Երևան
12 °C
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխանցի Շախմատի ֆեդերացիային:
Գումարը հատկացվելու է 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լեւոն Արոնյանի նախապատրաստման եւ մասնակցության ապահովման նպատակով:
Նախարարությանը կհատկացվի 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 հազար 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 հազար 900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող եւ պատմության բոլոր ժամանակների 4-րդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Լեւոն Արոնյանը 2019 թվականին պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին, որը բաղկացած է լինելու 3 փուլից՝ հավակնորդների մրցաշարի կվալիֆիկացիա, հավակնորդների մրցաշարի հաղթանակ եւ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի կվալիֆիկացիա, աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի հաղթանակ:
Թեեւ պայքարը շատ թեժ եւ ծանր է լինելու, Լեւոն Արոնյանը առաջատարների ցանկում է եւ մեծ շանսեր ունի նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հետ բերելով չեմպիոնի կոչումը Հայաստանի Հանրապետություն: Անհրաժեշտ է նշել, որ Լեւոն Արոնյանը 2017 թվականին եղել է ամենադոմինանտ խաղացողը՝ նվաճելով 5 սուպեր մրցաշար եւ աշխարհի գավաթ:
Բարձր մակարդակի շախմատը վերջին 10 տարիների ընթացքում սերտորեն կապվել է բարձր տեխնոլոգիաների հետ, քանի որ ռեպերտուարի ուսումնասիրությունը եւ ընդլայնումը ուղիղ կապ ունի բազմամիջուկային համակարգիչների հետ: Հարկ է նշել, որ Լեւոն Արոնյանի համակարգիչը ձեռք է բերվել 2011 եւ 2013 թվականներին, եւ արդեն հնացել է՝ հետ ընկնելով մրցակիցների կողմից օգտագործվող համակարգիչներից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսօրինակ հարցերին պետական բյուջեից ֆինանսավորում եղե՞լ է, թե՞ սա առաջին դեպքն է: «Սա առաջին անգամ է, որ մարզիկի համար նման մեծ գումար է հատկացվում, սա աննախադեպ է»,- ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս կարգի հարցերը լուծվել են հետեւյալ կերպ՝ որեւէ ձեւով կամ զանգ է հնչել, կամ միջնորդություն է եղել որեւէ ունեւոր անձի։ «Դա վատ մեխանիզմ է, այն իր հետ բերում է այլ հարաբերություններ ու պարտավորություններ, արտոնություններ, մեր դիրքորոշումը պետք է լինի հետեւյալը՝ այն մարզական առաքելությունները, որոնք մենք կգնահատենք պետական նշանակություն ունեցող, պետությունը կֆինանսավորի»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Լեւոն Արոնյանն աննախադեպ վաստակ ունի Հայաստանի առաջ: «Մեր հիմնական խնդիրն է, որ ՀՀ քաղաքացին հավատա իր ուժերին, Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով մեր երիտասարդությունը պետք է դաստիարակվի»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաեւ հետաքրքվեց, թե կա՞ն երաշխիքներ, որ այս հատկացված գումարները այլ նպատակի համար չեն կարող ծախսվել, Ղազարյանը պատասխանեց. «Միանշանակ, կա համապատասխան հաշվարկ, որով եւ վերահսկողություն է լինելու այդ գումարին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT