Երևան
12 °C
Գյումրիում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը միանգամից 7 նոր ցուցանմուշով է հարստացել: Ռեստավրացվել է Ավետիք Իսահակյանի մակինդոժը, կոստյումը, փողկապն ու գլխարկը, նույնությամբ վերականգնվել է Իսահակյանի մոր՝ Ալմաստ խանումի վարդ-թանթանան:

Վերականգնման աշխատանքերն իրականացվել են «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ: Պատմական այս կարեւոր ձեռնարկը կյանքի է կոչվել Գյումրու քաղաքապատերանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի կողմից մեկնարկած թանգարանների զարգացման համալիր ծրագրի շրջանակներում:
62 տարի առաջ փակված Իսահակյանի սնդուկը բացելուց տխուր պատկեր է արձանագրվել: Տարիների ընթացքում խոնավությունից եւ անընդհատ փակված մնալուց վարպետի հագուստը կեղտոտված, տեղ-տեղ նաեւ քայքայված է եղել: Այդ օրերին Ալմաստ խանումի տարազն ուսումնասիրելու նպատակով թանգարան է այցելում «Տերյան» մշակութային կենտրոնի ռեստավրատոր Լուսինե Մխիթարյանը: Տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանն անմիջապես դիմում է նրա օգնությանը:
«Ես Լուսինեին խնդրեցի գտնել մի կենտրոն, որին հնարավոր կլինի վստահել Իսահակյանի հագուստը՝ մաքրելու համար: Լուսինեն սկզբում երկմտեց, հետո երբ գնաց Երեւան, մի քանի օրից զանգեց: Ասաց՝ ես ոչ միայն կենտրոնն եմ գտել, այլ ավելին, նրանք այդ աշխատանքը կանեն անվճար՝ իրենց համար պատիվ համարելով Իսահակյանի շորերի հետ շփվելը: Այդ մաքրման աշխատանքը կատաեց Լավառե էկո կլինիկը: Գիտելիքը փայլեցնում է, հագուստը քայլեցնում, այդպես էր ասում Վարպետը: Եվ, եթե մենք 62 տարի հետ գնանք, կտեսնենք, որ այս հագուստով է Իսահակյանն եղել տարբեր վայրերում, մենք կրկին կյանք ենք տվել հագուստին, եւ կարծես Վարպետը կրկին տուն է վերադարձել»,-ասաց Կարինե Վիրաբյանը:

Սա նաեւ նոր քայլ է «Տերյան» մշակութային կենտրոնի համար»,-ասաց կենտրոնի ռեստավրատոր Լուսինե Մխիթարյանը: Ըստ նրա, Գյումրիում տարազի ուսումնասիրության եկավ եւ լրիվ նոր գաղափարով Երեւան վերադարձավ: Իսկ դա պատահական լինել չի կարող: «Այստեղ հասա տարազն ուսումնասիրելու համար, որ տեսնեի Գյումրիում ինչպիսին է այն եղել: Սակայն, երբ հագուստի մաքրման համար գտանք այդ ֆոտոսերվիսը, որն Իսահակյանի հագուստը 0-ից մաքրեց, այդ պահին ծնվել է նոր մեթոդ, նոր մոտեցում: Փաստորեն հնարավոր դարձավ թանգարանային հին նմուշները թաղիքով չոր տեխնիկայի միջոցով անվնաս վերականգնել: Կարծում եմ այս նախաձեռնությունը կշարունակվի եւ «Տերյան» մշակութային կենտրոնի ուղղություներից մեկը կդառնա»:
Իսահակյանի հագուստից զատ, «Տերյան» մշակութային կենտրոնի մասնագետ Իսկուհի Սարգսյանը կարողացել է կրկնօրինակել Ավետիք Իսահակյանի մոր՝ Ալմաստ խանումի վարդ-թանթանան: Կրկնօրինակել է ոչ թե նմանեցնելով, այլ դետալ-դետալ ստեղծել, համադրելով: Վարդ-թանթանան ծնվել է Երեւանում, սակայն մի փոքր աշխատանք անելուց հետո Իսկուհին այն բերել է Գյումրի, համեմատել բնօրինակի հետ, վերադարձել Երեւան եւ շարունակել աշխատանքը: Թանթանան պատրաստելիս օգտագործվել է այն նույն հումքն ու թելը, ինչ տասնամյակներ առաջ հին գյումրեցի վարպետներն են օգտագործել:

«Վարդ թանթանան ուսումնասիրեցինք եւ տեսանք, որ դրա պատրաստման համար օգտագործել են տարբեր նութեր, մետաղալար, մետաքսաթել, ձիու մազ: Էդ ամեն ինչը հայթայթելը, գտնելը լուրջ դժվարություններ էին: Մենք ոչ թե ուղղակի տեսքն ենք ստացել, այլ լիարժեք նույնություն ունենք, ծաղիկների քանակը, առէջները, դրանց դասավորությունը, ամեն ինչ կրկնօրինակված է: Թանթանան բաղկացած է 70 ծաղկից, ծաղիկները հիմնականում երեքնուկներն են եւ զանգակներ, որոնք զույգերով են փնջված եւ մետաղալարերի վրա են ամրացված՝ հայկական ասեղնագործ ժանյակ տեխնիկայով: Ճիշտն ասած, աշխատանքը մի փոքր երկարեց, քանի որ մեր ձեռքի տակ չունեինք թանթանայի բնօրինակը եւ գնում, աշխատում, բերում համեմատում էինք: Բայց արդյունքը գոհացուցիչ է, բնօրինակից միայն գույների թարմությամբ է տարբերվում»,-ասաց Իսկուհին:
Վերականգված այս նոր նմուշները ոչ միայն վարպետի կյանքի ու գործունեության մասին պատմող վկայություններ են, այլեւ 19-րդ դարի վերջի և 20 դարասկզբի հարուստ գյումրեցու ապրուստի ու կենցաղավարության լավագույն օրինակը:

Գյումրու քաղաքապատերանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասաց՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն առաջիկայում նոր ասելիք էլ կունենա: Պատմության եւս մեկ շատ կարեւոր էջ է այստեղ վերաբացվելու:
«Գիտենք, որ Իսահակյանը ծնվել է թոնրատանը եւ այսօր այդ տարածքը թանգարանի ամենափնտրված հատվածն է: Սակայն այնպես է ստացվել, որ շենքի վերանորոգման ընթացքում այն թոնիրը, որտեղ հաց է թխել Իսահակյանի մայրը, չգիտես ինչու փակվել է: Հիմա մեր առջեւ նպատակ է դրված բացել Իսահակյանի տան իրական թոնիրը եւ վարպետի ծննդյան օրն իր ծննդավայր Ղազարապատից բերված ալյուրով հաց թխել, եւ ունենալ տուն-թանգարանում իրական այն տարածքը, որտեղ լույս աշխարհ է եկել Ավետիք Իսահակյանն ու առաջին անգամ երդիկից տեսել աշխարհի լույսը»,-որպես խոստում հայտարարեց Լիլիթ Թովմասյանը:
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT