Երևան
12 °C
2019 թվականի մարտ ամսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 հազար 213 գործարք: Այս ցուցանիշը նույն տարվա փետրվարի համեմատ աճել է 15, իսկ 2018-ի մարտի համեմատ` 6,7 տոկոսով: 2019 թվականի մարտին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է վարձակալության 1095 գործարք, ընդ որում, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գործարքներն աճել են 32.2%-ով, իսկ 2019 թվականի փետրվարի համեմատ՝ 29.9%-ով:
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ:
- Պարոն Պետրոսյան, 2019 թվականի մարտին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 հազար 213 գործարք: Այս թիվը փետրվարի համեմատ աճել է 15, իսկ 2018-ի մարտի համեմատ` 6,7 տոկոսով: Ինչո՞վ է սա պայմանավորված:
- Մի քանի պատճառներ կան՝ սկսենք ամենաընդհանրական դեպքից. բնականաբար նախորդ տարվա մարտ-ապրիլի քաղաքական իրադարձություններն իրենց մեջ ունեն դրական ազդակներ տալու մեծ ներուժ, որը աշնանը նույն քաղաքական պրոցեսների այսպես ասած՝ վերջին ակորդների ժամանակ կարծես ավելի պահպանողական դարձավ եւ միանգամից շատ ակտիվ արտահայտվեց փետրվար-մարտ-ապրիլ ամիսների ընթացքում: Սա, կարելի է ասել, թիվ 1 պատճառն է:
2-րդը, որ էական փոփոխություններ ունենք հիպոտեքային շուկայի կառուցվածքում եւ այսօր մենք մոտավորապես 6-6.5 տոկոսով հիպոտեքի տոկոսադրույք ունենք, որը չտեսնված բան է: 2018 թվականի սկզբին ամենացածր տոկոսը 10.5-ի կարող էր հասնել, միանգամից 4 տոկոսի չափով բարելավում ունենք այդ առումով:
3-րդ պատճառը, կարծում եմ, նաեւ այն է, որ մենք առաջարկի շուկայում ունեցանք նաեւ շարունակական փոփոխություն եւ շուկա մտան միջին խաղացողներ: Երեւանի քաղաքապետարանի, կառավարության ու մեր աշխատանքի արդյունքում այսօր բազմաթիվ են բյուջետային կառուցապատման նախագծերը, որոնք կարողանում են ընդլայնել այն շրջանակը, որոնք մենք կարող ենք դիտարկել, որպես անշարժ գույքի շուկայի ակտիվ ձեռքբերումներ:
- Ըստ կադաստրի կոմիտեի ներկայացրած տվյալների՝ ամբողջ ՀՀ-ում 2019-ի մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները այս տարվա փետրվարի համեմատ աճել են 1,9, իսկ 2018-ի մարտի համեմատ՝ 9,6 տոկոսով: Ո՞րն է գների բարձրացման պատճառը եւ արդյո՞ք դրանք օբյեկտիվորեն են բարձրացվել:
- Իրականում օբյեկտիվության գնահատական տալիս է առաջարկն ու պահանջարկը: Եթե մենք օրինակ ունենք պահանջարկ, բնականաբար դա նաեւ ազդելու է գնի վրա: Իրենք մոտավորապես չափելի են: Երեւանում այս մարտին՝ նախորդ մարտի համեմատ ունենք 16.4 տոկոս աճ միայն առք ու վաճառքի համար: Երեւանի կենտրոնում, որն ամենաճիշտ ցուցիչն է, ունենք նույն 17 տոկոսը, որը շատ տրամաբանական է: Այսինքն, մարդիկ ուզում են տուն գնել, գները բարձրանում են, շուկան էլ հարմարվում է դրան:
- Մարզերում ի՞նչ վիճակ է այս առումով. անշարժ գույքի գները բարձրանո՞ւմ, թե իջնում են:
- Ընդհանրապես նվազում չունենք մարզերում: Ունենք համայնքներ, որտեղ աճ չկա, դա հասկանալի է, բայց նվազում ունենք միայն Ստեփանավանում եւ Սպիտակում՝ 2 տոկոսի չափով: Մնացած բոլոր տեղերում աճ ունենք: Բնականաբար, ինչքան մարզը մոտենում է Երեւանին, այդքան ավելի ակտիվությունը մեծանում է: Սա շատ տրամաբանական է: Որովհետեւ Երեւանում է կենտրոնացված երկրի տնտեսության 70-ից 80 տոկոսը: Բնականաբար, այդ ներքին միգրացիա պայմանականորեն ասվածը գոյություն ունի: Բնականաբար, պետության խնդիրն է, որ դա թույլ չտա, բայց դա անխուսափելի է:
- Կա՞ն տվյալներ՝ զբոսաշրջիկների իրականացրած գործարքներն աճե՞լ են, թե՝ ոչ:
- Ճիշտն ասած, մենք ռեզիդենտների վերաբերյալ առանձին հաշվառում չենք վարում: Ժամանակին դա արվում էր: Հիմա Հայաստանում չբնակվողների մեծ մասը երկքաղաքացիություն ունեն եւ այդ տվյալները ճշգրիտ չեն դառնում: Ճիշտ այդ պատճառով, եթե չեմ սխալվում, նախորդ տարի ինչ-որ մի պահից մենք դադարեցրինք այդ տվյալները, որովհետեւ դա չէր տալիս իրական պատկերը: Այստեղ ամենակարեւոր բաներից մեկը, որ կա, հիպոտեքի մասով աճն է: Հիպոտեքի մասով աճից հաստատ գիտենք, որ այդ մարդը Հայաստանի քաղաքացի է: 2018-ի համեմատ Երեւանում 55 տոկոսով աճել են հիպոտեքով գործարքները, 2019-ի փետրվար-մարտին՝ 60 տոկոսով: Այ սա է ֆանտաստիկ ոգեւորիչ: Սա նաեւ տնտեսության ռեալ հատվածի մասին է խոսում: Սրանք այն մարդիկ են, ովքեր միջին խավ են, ունեն շարունակական եկամուտ, պատրաստ են վերցնել պարտավորություն եւ իրենք իրենց կապում են այս երկրի հետ: Սա շատ ավելի ուրախալի փաստ է, քան Երեւանի 17 տոկոս աճը:
- Շուկայում գնային առումով մրցակցություն կա՞:
- Այո, միանշանակ կա: Նախկինում մենք ունեինք կառուցապատողներ, ովքեր ունեին քաղաքական աջակցություն եւ իրենք ստանում էին շատ լավ հնարավորություններ, իսկ հիմա շատ մրցակցային է դարձել: Կարծում եմ, մոտ ապագայում հատկապես Երեւանում, երբ տեսնենք նոր կառուցապատողներ, իրենք շատ ավելի մրցակցային են լինելու եւ կարծում եմ, որ այդ առումով ահագին բան է փոխվելու, եւ մենք ինքներս էլ պատրաստվում ենք այդ մարտահրավերին՝ որպես կադաստրի կոմիտե: Մի շարք ուղղություններով աշխատանքներ ենք տանում, որոնք, կարծում եմ, էականորեն կփոխեն անշարժ գույքի շուկայի լանդշաֆտը:
- Հայաստանի ո՞ր հատվածում է ամենամատչելի տարածքը գնային առումով՝ քառակուսի մետրով եւ ո՞ր հատվածում է ամենաթանկը՝ դարձյալ քառակուսի մետրով:
- Քաղաքներն ասեմ. Դաստակերտն է 21 հազար դրամ, գտնվում է Սյունիքում, Հայաստանի ամենափոքր քաղաքն է, որը որոշ գյուղերից ավելի քիչ բնակչություն ունի: Դաստակերտից հետո մյուսը Ճամբարակն է, գրեթե 2 անգամ ավելի գնով: Այս գնագոյացումը հիմնականում ֆիքսվում է 2 ձեւով: Դրանք այն մարդիկ են, որ ֆիքսվում են կադաստրում իրենց գործարքների համար, բայց հիմնականում դրանք ճշգրիտ չեն, որովհետեւ եթե Ճամբարակում մարդն իր բնակարանը հիպոտեքով չի ձեռք բերում, իրենց միեւնույն է՝ ինչ գին է ֆիքսվում: Մենք փորձում ենք վերանայել եւ զարգացնել մեթոդաբանությունը, որ հիմնական ուղենիշ ընդունենք հիպոտեքի շուկան: Բայց այդ դեպքում էլ կարող է խնդիր ունենանք եւ օրինակ Ճամբարակում հիպոտեքի շուկա, որպես այդպիսին, կարող է չլինել:
Ցավոք սրտի, ունենք համայնքներ, որտեղ այդքան ակտիվ բաներ չեն կատարվում: Ամենաթանկը Երեւանի կենտրոնն է: Մարտի մեր գնահատականը՝ 586 հազար 200 դրամ՝ քառակուսի մետրի դիմաց, որը նախորդ տարվա համեմատ 17 տոկոս աճ է ապահովել: Իսկ անցած փետրվարի նկատմամբ 1.7 տոկոս աճ ունենք:
- Ո՞ր համայնքում են ամենաշատ գործարքներն իրականացվել: Ինչ-որ վայր կա՞, որտեղ մարդիկ ավելի շատ են նախապատվություն տալիս բնակարան գնելիս:
- Ճիշտն ասած, չունեմ այդ տվյալը, բայց, բնականաբար, որտեղ թանկ է, նշանակում է՝ մարդիկ ավելի շատ են նախընտրում: Երեւանում դա Կենտրոնն է միանշանակ, Կենտրոնից հետո Դավթաշենն է, հետո Կոմիտասը, Քանաքեռ-Զեյթունը, այսինքն՝ քաղաքի հյուսիսային հատվածը: Դա եղանակի հետ է կապված, տրանսպորտի հետ եւ այլն:
- Գործարքների մեծ մասը անշարժ գույքի գործակալությունների միջոցո՞վ են իրականացնում, ունե՞ք տվյալ:
- Ցավոք սրտի, չունենք այդ տվյալը: Մենք այդ ուղղությամբ առաջիկա տարիներին նախատեսում ենք աշխատել, որպեսզի հասկանանք՝ ովքեր կարող են այս երկրում համարվել անշարժ գույքի գործակալներ: Այդ թվում՝ ցանկացած տաքսիստ կարո՞ղ է համարվել անշարժ գույքի գործակալ, թե՝ ոչ: Այդ հարցի պատասխանը, կարծում ենք, որ ունենք: Արդեն 1 անգամ հանդիպել ենք անշարժ գույքի գործակալների հետ: Կարծում եմ, միասին կհասկանանք, թե ինչ կարող ենք միմյանց տալ: Ժամանակին անշարժ գույքի գործակալները լիցենզավորվել են կադաստրի կոմիտեում, քավ լիցի, մենք չենք ուզում վերադառնալ այդ ճանապարհով: Վերջնական նպատակը պետք է լինի քաղաքացիների իրավունքները պաշտպանելը եւ ավելի լավ ծառայություններ մատուցելը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT