Ն. Փաշինյանը և Տ. Սարգսյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո հանդես են եկել հայտարարություններով

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը: Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին: Ստորև ներկայացվում է սղագրությունն ամբողջությամբ.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –

ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգարժան Տիգրան Սուրենի,

Ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Եվրասիական միջկառավարական այսօրվա նիստի առնչությամբ։ Լիահույս ենք, որ այս նիստը, ինչպես և Եվրասիական տնտեսական կառույցի շրջանակում Հայաստանի նախագահությամբ իրականացվող մյուս նախաձեռնությունները, կնպաստեն հետագա ինտեգրմանը և գործնական արդյունքների գրանցմանը՝ առաջին հերթին մեր երկրների քաղաքացիների համար:

Հայաստանը հետաքրքրված է Միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է անհրաժեշտ բոոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Այսօր մեր հանդիպման օրակարգում 13 հարց էր: Դրանցից շատերը կարևոր նշանակություն ունեն մեր ինտեգրման խորացման գործում։

Մասնավորապես, դա վերաբերում է Միության թվային օրակարգի՝ մեր համագործակցության առաջնահերթություններից մեկի իրականացմանն առնչվող հարցերին։ Մենք քննարկեցինք ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման հարցը, որը կարևոր նշանակություն ունի առցանց առևտրի զարգացման համար։

Քննարկվեց նաև գործադիր իշխանության հետ Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի տնտեսվարողների փոխգործակցության ընթացքում օգտագործվող էլեկտրոնային թվային ստորագրությունների ազգային գաղտնագրական չափանիշների օգտագործման հարցը։ Այս հարցը բարձրացրել էր հայկական կողմը, և մենք ուրախ ենք, որ մեր գործընկերներն աջակցության պատրաստակամություն հայտնեցին։

Մենք նաև քննարկեցինք «Արդյունաբերական կոոպերացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց» նախագիծը։ Դրա հիմնական նպատակն է՝ գործընկերության ձևավորման էկոհամակարգի ստեղծումը, փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավումը խոշոր արտադրողների շղթաներում, ինչպես նաև նորարարական գործընթացների խթանումը՝ տեխնոլոգիաների տրանսֆերի միջոցով։

Մեր օրակարգում էին նաև Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեությանը խոչընդոտող հանգամանքների վերացման հարցերը։ Կցանկանայի նաև առանձնացնել մեր երկրների արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացմանը միտված որոշումը։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, հնարավոր է, ավելի մանրամասն կանդրադառնա Միության որոշումներին, իսկ ես կցանկանայի կատարված արդյունավետ աշխատանքի համար երախտագիտությունս հայտնել այսօրվա նիստի մասնակիցներին:

Կցանկանայի ընդգծել հետագայում ևս Երևանում ԵԱՏՄ շրջանակում միջոցառումներն անցկացնելու մեր պատրաստակամությունը:

Ուրախ կլինենք ողջունել պետությունների ղեկավարներին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Հայաստանում այս տարվա հոկտեմբերին:
Շնորհակալություն ուշադրության համար»:Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյան-

Շնորհակալություն, Նիկոլ Վովայի:

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,

նախ և առաջ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա, որ միջկառավարական խորհրդի նիստերում մենք սովորաբար քննարկում ենք խնդրահարույց հարցերը, որտեղ անհաժեշտ է կոնսենսուս և վարչապետների մակարդակը թույլ է տալիս հենց նիստի շրջանակներում ընդունել քաղաքական որոշումներ՝ հասնելու այդ փոխզիջումներին: Եվ մենք այսօր ձեզ զեկուցում ենք, որ բոլոր հարցերում ձեռք են բերվել պայմանավորվածություններ ու ես կցանկանայի ներկայացնել որոշ խնդրահարույց հարցեր, որոնք եղել են մեր օրակարգում:

Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է ցուցաբերում բիզնեսը՝ արգելքներն են, սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս ձևավորել ընդհանուր շուկաներ: Մենք եռամսյակը մեկ վարչապետներին հաշվետվություն ենք ներկայացնում մեր ընդհանուր շուկաներում առկա իրավիճակի մասին, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք առավել բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք չհանդիպեն խոչընդոտների անդրսահմանային տարածքում՝ առևտուր իրականացնելու համար: Ցավոք, մենք արձանագրել ենք, որ այդ խնդիրն այսօրվա դրությամբ լուծված չէ և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի այն սահմանափակումները, որոնք մենք հաստատել ենք, իսկ դրանց թիվը հասնում է 65-ի, հաղթահարենք: Մենք մշակել ենք այնպիսի ճանապարհային քարտեզներ, որոնք կնպաստեն այդ սահմանափակումների հաղթահարմանը, սակայն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կառավարությունները հսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել դրանք:

Երկրորդ ասպեկտը, որը կարևոր է մեր բիզնեսի համար, դա հակադեմպինգային հետաքննության գործառույթն է, որն իրականացնում է կոլեգիան: Մասնավորապես, մենք անցկացրել ենք հակադեմպինգային հետաքննություն՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում հերբիցիդներ արտադրողների շահերի պաշտպանության նպատակով: Եվրոպական մի քանի կազմակերպություններ ձեռնարկել էին դեմպինգային քաղաքականություն, որպեսզի մեր շուկան հայտնվի իրենց ձեռքերում: Անցկացվել է հակադեմպինգային հետաքննություն, սակայն հայտնվել է վետոն, որը մեզ խանգարել է իրականացնել այդ իրավունքը: Մենք գոհունակությամբ ընդծում ենք, որ այսօր մեզ հաջողվեց գալ կոնսենսուսի այդ հարցի վերաբերյալ և կոլեգիայի որոշումը կգործի:

Հաջորդ խնդրահարույց հարցը վերաբերել է շաքարավազին, որը ներկրվում է ազատ տնտեսական գոտիներ, իսկ հետո ապրանքները, որոնք պատրաստվում են այդ գոտիներում, հայտնվում են մեր ընդհանուր շուկայում ու այդպիսով խախտվում են հավասար մրցակցային պայմանները: Այստեղ ևս մեզ հաջողվեց այսօր գալ կոնսենսուսի և կա պայմանավորվածություն, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից շաքարավազը կլինի այն ապրանքների ցանկում, որոնք չպետք է հայտնվեն ազատ տնտեսական գոտիներում, այսինքն մենք ստեղծում ենք հավասար, մրցակցային պայմաններ: Մեր ռուսաստանցի գործընկերների կողմից վետո է դրվել նաև կոլեգիայի որոշման վրա՝ կապված նրա հետ՝ արդյոք արտադրողների համար մենք ունենք իրավունք փակել մեր երկրների ոլորտային շուկաները, եթե հանդիպում ենք ինչ որ խնդիրների: Կոլեգիան որոշում է կայացրել, որ չի կարելի փակել ռուսական կաթի շուկան, եթե հայտնաբերվեն այնպիսի ձեռնարկություններ, որոնք խախտում են մեր ընդհանուր տեխնիկական ընթակարգերը: Քննարկումներից հետո նույնպես ընդունվել է կոնսեսուսային որոշում, որ իրոք կոլեգիայի դիրքորոշումը ճիշտ է, մենք իրավունք չունենք միակողմանիորեն փակել շուկաները, իսկ ապրանքների տեղափոխումը սահմանափակելու որոշումները պետք է լինեն կոնկրետ ձեռնարկությունների նկատմամբ:

Այս օրինակները խոսում են այն մասին, որ միջկառավարական խորհրդի ձևաչափը շատ արդյունավետ է, այն թույլ է տալիս բոլոր նման սուր հարցերը վեր հանել և գալ կոնսենսուսի: 
Հարցերի երկրորդ խումբը, որոնց մասին նաև պարոն Փաշինյանն ասաց, ուղղված են մեր միության զարգացմանը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության՝ ուղեկցող էլեկտրոնային փաստաթղթերի հետ կապված նախաձեռնությունը ստացել է կոլեգիայի, Եվրասիական միության հանձնաժողովի աջակցությունը և արդեն մշակվում է մեր թվային գրասենյակի կողմից: Այսինքն, Հայաստանի այս փորձը մասշտաբային բնույթ է ստանում Եվրասիական ամբողջ միության շրջանում:

Մենք այսօր նաև հաստատել ենք «մեկ պատուհանի» մոդելը: Այն բիզնեսի համար ունի սկզբունքային կարևոր նշանակություն: Եթե մեր բոլոր հինգ երկրները համապատասխան այս մոդելին ձևավորեն այդ միասնական պատուհանը, ապա դա նշանակում է, որ պետությունները բիզնեսին իրենց ծառայությունները կմատուցեն առավել հարմարավետ: Այս հարցի շուրջ ևս առկա է պայմանավորվածություն: Կոնսենսուս կա նաև թվային առաջին ծրագրի թողարկման շուրջ, որը լուծում է կոոպերացիների խնդիրը: Այդ թվային պլատֆորմը, որը կստեղծվի, առաջին հերթին կպաշտպանի փոքր և միջին բիզնեսի շահերը, քանի որ փոքր բիզնեսի համար հանվում են գործառնական մի շարք ծախսեր: Այդ թվային պլատֆորմի միջոցով նրանք կկարողանան վաճառել իրենց ծառայություններն ու ապրանքները և միաժամանակ իրենց համար գտնել հաճախորդներ: Այնպես որ սա բավականին լուրջ բեկում է:

Ավարտելով ելույթս, կցանկանայի ընդգծել, որ թվային օրակարգի հետ կապված այսօրվա որոշումները թույլ են տալիս մեզ հայտարարել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առաջին անգամ ձևավորվում է թվային համակարգ, որը թույլ կտա մեր երկրներին իրացնել իրենց թվային սուվերենությունը: Այսինքն, յուրաքանչյուրս կունենանք մեր եվրասիական թվային պլատֆորմը: Շնորհակալություն ուշադրության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2440 դիտում

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից