«Խռուստալից բաժակ էլ եմ կուլ տալիս». Գյումրիում Աշոտ Խանոյանը նոր ռեկորդ է սահմանել

Հայոց եռագույնն ուսերին, փոքրամարմին, բայց հզոր ուժի տեր Աշոտ Խանոյանն ապրիլի 24-ին իր հերթական ռեկորդը սահմանեց, այս անգամ՝ Գյումրիում: Ատամներոով 10 մեքենա քաշեց: Նոր ռեկորդը նվիրեց Ցեղասպանության 1.5 մլն նահատակների հիշատակին:«Քանի որ մեր հայ ազգին կոտորել են, եւ ես էլ էս շնորհքը ստացել եմ Աստծո կողմից, որոշեցի էսօր ռեկորդ սահմանել, եւ աշխարհին ապացուցել, որ հայ ազգը հզոր ազգ է, եւ ինչքան էլ կոտորեն, ծնկի չի գա: Իսկ Գյումրին դյուցազունների քաղաք է, դրա համար էլ հենց այստեղ եմ ուզում իմ նոր ռեկորդը սահմանել»,-հայտարարեց Աշոտն ու տերունական աղոթքից հետո մոտեցավ Վարդանանց հրապարակում կանգնած մեքենաներին:

Ի սկզբանե 24 մեքենա էր նախատեսել ատամներով քաշել 33-ամյա ջավախքցին, սակայն Գյումրու Վարդանանց հրապարակում այդքան ավտոմեքենա դասավորելու հնարավորություն չեղավ: Ընդամենը 10-ը տեղավորվեց: «Ոչինչ, ես պատրաստ եմ, հենց հարմար եղավ, դա էլ կանեմ»,-ասաց  Աշոտը:Տղան սպորտով չի պարապում, երբեք էլ չի զբաղվել: Ասում է՝ միանգամից որոշում, ռեկորդներ է սահմանում: Առաջին անգամ 6-րդ դասարանում է զգացել, որ ինչ-որ անսովոր ուժի է տիրապետում:

«Դե դպրոցում էի, ատամներով աթոռը բարձրացրեցի, օդում պահեցի, հետո՝ սեղանը, ու սկսվեց այդպես, բայց թե ոնց զգացի այդ ուժը, դա իմ գաղտնիքն է, չեմ ցանկանում ասել»,-զրույցի ժամանակ նշեց Խանոյանը:

Այնուհետեւ հերթը հարսանիքի տորթի սեղանն օդ բարձրացնել, պարեցնելուն, հետո էլ՝ գինովցած մի պահի հախճապակե բաժակ կուլ տալուն է հասել: «Ատամներով նաեւ բաձրացնում եմ 40-ից 50 կգ ծանրաձողը, նաեւ աթոռն եմ պահում բաձրության վրա 1 ժամ 10 րոպե, խռուստալ բաժակներ եմ ուտում 3-ից 5 հատ: Մի քանի օր առաջ Գյումրիում կերել եմ բաժակ, նվիրել եմ տեղի երիտասարդությանը: Փառք Աստծո, ես հիմա առողջ կանգնած եմ Ձեր դիմաց: Ես սպորտսմեն չեմ, իմ գերբնական ուժն Աստծո կողմից ա տրված»:

Աշոտն իր առաջին ռեկորդը սահմանել է 2012 թվականին՝ Երեւանում: Ատամներով քաշել է 2 ավտոմեքենա: Այնուհետեւ իրար միացված քսաներկու մեքենա է քաշել, եւ դա նվիրել է Երեւանի 2800-ամյակին եւ քառօրյա պատերազմի մեր հերոսների հիշատակին:

Աշոտ Խանոյանը 5 անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: 57 կգ քաշով պատանին 447 տոննա ընդհանուր քաշով գնացքի 7 վագոն է քաշել Մոսկվայում: «Ես որեւէ մեկի հետ չեմ մրցվում, ես ուղղակի ռեկորդներ եմ սահմանում, եւ դրանք միշտ իրենց խորհուրդն ունեն, նվիրված են ինչ-որ մի առիթի: Անցած տարի Հնդկաստանում 10 լավագույնների մեջ առաջինը ճանաչվեցի, քանի որ իմ քաշն անսովոր էր իրենց համար: Ես 57 կգ եմ եւ քաշեցի 25 տոննա: Իսկ մասնակիցների մեջ ամենափոքր քաշը եղել է 86 կգ»,-զրույցի ընթացքում ասաց Աշոտը:

Այս պահին պատրաստվում է Գերմանիա մեկնել, հրավիրել են: Գերմանիայում էլ նավ է քաշելու, որը 500 տոննա է կշռում: Աշոտին Գերմանիա Տորք Անգեղն է հրավիրել, նույն ինքը՝ սիրիահայ Պատրիք Բաբումյանը:

Աշոտն այսօր Հայաստանում է դեպքերի բերումով: Նախորդ տարի Թավշյա հեղափոխութան օրերին հեղափոխականներին աջակցելու պատճառով է զրկվել Մոսկվայում բնակվելու իր մշտական իրավունքից:

«Ես անցած տարի մայիսի 25-ին մեր հեղափոխության հետ կապված դեպորտ եմ ստացել, քանի որ հեղափոխություն եմ արել Մոսկվայում, եկեղեցու դռները վրեքս փակել են, մեզ դեպորտ են արել: Բայց ես էսօր շնորհակալ եմ բոլորիցդ, որ իմ կողքին եք»:

Աշոտ Խանոյանն ասաց՝ իր ռեկորդներով գումար չի աշխատում, սա իր համար եկամտի աղբյուր չէ: Աստծո տված շնորհը չի վաճառվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20820 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին