւ Ուկրաինայում ռուսաց լեզվի ազատ օգտագործման դիրքերից, իսկ Պորոշենկոն շեշտը դնում է ազգային-ուկրաինականի եւ ռուսատյացության վրա: Այս պայմաններում միանգամայն տրամաբանական է, որ սեփական ինքնությունը գիտակցող, սակայն ռուսականը չմերժող հասարակությունը ընտրություն կատարեց Զելենսկու օգտին, որն ի դեպ աշխարհաքաղաքական կողմնորոշման տեսանկյունից այլընտրանք չի առաջարկում եւ կողմ է եվրատլանտյան ինտեգրմանը:

Ուկրաինայի այս ընտրություններում ընդգծվեց ԶԼՄ-ների կարեւորությունը: Դրա մասին են խոսում նաեւ նախընտրական դեբատների անցկացումը Կիեւի Օլիմպիական մարզադաշտում եւ դրա շուրջ ստեղծված աղմուկը՝ անկախ այն հանգամանքից, որ բովանդակային բանավեճ այդպես էլ չստացվեց: Զելենսկին եւս հասկանում է ԶԼՄ-ների կարեւորությունը: Նա արդեն իսկ խոստացել է, որ հանդիպելու է լրագրողների ու բլոգերների հետ՝ երկրի արեւմուտքում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ տեղեկատվական օրակարգը ձեւավորելու նպատակով: Զելենսկու ջախջախիչ հաղթանակում ԶԼՄ-ների, ընդ որում ոչ միայն զուտ լրատվություն ապահովող ռեսուրսների դերը մեծ է: Ուկրաինայում նրան սովոր էին տեսնել նախագահի պաշտոնում դեռեւս նախքան նրա առաջադրվելը: 2015 թ. ուկրաինական 1+1 ալիքով սկսեց հեռարձակվել «Ժողովրդի ծառա» բազմասերիանոց ֆիլմը, որտեղ Զելենսկու մարմնավորած կերպարը՝ միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գոլոբորոդկոն, հանգամանքների բերումով դառնում է Ուկրաինայի նախագահ եւ կարողանում է «վերադարձնել Ուկրաինային արժանապատիվ կեցվածքը»: Այդպիսով մինչեւ նախագահ դառնալը ֆիլմն էր գովազդում «նախագահ Զելենսկիին», իսկ այժմ արդեն նախագահ Զելենսկին է գովազդելու ֆիլմը:

Շոումենի հաջողությունը բացատրվում է նաեւ Պորոշենկոյից եւ նրա քաղաքականությունից ու թիմից համատարած հոգնածությամբ: Ինչպես ապրիլի 19-ին Օլիմպիական մարզադաշոտում ինքը Զելենսկին էր ասել՝ «թեկնածու Զելենսկին Պորոշենկոյի նախագահության արդյունք է»: Եւ իրոք՝ առողջ քաղաքական միջավայրում բարդ կլիներ պատկերացնել դերասանի նախ առաջադրումը, ապա նաեւ հաղթանակը, առավել եւս քվեների նման տարբերությամբ:

Պորոշենկոն, չնայած ջաղջախիչ պարտությանը, որը նա արդեն իսկ ընդունել է, հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից եւ պայքարելու է «հանուն այն ամենի, ինչը ստեղծվել է վերջին 5 տարում իրենց թիմի կողմից»: Պորոշենկոյի պայքարի ամենահնարավոր մեթոդը մեկն է՝ խորհրդարանը. Գերագույն Ռադայի 423 պատգամավորներից 215-ը ներկայացնում են կառավարական ուժերը:

Խորհրդարանական մեծամասնություն կազմող ընդդիմությունը լուրջ խնդիր կարող է առաջացնել Զելենսկու նախագահության առաջին կես տարվա համար: Բանն այն է, որ համաձայն ուկրաինական օրենսդրության՝ նախագահն, իհարկե, իրավունք ունի ցրել խորհրդարանը, սակայն ոչ ուշ, քան օրենսդիր մարմնի 5-ամյա մանդատի ավարտից կես տարի առաջ: Ներկայիս Ռադան սկսել է աշխատանքները 2014 թ. նոյեմբերի 27-ին, իսկ Զելենսկին կարող է ստանձնել նախագահի պարտականությունները մինչեւ հունիսի 3-ը: Եթե հաշվի առնենք, որ նախագահի երդմնակալության օրը որոշում է Ռադան, որտեղ մեծամասնությունը պարտված թեկնածուի կողմնակիցներն են՝ վստահաբար կարող ենք ասել, որ Զելենսկու երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 27-ից հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում, որպեսզի նա չհասցնի ցրել խորհրդարանը:

Դրանով Ուկրաինայի դեռեւս ներկայիս իշխանությունները կշահեն կես տարի՝ հոկտեմբերի վերջին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ավելի հաջող դիրքավորվելու համար: Թերեւս, հենց այդ գործընթացն էլ նկատի ուներ Պորոշենկոն՝ նշելով, որ հեռանում է կաբինետից, սակայն ոչ քաղաքականությունից, թեեւ միեւնույն է բարդ է պատկերացնել, որ եւս կես տարի խորհրդարանական մեծամասնություն մնալուց հետո Պորոշենկոյի թիմը՝ առանց վարչական ռեսուրսի կարողանա կրկնել 2014-ի արդյունքը:

Ինչ վերաբերվում է Զելենսկու նախագահությանը, ապա ամեն դեպքում նրա համար բարդ է լինելու ինչպես արտաքին, այդպես էլ ներքին մարտահրավերներին դիմագրավելու առումով: Ընդ որում, եթե արտաքին քաղաքականության առումով կա որոշակի հստակություն՝ եվրատլանտյան ուղի եւ Դոնբասի պատերազմի ավարտ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ապա ո՛չ Զելենսկին, ո՛չ նրա թիմը այս պահին չունեն հստակ հրապարակային ծրագիր, թե ինչպես են պայքարելու, օրինակ, կոռուպցիայի կամ օլիգարխների դեմ՝ «վերադարձնելով Ուկրաինային արժանապատիվ կեցվածքը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7105 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել