Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից պարզ է դառնում, որ Հյուսիս-Հարավ մայրուղին կարող է բառացիորեն քայքայել մեր երկրի տնտեսությունը արմատապես:
Սա չափազանցություն չէ, այլ չոր հաշվարկ: Ահա թե ինչի մասին է խոսքը: Թղթակիցը հարցնում է. «Հայաստանի ամենամեծ կոմունիկացիոն նախագիծը մնում էր Հյուսիս-Հարավ մայրուղին, իր մեկնարկից մինչեւ հիմա, նախ նախագիծը թանկացել է մոտ երկու անգամ, եւ երկրորդ՝ նույնիսկ տրանսպորտի նախարարը այսպես շատ մշուշոտ է խոսում ժամկետների մասին։ Հիմա արդեն խոսվում է այն մասին, որ հարավային հատվածը կարող է վճարովի լինել մեքենաների համար, հյուսիսային հատվածի համար դեռ ամբողջությամբ գումարներ չկան։ Ինչո՞ւ այսպես ստացվեց, պարո՛ն նախագահ, եւ արդյո՞ք գումարները կհերիքեն այն ավարտելու համար»:
Պատասխանը հետեւյալն է. «Իհարկե կհերիքեն։ Նախ` պետք է ասել հետեւյալը, որ գնահատականը, որը եղավ, եթե չեմ սխալվում 2009, թե 2010 թվականին, դա ճապոնական մի ընկերության գնահատական էր, որը ընդհանրական գնահատական էր, եւ այդ գնահատականը հիմնված չէր տեխնիկատնտեսական հաշվարկների վրա, որովհետեւ դա խոշոր ծրագիր էր եւ ոչ միայն Հայաստանի մակարդակով, ըստ էության, Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է, եւ այս առումով մենք պետք է գիտակցված մոտեցում ունենանք խնդրին։ Եվ երբ որ արդեն կոնկրետ էսքիզը վեր ես ածում նախագծի, բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կապված ապարից, չգիտեմ, ուզում եք թունել կառուցել, թե ուզում եք ոլորաններով գնալ, ուզում եք կամուրջ կառուցել, թե նորից շրջանցիկ ճանապարհ եւ այլն, դրա համար նախնական գնահատականը երբեք չի կարող հիմք լինել, սա՝ առաջին հանգամանքը։ Երկրորդ՝ այդ գնահատականում հաշվի առած չէր սեփականաշնորհված հողերի եւ բնակչության տեղափոխման ծախսերը, սրանք էլ հսկայական ծախսեր են։ Որեւէ մեկը կցանկանա, որպեսզի քիչ գումար ծախսելու պատճառով, մենք մարդկանց ասենք՝ այստեղից գնացեք, մենք այստեղով ճանապարհ ենք կառուցում, դա մեր մոտեցումը չի, հատկապես, որ նաեւ Ասիական բանակը պահանջում է, որ մենք այդ ձեռքբերումները կատարենք շուկայական գներով, մի բան էլ դրանից բարձր՝ 10 տոկոս էլ դրանից բարձր։ Այսինքն՝ այս բոլոր կանոններով ենք մենք աշխատում։ Հաջորդ խնդիր էլ կա, երբ որ ծրագիրը սկսում էին, այդպես չէր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը արդեն շոշափելի երեւում էր։ Հիշո՞ւմ եք, մենք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել, պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլինեին, մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից։ Ո՞րն էր ճիշտ, ես կարծում եմ՝ այդպես է։ Ճիշտ այդպես էր, մենք կարող էինք ունենալ, չգիտեմ եւս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն։ Երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, կատարման համար պարտադիր են, բայց նրանք ենթակա են որոշակի փոփոխությունների՝ ելնելով կոնկրետ երկրի շահերից»:
Այն, որ փողը կհերիքի, դա փաստ է: Խնդիրն այն է, որ այդ փողը մենք չենք տալիս, այլ արտաքին պարտքեր ենք ներգրավում: Արտաքին աշխարհում փող ինչքան ուզես՝ կա, ինչքան ուզես՝ կտան: Հարցն այն է, թե ինչպես ենք այդ փողը «փակելու»: Այդ պարտքերը փակելու են մեր սերունդները՝ թոռները, ծոռները: Մյուս հարցն այն է, թե որքան պարտք են փակելու: Մինչ ծրագիրը սկսելը այն գնահատվեց 962 միլիոն դոլար եւ պետք է ավարտվեր 2017 թվականին:
Այս տարվա սեպտեմբերի 26-ին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտարարեց, թե ծրագրի արժեքը կկազմի «ավելի քան 2 միլիարդ դոլար»: Եվ սա այն դեպքում, երբ ծրագրի նույնիսկ կեսը չի ավարտվել: Մայրուղու ամենաբարդ ու թանկարժեք հատվածներում նույնիսկ նախնական աշխատանքներ չեն սկսվել: Խոսքը մասնավորապես Սյունիքի հատվածների մասին է, որտեղ պետք է թունելներ ու կամուրջներ կառուցվեն: Որեւէ կասկած չկա, որ Սյունիքի հատվածը սկսելիս կհայտարարվի ծրագրի նոր թանկացման մասին: Կարելի է նույնիսկ կանխատեսումներ անել, որ այն կգնահատվի ավելի քան 3 միլիարդ դոլար: Իսկ եւս մեկ տարի անց կպարզվի, որ 4 միլիարդ դոլարն էլ չի բավարարում:
Սերժ Սարգսյանի բերած փաստարկները միայն մասամբ կապ ունեն իրականության հետ: Իսկ շատ փաստարկներ, որոնց շնորհիվ ծրագիրը կարող էր եւ էժանանալ, նա, բնականաբար, չի բերում: Մասնավորպես, 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո շինանյութերի շատ տեսակների գները կտրուկ նվազեցին, բայց դա որեւէ կերպ չնվազեցրեց մայրուղու շինարարության գինը:
Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության ծախսերը հոգալու համար Հայաստանը ստիպված է լինելու անընդհատ պարտքեր կուտակել, որոնց սպասարկումը չափազանց թանկ հաճույք է ՀՀ պետական բյուջեի համար: Դրա համար ստիպված կրճատվելու են այլ ոլորտներին տրամադրվող գումարները ու այդ գործընթացը անընդհատ խորանալու է: Իսկ ամենասարսափելին այն է, որ մինչեւ հիմա չկա որեւէ լուրջ ու համոզիչ վերլուծություն, թե ինչպես է այդ մայրուղին նպաստելու ՀՀ տնտեսության զարգացմանը: Դրա շինարարության համար ներգրավված պարտքը այնքան մեծ է, որ դրանց սպասարկման համար Հայաստանին պետք է ոչ թե պարզապես տնտեսական աճ, այլ տնտեսական թռիչքային աճ: Իսկ այդպիսի հեռանկար Հայաստանին գոնե առաջիկայում չի սպառնում: Հյուսիս-հարավ մայրուղու ֆինանսական խնդիրները իրոք լուրջ են՝ չափազանց լուրջ: Այնքան լուրջ, որ շոշափում են երկրի անվտանգության խնդիրները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT