Երևան
12 °C
Մարտի 1-ի գործը մայիսին կմտնի դատարան: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ միջնորդությունը ստացել են, ներկայումս գտնվում է քննարկման փուլում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի շրջանակում:
Ըստ սույն հոդվածի՝ դատախազը մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը՝ հաստատել մեղադրական եզրակացությունը, իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, եւ այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը. իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար. կասեցնել քրեական գործով վարույթը. կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ ոչ միայն ծանոթացել է քրեական գործի նյութերին, այլեւ որոշ նյութեր քննարկել է վստահորդների մի մասի հետ: Գրիգորյանը նաեւ ասաց, որ միջնորդություններ է ներկայացրել նախաքննական մարմնին, նա, սակայն, չասաց, թե միջնորդությունները ինչի վերաբերյալ էին եւ ինչ ճակատագիր են ունեցել: Գրիգորյանը խոստացավ հարցերին պատասխանել ավելի ուշ:
Գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
- Պարոն Ալումյան, նյութերի ծանոթացման ընթացքում նախաքննական մարմնին միջնորդություն ներկայացրե՞լ եք:
- Մենք միջնորդել էինք, որպեսզի ծանոթացման համար տրամադրված ժամկետը երկարացվի եւ մերժում ենք ստացել, հետո մերժումը բողոքարկել էինք դատախազին եւ դատախազից էլ էինք մերժում ստացել: Միայն այդ միջնորդությունն ենք այս պահի դրությամբ ներկայացրել...: 76 հատոր էր, 4 հատոր էլ նորից ավելացվել է այս ընթացքում, 80 հատոր է այժմ:
- Իսկ 4 հատորում ի՞նչ նյութեր են մասնավորապես:
- Այս ընթացքում քանի մենք ծանոթանում էինք, էլի որոշ գործողություններ են կատարվել, դարձել է 4 հատոր:
- Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը:
- Տարբեր դատավարական գործողություններ, առանձնապես ինչ-որ իրենցից բան չեն ներկայացնում:
- Հիմա 80 հատորից քանիսի՞ն եք հասցրել ծանոթանալ:
- Մենք ոչ թե սկզբից սկսում ենք կարդալ ու գնում հասնում մինչեւ վերջ, այլ՝ որեւիցէ դրվագի վերաբերյալ վկաների ցուցմուքներն ենք նայել, հետո այդ դրվագի հետ կապված դատավարական որոշումերը եւ այլն: 80 հատորից մոտավորապես էսօրվա դրությամբ ես հասցրել եմ ծանոթանալ մոտ 50 հատորին:
- Պարոն Ալումյան, 50 հատորում ի՞նչ նոր տվյալներ են ձեզ հայտնի դարձել:
- Մենք տեսնում ենք այնտեղ բազմաթիվ ցուցմունքներ, որոնց մասին քննիչն ու դատախազները լռում էին. դրանք իրականում շատ կարեւոր էին գործի հանգամանքները ճիշտ ընկալելու ու գնահատելու համար: Մասնավորապես, փետրվարի 23-ի խորհրդակցության հետ կապված բանից պարզվեց՝ խորհրդակության եւս 12 մասնակից հարցաքննված են եղել, բացի Արշակ Կարապետյանից: Նրանք տվել են այնպիսի ցուցմունքներ, որով հաստատվում է հենց պարոն Քոչարյանի դիրքորոշումը: Իսկ այդ մասին քննիչը բացարձակ լռել է: Մենք ունենք մի ամբողջ հատոր՝ Մարտի 1-ի առավոտյան գործողությանը մասնակցած ոստիկանների եւ այդ ցուցմունքներով եւս հաստատվում է պարոն Քոչարյանի ասածը, որ նախապես ծրագրված չի եղել ուժի կիրառումը...: Այսպիսի շատ ու շատ ուրիշ ապացույցներ, որոնց գոյության մասին քննիչը պարզապես լռում էր եւ եթե այդ մասին ինքը չլռեր, այլ ապացույցները ներկայացներ դատարաններում, հնարավոր է, որ պարոն Քոչարյանը չկալանավորվեր դատարանների կողմից:
- Խորհրդակցությանը մասնակցած եւ հարցաքննված 12 անձանց թվում ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը նույնպե՞ս եղել է:
- Այո:
- Իսկ ինքը ի՞նչ ցուցմունք է տվել խորհրդակցության վերաբերյալ:
- Նույնը, ինչ պարոն Քոչարյանը միշտ ասել է:
-Մասնավորապե՞ս:
- Հիմա իմ ձեռքի տակ է, ասեմ: Փայտյանն իր ցուցմունքում ասել է. «Անձամբ ինքս մասնակցել եմ հարցում նշված միջոցառմանը, դա խորհրդակցություն չէր, քանի որ խորհրդակցության ժամանակ հարցեր էր քննարկվում, իսկ այդ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել էր հայտարարություններ անելու համար, մասնավորապես նա նշել է, որ կան բարձրաստիճան զինվորականներ, ովքեր այս ու այն կերպ մասնակցություն են ունենում բողոք-միտինգներին, հատկապես նշեց Երկրապահ կամավորների կառույցը, որի անդամ էին մի շարք գործող զինվորականներ, այդ թվում նաեւ ես: Նախագահը մտահոգություն հայտնեց, որ զինված ուժերը քաղաքականությամբ չպտեք է զբաղվեն, բանակն ունի իր խնդիրները, իսկ եթե կան նման զինվորականներ, որոնք դա չեն գիտակցում, կարող են հենց հիմա զեկուցագիր գրեն եւ դուրս գան ծառայությունից: Նա նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի անունը որպես ԵԿՄ նախագահ, ի դեպ, Մանվել Գրիգորյանը նշված միջոցառմանը չէր ներկայացել. դա տեւել է շուրջ 15-20 րոպե»: Սա 23-ի խորհրդակցությանը վերաբերող մասն էր:
- Պարոն Ալումյան, 12 անձանց մեջ, բացի Արշալույս Փայտյանից եւ Արշակ Կարապետյանից, հանրությանը հայտնի անձինք կա՞ն, ովքեր են նրանք:
- Ովքեր այդտեղ մասնակցել են, բոլոր հայտնի են՝ Մելս Չիլինգարյան, Սերյան Օհանյան, Վալերի Գրիգորյան, Արմեն Գեւորգյան, Սամվել Կարապետյան, Կամո Վարդանյան, Մովսես Հակոբյան, Սերժ Սարգսյան, Արա Նազարյան:
Ռոբերտ Քոչարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT