Երևան
12 °C
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն այսօր նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Սահմանապահի օրը: Այն նշվում է 2007 թվականից:
Այդ կապակցությամբ այսօր զորքերի կենտրոնակայանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ այլ բարձրաստիճան սպաներ ու պաշտոնյաներ:
Մենք չեն թողնի, որ թշնամին մոտենա մեր սահմաններին. սահմանապահներն այս երգով սկսեցին արարողությունը, ապա հիմնից հետո սկսեց հանդիսավոր շքերթը, ցուցադրվեցին զենքով շարային վարժաձեւեր:

Կանգնի՛ր, ձեռքերդ վե՛ր. արագ արձագանքման ջոկատն էլ սվիններով ձեռնամարտի բռնվեց, հետո՝ գլխավոր դերակատարներից մեկի՝ չորքոտանի Լորդի (շուն) հետ կանխեց սահմանում որոնման ժամանակ դարանից անսպասելի զնված հարձակում գործած դիվերսիոն հետախուզական խմբի վնասազերծումը:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայր: Եվ այս առումով, այս տոնը՝ Սահմանապահի օրը, տոն է ոչ միայն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, այլեւ մեր զինված ուժերի համար, մեր ժողովրդի համար, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ նրանից Երեւանում է աշխատում, թե Հայաստանի Հանրապետության սահմանի որեւէ ուղեկալում կամ տարածքում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետեւ սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունն է»,- շնորհավորելով սահմանապահներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հավելեց, որ սահմանապահ զորքերին է վստահված ամենակարևորը՝ երկրի անվտանգությունը:
Տոնական պարգեւատրումներից հետո, վարչապետը ծանոթացավ սահմանապահ զորքերի ավտոպարկին, տեխնիկական նորագույն սարքերին:




Ցուցադրեցին նաեւ հատուկ վարժեցրած շներին: Վարչապետը հետաքրքրվեց՝ «Լաբրադոր» տեսակի կա՞՝ պատասխանեցին, որ սահմանին չունեն «Լաբրադոր». «Հիմնականում նրանք օգնում են պայթուցիկի եւ թմրամիջոցների հայտնաբերման համար»: «Շատ լավ պայմաններում են պահվում, պարոն վարչապետ»,- հավելեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պարգեւատրում ստացած սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը մեր զրույցում ասաց, որ վերջին մեկ ամսվա մեջ բավականին շատ սահմանախախտման դեպքեր ենք կասեցրել: Այնպես որ սահմանները անառիկ են:

Մեր հարցին, թե այս միտումը ինչո՞վ է պայմանավորված, Սարգսյանը պատասխանեց. «Միտումը պայմանավորված է նրանով, որ մերձավոր արեւելքում դեպքերը քանի գնում զարգանում են, նույն ասենք քրդերը, աղվանցիք, դա բնականաբար արդեն ենթադրում է, որ մարդկային որոշակի հոսք պետք է գնա դեպի Եվրոպա: Հայաստանը դիտարկվում է որպես պոտենցիալ տարանցիկ երկրներից մեկը. դրա մասին գիտենք, դրա համար անառիկ պահում ենք սահմանները:
Սահմանախախտումների դեպքեր լինում են պարբերաբար, հատկապես հիմա այդ դեպքերն ավելացել են՝ Մերձավոր Արեւելքի դեպքերի հետ կապված: Հայաստանը քրդերի, հնդիկների համար համարվում է տարանցիկ երկիր՝ Եվրոպա գնալու համար: Սահմանը խախտողները հիմնականում հնդիկներ են, իրանցիներ, բանգլադեշցիներ: Պատճառն այն է, որ փախստականների հոսքը կարգավորելու համար Թուրքիան Եվրոպայից գումար վերցրեց: Այդ գումարի հաշվին Թուրքիան իր սահմանները կարծես թե պնդացրեց, բայց այդ մարդկանց հոսքն ավտոմատ ուղղորդվում է դեպի Հայաստան: Հիմա դա միտումնավոր է, թե՝ ոչ, դա հարցի երկորդ կողմն է: Գալիս են, Թուրքայի կողմից չեն կարողանում հասնել Եվրոպա, արդյունքում կա´մ փորձում են հայ-թուրքական սահմանը հատելով անցնել կամ անցակետերով են փորձում անցնել՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր եւ կամ նույնիսկ լեգալ փաստաթղթերով են փորձում մտնել Հայաստան՝ հետագայում Վրաստան գնալու համար»,- մանրամասնեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր մատնանշեց սահմանային թերացումները, ինչը հրամանատարը չհերքեց՝ նշելով, որ ցանկացած ծառայության մեջ էլ լինում են թերացումներ:
«Զորքերն էլ են կենդանի օրգանիզմ, մենք մեր տանն էլ մի բանը լավ ենք անում, մի բանը՝ վատ: Դրա համար եմ ասում՝ միշտ չէ, որ ինձ ամեն ինչ բավարարում է: Մենք տեսնում ենք, ֆիքսում, վերլուծում ենք»:
Որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ն հրավիրում էր լրացնել սահամանապահ զորքերի թափուր հաստիքները: Այսօր Վաղինակ Սարգսյանն ասաց, որ սահամանապահ զորքերը համալրվում են բավականին ինտենսիվ: 2-րդ սահմանապահ ջոկատը, օրինակ` ամառվա սկզբին համալրված էր 43 տոկոսով, այսօր արդեն՝ 85 տոկոսով:
Մեր հարցին, թե դա ինչո՞վ է պայմանավորված, Սարգսյանը պատասխանեց. «Դա շնորհիվ այն բանի, որ ծառայության հանդեպ որոշ մոտեցումներ փոխեցինք, բարոյահոգեբանական վիճակի ուղղությամբ աշխատանքներ ենք տարել, պարբերաբար լավացնում ենք կենցաղային պայմանները, քանի որ սահմանապահներն իրենց ընտանքիների հետ են ապրում, տարբեր ֆակտորներ կան: Աշխատավարձերը գուցե եւ բավարար չեն, բայց արդեն իսկ 30 տոկոսով բարձրացում եղել է: Եվ եթե աշխատավարձից հիմա դժգոհ լինեին, ապա 50 տոկոսով համալրվածության ֆակտորը չէր լինի: Առաջ պայմանագրերը կնքում էին, խոպանի սեզոնին գնում էին խոպան, հետո գալիս էին եւ ուզում էին էլի ծառայել: Հիմա արդեն չեն գնում խոպան, մոտավորապես 40 տոկոսը: Դա արդեն ցուցանիշ է»:



ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT