Երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը նվազել է $58.8 մլն-ով. արդյո՞ք այն կառավարելի է

2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ արտաքին պարտքը նվազել է $58.8 մլն-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է $5.547 մլրդ, իսկ մարտի 31-ի դրությամբ՝ $5.488 մլրդ:

Ավելի վաղ Reuters պարբերականը գրել էր, որ Հայաստանը մեծ պարտքերի և ազգային արժույթի փոքր պաշարների հետևանքով հայտնվել է արտաքին պարտքի վերաֆինանսավորման հետ կապված ռիսկերի նկատմամբ ամենախոցելի երկրների շարքում. նշվում էր, որ 2020-ին ՀՀ-ն պետք է մարի կես միլիարդ դոլարի պարտք, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3.9%-ը:

Ամիսներ առաջ ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացրած «2019թ.-ի փոխառությունների ծրագով», այս տարի Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 490 մլն դոլարով։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողներին հայտնել էր, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում կառավարել արտաքին պարտքը։ «Եթե մենք ունենք պետական բյուջե, որն ունի պակասուրդ, այդ պակասուրդի ֆինանսական աղբյուրը ո՞րն ենք պատկերացնում։ Փոխառու միջոցները»,– ասել էր Ջանջուղազյանը։

Դիտարկմանը, թե քաղաքական գործիչները հայտարարում են, որ «օլիգարխներին լավ թափ տալով կարելի է այդքան գումար գտնել, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Ինչքան ուզում եք, լավ թափ տվեք, մենք չենք պատրաստվում հարկային միջոցներն օգտագործել պարտքը մարելու համար»։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` Հայաստանի արտաքին պարտքի կառավարման լավագույն տարբերակն այն կլինի, երբ տնտեսությունն ավելի արագ կաճի, քան արտաքին պարտքը։

Միեւնույն ժամանակ կառավարությունն այս տարվա բյուջեով նախատեսում է նախորդ տարվա համեմատ շուրջ 90 մլն դոլար ավել հարկ հավաքել: Հարկային մուտքերի հիմնական աղբյուրներից պետք է լինի «ստվերի» կրճատումը:

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը շուրջ 4 անգամ ավելացել է․ 2008-ին այն կազմում էր ընդամենը 1,9 միլիարդ դոլար։

Ֆինանսների նախարարը կարծում է, որ նոր պարտքերի անհրաժեշտությունը կշարունակվի, քանի դեռ բյուջեի դեֆիցիտ կա, որն այս տարի կազմում է մոտ 300 միլիոն դոլար: Ընդհանուր բյուջեն 3 միլիարդ է։

Մեծ գումար է այս տարի հատկացվելու ռազմական ծախսերին: Դրանք ավելանալու են 25 տոկոսով։ Ըստ Ֆինանսների նախարարության, այդ գումարը կլրացվի նաև Ռուսաստանից սպասվող նոր վարկից: Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից 100 միլիոն դոլարի ռազմատեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում վերցրած վարկային միջոցների մասին է:

Կառավարությունը 2019 թվականին կանխատեսում է 4,9 տոկոս տնտեսական աճ: Պարտքային միջոցների ներգրավումն այս պահին խնդրահարույց չէ՝ պայմանավորված նաեւ տնտեսական ակտիվության ընթացիկ բարձր տեմպերի շնորհիվ: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ այն կազմում է շուրջ 6,5%: Մյուս կողմից կառավարությունը տանում է բավականին կոշտ պայքար կոռուպցիայի դեմ ու նախաձեռնել է պետական ապարատում ծախսերի կտրուկ կրճատում՝ պայմանավորված կառավարության օպտիմլացմամբ:

Ձեռնարկվում են նաեւ միջոցներ տնտեսական դաշտի առողջացման ուղղությամբ՝ մենաշնորհների ապամոնտաժման ու տարբեր ոլորտներ այլ տնտեսվարողների մուտքի արգելքների վերացմամբ: Այսինքն՝ մի կողմից բարելավում է տնտեսական միջավայրը, կրճատվում «ստվերը», նվազեցվում կոռուպցիան, կոռուպցիոն տուրքերը, իսկ մյուս կողմից բարձրացվում պետական ծախսերի արդյունավետությունը:

Տնտեսությունում պահպանվում է կայունությունը, որի մասին է վկայում դրամի հուսալի դիրքերը: Կայունություն է նկատվում նաեւ արտաքին տնտեսական միջավայրում, հատապես Հայաստանի տնտեսական հիմնական գործընկեր երկրներում՝ Ռուսաստան ու ԵՄ պետություններ:

Վերոնշյալ բոլոր գործոնները վկայում են, որ արտաքին պարտքի սպասարկման ու դրա կառավարելիության հետ կապված ՀՀ կառավարության համար մեծ ռիսկեր չկան:  Իսկ դրանց առավել նվազման համար Հայաստանի նոր կառավարությունը պետք է աշխատի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի, Հայաստանի արտադրողականության ծավալների բարձրացման ուղղությամբ: Այլ խոսքերով՝ այնել այնպես, որ Հայաստանն ավելի շատ «փող աշխատի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4655 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին