Երևան
12 °C
ՀՀ Սահմանադրական դատարանն օրեր առաջ սահմանադրական է ճանաչել ԱԺ կանոնակարգի աղմկոտ այն փոփոխությունները, որոնք նախորդ տարի նախաձեռնել էր ՀՀԿ-ն, երբ դեռ խորհրդարանում էր։ Խոսքն այն փոփոխության մասին է, ըստ որի՝ եթե ԱԺ նիստը շարունակելու խոչընդոտ կա, այն պետք է ընդհատվի։
Հիշեցնենք, նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց ՀՀԿ-ի հեղինակած ու ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հավանությանն արժանացած՝ ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու աղմկահարույց այս նախագիծը: ԱԺ նախկին մեծամասնությունը դրանով փորձում էր խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ արձակումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը։ Փաշինյանն այդ ժամանակ նախագծին կողմ քվեարկողներին հակահեղափոխական անվանեց ու քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Բաղրամյան պողոտայում, բոլոր կողմերից շրջափակել խորհրդարանի շենքը: Այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ նախարարների եւ մարզպետների պաշտոններից հետ է կանչում՝ ազատում է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչներին:
Վերադառնալով սահմանադրական ճանաչված փոփոխություններին՝ նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին ստորագրեց այս որոշումը։ Սրան զուգահեռ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե՝ այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Ռուստամյանը նկատի ունի ուղիղ ժողովրդավարության միջոցով, ասել է թե՝ քաղաքացիների ուղիղ ճնշման տակ ԱԺ-ի արձակումը։
ՍԴ-ի կայացրած որոշման, ՀՅԴ-ի հայտարարության եւ թեմայի վերաբերյալ այլ հարցերի մասին զրուցել ենք ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ։
- Տիկին Նազարյան, մամուլը գրում է, որ ՍԴ-ի որոշումից հետո ՀՅԴ-ն, որն, ըստ էության ՀՀԿ-ի հետ մերժվեց ու գնաց, փորձելու է իրավական եւ քաղաքական գործընթացներ սկսել՝ ընդդեմ ներկա իշխանությունների, մասնավորապես՝ հակասահմանադրական ճանաչել ԱԺ արձակման գործընթացը՝ մեկնաբանելով, թե ԱԺ-ն արձակվել է որոշակի ճնշման տակ։ Ի՞նչ ճնշման մասին են խոսում եւ, ընդհանրապես, եղե՞լ է ճնշում պատգամավորների վրա։
- Ես նախապես ներողություն եմ խնդրում ընթերցողից, որ ստիպված եմ քննարկել անցյալը՝ շատ լավ իմանալով, որ մարդկանց հիմա առավել շատ հետաքրքրում են ներկան ու ապագան, սակայն այս հարցին ճշգրիտ պատասխանելու համար պարտադրված եմ վերականգնել անցյալ օրերի իրադարձությունների պատկերը:
2018 թ-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել էր խորհրդարանական ուժերի խմբակցությունների ղեկավարների հետ բանակցություններ՝ ԱԺ-ն արձակելու հարցով: Եվ, ահա, այս պայմաններում, շատ հապշտապ ԱԺ-ի պետական-իրավական մշտական հանձնաժողովում օրվա վերջում ՀՀԿ-ԲՀԿ հերթական «կոալիցիայով» (ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյան ու Գեւորգ Պետրոսյան) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում արվում է մի լրացում, որի համաձայն՝ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է եւ նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողը իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ: Այսինքն՝ այս դրույթով ԱԺ արձակման նիստը կարող էր անորոշ ժամանակով հետաձգվել, քանի որ կլինեին պատգամավորներ, որ կհայտարարեին, որ իրենց խոչընդոտում են մասնակցել նիստին՝ չգիտես՝ ով եւ չգիտես՝ ինչպես:
Մենք հայտարարեցինք, որ այս նախագիծը քաղաքական նպատակներ ունի եւ խաթարում է բանակցային գործընթացը: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունները հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեցին այդ որոշումը: Դրանից հետո՝ հասկանալով, որ ոչ մեկը էլ չի պատրաստվում բանակցել ԱԺ-ն արձակելու հարցում, Նիկոլ Փաշինյանը հենց նույն օրը՝ հոկտեմբերի 2-ի երեկոյան, կոչ է անում, որ մարդիկ հավաքվեն ԱԺ բակում եւ հայտարարում է, որ շուտով հրաժարական է տալու, ինչին կհետեւի վարչապետի չընտրության գործընթացը եւ ԱԺ-ն իրավունքի ուժով կլուծարվի, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վիճարկում է նախագիծը Սահմանադրական դատարանում, քանի որ իր իսկ հայտարարության համաձայն՝ նախագիծը տարաբնույթ մեկնաբանությունների եւ քննարկումների տեղիք էր տվել։ Մնացած պատմությունը հանրահայտ է:
Այսքանից հետո՝ երբ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որ իբր այն, ինչ եղավ 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան «սահմանադրական կարգի տապալման փորձ», ուղղակի երեւի հույս ունի, որ մենք չենք հիշեցնի, թե իրենք ինչ արեցին հոկտեմբերի 2-ին: Իսկ արեցին հետեւյալը. նախ ամբողջ կազմով ՀՅԴ խմբակցությունը կողմ քվեարկեց այդ նախագծին՝ հստակ իմանալով դրա քաղաքական նպատակը (նրանցից ոչ մեկը չասաց, որ տվյալ իրավիճակում նման գործիքի ներմուծումը կանոնակարգի մեջ լարելու է քաղաքական իրավիճակը) եւ վարչապետի չընտրության քվեարկությանն էլ չմասնակցեցին:
Հիմա, այս պատմությունը վերհիշելուց հետո, ես էլ չգիտեմ՝ այդ ի՞նչ ճնշման մասին են խոսում ՀՅԴ-ից: Այդ ե՞րբ ու ինչպե՞ս են ճնշվել, որ հոկտեմբերի 2-ին իրենց ուզած նախագծին կողմ են քվեարկել, իսկ վարչապետի չընտրության գործընթացին, որով արձակվեց ԱԺ-ն՝ չեն մասնակցել: Այդ ո՞վ ու ինչպե՞ս իրենց ճնշեց, որ իրենք ինչ հայտարարեցին՝ դա էլ արեցին: Գուցե ընտրություններում պարտվելու պատճառո՞վ են ճնշված:
- ՀՅԴ-ն մշտապես մերձքոչարյանական կուսակցություն է եղել, իսկ մերձքոչարյանական շրջանակներն անընդհատ ասում են, թե մայիսին գործողություններ են սկսելու, ըստ Ձեզ ՍԴ որոշո՞ւմն է հիմքը։
- Հոկտեմբերի 2-ի նախագիծն ընդամենը խթան եղավ, որ գործընթացն արագանա: Այն ընդամենը ազդակ էր, որ խորհրդրանական ուժերը՝ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ, ազնիվ չեն ու բանակցությունների հետեւում պայմանավորվածություններ ունեն եւ այդ նախագիծն ընդունվեր-չընդունվեր, արդեն պարզ էր, որ այդ ուժերի հետ որեւէ պայմանավորվարծություն չէր կարող վստահելի լիներ ու պետք էր հրաժարական տալ, ինչը եւ արվեց: Իրենց ծրագրած դավադրությունը իրենց դեմ շրջվեց ու բանակցությունները խաթարվեցին, գործընթացն էլ արագացավ: ՍԴ այս որոշումը չի կարող որեւէ քաղաքական կամ իրավական գործընթացի հիմք լինել: ԱԺ-ն արձակվեց ոչ թե այն պատճառով, որ նախագիծը ուղարկվեց ՍԴ, այլ՝ որովհետեւ ամեն ինչ վերջացել էր, բայց ոմանք իրենց իրավաբանական գիտելիքներն օգտագործում էին՝ խութեր ստեղծելու համար: Այսքանով այս թեման պետք է փակել:
- Այնուամենայնիվ՝ ի՞նչ գործընթացներ կարող են սկսել ՀՅԴ-ականները, եւ որքանով են ամուր նրանց բերած հիմքերը, մասնավորապես՝ ներկա իշխանության կողմից սահմանադրական կարգի տապալման փորձի մասով, որի մասին ՀՅԴ-ն հիշատակել է իր հայտարարության մեջ։
- Ամբողջ աշխարհն ընդունեց թավշյա, ժողովրդական հեղափոխության, սահմանադրական ճանապարհով խորհրդարանի արձակման ու նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման փաստը: Եթե սահմանդրական կարգ էր խախտվել, ինչո՞ւ էին այդ հարցը մի կողմ թողած քարոզարշավ անում ու ընտրությունների մասնակցում, որի ժամանակ ստացան քվեների ընդամենը 3,9 տոկոսը եւ չանցան խորհրդարան: Ու չեն էլ վիճարկել արդյունքները:
Թվում էր, թե հունվարին տեղի ունեցած ՀՅԴ ընդհանուր ժողովում լրջորեն կքննարկեն ՀՅԴ-ի անցած ճանապարհը ու դասեր կքաղեն ու կնախանշեն առաջիկա տարիների ՀՅԴ-ի քաղաքականությունն արդեն նոր պայմաններում։ Խորհրդարանական ընտրություններից հետո էլ հայտարարեցին, որ փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը, բայց ինչպես տեսնում ենք՝ ի հակառակ հայտարարությունների՝ ՀՅԴ-ն անցյալում է մնացել:
- Պատահական է՞, որ ՍԴ-ն հենց հիմա է նման որոշում կայացրել, ասել կուզեմ՝ այս որոշումը համընկավ ակտիվ գործողություններ սկսելու մասին նշածս հայտարարությունների հետ, ֆեյքերի հարձակումների, «ՍուտՆիկոլ» նախաձեռնության ակցիաների, «Արարատցեմենտ»-ի շուրջ քննարկումների հետ։
- Ամեն պահին էլ որոշումը կարող էր համընկնել ինչ-որ իրադարձությունների հետ: Ես որեւէ կապ չեմ տեսնում:
- Տիկին Նազարյան, իսկ չե՞ք կարծում, որ ՍԴ-ն ական է ներկա իշխանության ոտքի տակ եւ ի վերջո այդ կառույցը ցմահ մնալու է Հրայր Թովմասնյանի՝ նախկին իշխանության կարակառուն ներկայացուցչի ղեկավարության տա՞կ։
- Չեմ կարող ասել: Ժամանակը ցույց կտա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
Ծառուկյան Գագիկի մուսկուլներին մի նայեք, փոքրիկ երեխա է, որը պապայի կարիք ունի. վարչապետ
ՊԵԿ-ը բացահայտել է 956,400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր. տեսանյութ
Սևանի սազանը շատ համով է, տիղմի համ չի գալիս, իսկ բացատրությունը պարզ է՝ Սևանը մաքուր է. Փաշինյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են գրանցվել
Կարապետ Գուլոյանը խախտումներով օտարել է ավելի քան 60 հողատարածք. Ռոսիա փողոցի հողամասը վերադարձվել է համայնքին
Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին. Չախոյան
Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի
Պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ
Լույսերի տաճար․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ը դիտարկում ենք որպես սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԱԳ նախարար
Եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը, լինելու են մանր-մեծ պատերազմներ, շարունակվող զոհեր, պետականության կորուստ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT