Երևան
12 °C
Երկար տարիներ է՝ պարբերաբար խոստումներ են հնչում օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի (97 կգ) դպրոցի վերանորոգման մասին: Գյումրիում գործող դպրոցն անմխիթար վիճակում է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն ու դպրոցի տնօրենն է, ասաց, որ 1997 թվականից (ինչ ինքը տնօրեն է նշանակվել) մինչեւ 2005 թ. դպրոցն ընդամենը կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել:
«Դահլիճը հատակ չունի, գորգի տակ հատակ չկա, գորգը շատ վատ վիճակում է.... մարզումային պրոցեսն անում ենք ստիպված, այսօր ամբողջ տարվա նախապատրաստություններն առջեւում են. ունենք պատանիների, երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, մեծահասակների Եվրոպական խաղեր, աշխարհի առաջնություն, որը վարկանիշային է: Տարբեր տարիքային խմբերում ունենք հավաքականի մարզիկներ, որոնք պետք է պատրաստ գնան հավաքների: Ստիպված պետք է պարապենք, որպեսզի կարողանանք պահել մարզիկների տոնուսը, որպեսզի ձախողումներ չլինեն»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:


Նա նշեց, որ ըստ մատյանների՝ դպրոցն ունի 200-ից ավելի աշակերտ, սակայն դահլիճ են մտնում ավելի շատ՝ մոտ 300 մարզիկներ: Բանն այն է, որ այլ մարզադպրոցների մարզիչներն իրենց սաների հետ գալիս են՝ համատեղ մարզումների, քանի որ այդպես ավելի արդյունավետ է: Այդ դպրոցում են մարզվում նաեւ տարբեր տարիքային հավաքականների անդամներ՝ այդ թվում հենց ինքը՝ Արթուր Ալեքսանյանը: Հավաքներից ազատ ժամանակ չեմպիոնը մարզվում է խարխուլ, առանց հատակի, թափված պատերով, փոշոտ դահլիճում:
«Երբ տանն է, այդտեղ է մարզումներն անցկացնում՝ այդ դահլիճում, ե՛ւ ֆիզիկական պատրաստականությունը, ե՛ւ գորգային աշխատանքը»,- ասաց հայրն՝ ավելացնելով, որ երբեմն, կախված մարզումային ծրագրից, կարող է այլ դահլիճ գնալ, սակայն հիմնականում այդտեղ է լինում:



Դպրոցի հիմնանորոգման մասին հատկապես շատ սկսեցին խոսել այն բանից հետո, ինչ ըմբիշն առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ 2014 թ.: Այդ ժամանակ որոշվեց դպրոցը վերանվանել նրա անունով, 2015-ից այն կրում է Արթուր Ալեքսանյանի անունը, ու տարիներ շարունակ խոստումներ են հնչում: Թեմայի շուրջ խոսել են վերջին տարիների՝ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Ռոստոմյանը, Լեւոն Վահրադյանը եւ Գաբրիել Ղազարյանը, սակայն մինչեւ հիմա ընդամենը նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ են եղել:
«Շինարարական աշխատանք դեռ չի արված: Միայն կատարվել են նախագծա-նախահաշվարկային աշխատանքները: 2017 թ. բյուջեով հատկացված գումար կար, կազմակերպվեց եւ արվեց»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:


Օրերս դպրոց են այցելել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը: Նրանք շրջայց են կատարել, ծանոթացել պայմաններին, մինչեւ այժմ կատարված աշխատանքներին ու խոստացել են, որ մոտ ապագայում որոշում կկայացվի:
«Ամեն ինչից տեղեկացավ (խմբ. նկատի ունի Հայրապետյանին) եւ հույս տվեց, որ պետք է փորձեն գտնել միջոցներ վերանորոգումը կատարելու համար, իսկ եթե հնարավորություն լինի, նորը կառուցելու համար: Հակված էին ավելի շատ նորը կառուցելու, քան վերանորոգելու: Եթե գումարը չբավականացնի, ուրեմն վերանորոգումը կկատարեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կա նաեւ տարածք, որը քաղաքապետարանը խոստացել է տրամադրել, եթե որոշվի նորը կառուցել:



Այսօր՝ ապրիլի 25-ին էլ կառավարության նիստի ընթացքում հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախարարի պարտականությունները կատարող, նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանին ասաց, որ արդեն պետք է անցնել գործնական փուլին: Ընդգծեց, որ պետք է ներգրավել նաեւ Արթուր Ալեքսանյանին ու նրա ներկայացուցիչներին, հատկացնել գումարը ու սկսել շինարարությունը:
Մարզադպրոցի լուսանկարները`Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից (հրապարակվել են 2017 թ.)
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT