Մեր նպատակն է՝ ճիշտ ինֆորմացիան հասցնել վարչապետին, որ նա ստիպված չլինի եթերում ապատեղեկատվություն ընթերցել

Պարոն վարչապետի դիմաց ապատեղեկատվություն էին դրել, եւ նա դա չիմանալով կարդում էր: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Օպերային թատրոնի անձնակազմը հերթական անգամ անդրադարձավ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու հրամանին եւ ներկայացրած կետերին:

Նրանք մատնանշեցին նախարարության կողմից ներկայացված եւ Օրբելյանի ազատման հիմք հանդիսացող մի քանի կետեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ներկայացրեցին դրանց հակափաստարկները, խոսքը, մասնավորապես, թատրոնում հայտնաբերված 92 մլն խախտման մասին է:

Վերահսկիչ մարմինների հայտնաբերված 92 միլիոն դրամի խախտումը, որի մասին բարձրաձայնել էր մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, կատարվել է 2014-16 թվականներին: Թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը նշեց, որ այդ ժամանակ Կոնստանտին Օրբելյանը ղեկավար պաշտոն չի զբաղեցրել, ըստ այդմ, այդ կետը ներկայացնել որպես հիմք՝ առնվազն անհեթեթություն է:

Պարզվում է, մշակույթի նախարարության կողմից վերոնշյալ 92 մլն-ի խախտումը վարչապետին է ներկայացվել առանց տարեթվի: «Սա որպես հիմք է դրված պարոն Օրբելյանի ազատման եւ ոչ ոք չի հարցնում՝ իսկ տարեթիվը ինչու չեք դրել: Խոսքը 2014-16 թվականների խախտումների մասին է, որը ստուգվել է 2017 թվականի փետրվարին, երբ պարոն Օրբելյանը ղեկավար չի եղել: Հիմա հարց՝ սա սուտ չէ՞, սա ապատեղեկատվություն չէ՞: Ես ձեզ բազմաթիվ կետեր եմ կարդում: Նույն հաջողությամբ այսօր ասենք, որ մեր վարչապե՞տն է մեղավոր նախկին կոռուպցիաների համար»,-ասաց Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Երաժիշտ Լեւոն Ջավադյանը եւ Հարություն Արզումանյանը նկատեցին, որ Օպերային թատրոնը Հայաստանի ամենամեծ ՊՈԱԿ-ն է, բայց այստեղ ոչ մի խախտում չի եղել: «Օրբելյանը ոչ մի կոպեկի խախտում չի կատարել, այլ ընդհակառակը՝ ներդրումներ է կատարել»,-ասացին նրանք:

Դեռեւս մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո օպերային թատրոնը 12 էջի սահմանում իր հակափաստարկները ներկայացրեց վարչապետին՝ հիմնավորելով բոլոր իրավական հիմքերը Օրբելյանի գործուղումների, նրան վերագրվող ֆինանսական կորուստների եւ մի շարք այլ հարցերի առնչությամբ։ Անձանակազմը Նիկոլ Փաշինյանից դեռ որեւէ արձագանք չի ստացել: «Մենք պատրաստվում ենք նամակով նորից դիմել պարոն վարչապետին: Սպասում ենք, եթե դրական լուծում չլինի, երեւի անհրաժեշտություն կլինի դատարան դիմել»,-ասացին աշխատակիցները։

Աշխատակիցները վստահեցնում են, որ իրենց միակ շահագրգռվածությունն է, որ խնդիրը ճիշտ լուծվի, եւ ոչ ոք մոլորության մեջ չընկնի. «Մեր նպատակն է ճիշտ ինֆորմացիան հասցնել պարոն վարչապետին, որ նա ստիպված չլինի եթերում ընթերցել որոշ մարդկանց տրամադրած ապատեղեկատվությունները: Սա խայտառակություն է, որը անպատիժ չպիտի մնա»,-նկատեց Արզումանյանը:

Երաժիշտները հայտնեցին, որ տեղեկանքում նշվում է, որ Կոնստանտին Օրբելյանի կողմից բազմաթիվ աշխատողներ աշխատանքից ազատվել են ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ: «Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել, որ մինչեւ օրս աշխատանքից ազատված որեւէ աշխատող չի դիմել դատարան՝ աշխատանքում վերականգնվելու պահանջով եւ առկա չէ անձին աշխատանքի վերականգնելու վերաբերյալ որեւէ դատական ակտ»,-ասացին նրանք:

Նրանց խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված տեղեկանքում հղումներ են կատարվել բազում օրենքների՝ հիմնավորելու համար, որ Կոնստանտին Օրբելյանին առանց մրցույթի տնօրենի պաշտոնում նշանակելը հակասում է օրենքի պահանջներին: Սակայն, որևէ կերպ չեն նշել, թե որոնք են այդ խախտումները:

Կոնստանտին Օրբելյանի կողմից թատրոնում 3 հաստիք զբաղեցնելու հարցի վերաբերյալ հայտնում են, որ թատրոնի կառուցվածքի ու աշխատողների թվաքանակը հաստատելու վերաբերյալ թատրոնի տնօրենի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունված հրամանի համաձայն՝ թատրոնն ունի տնօրենի մեկ հաստիք, ինչպես նաեւ միայն մեկ հաստիք, որն անվանված է «գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր»:

Թատրոնի տնօրենի պաշտոնակատարի 2017 թվականի օգոստոսի 3-ի թիվ 394-Ա հրամանի համաձայն՝ Կոնստանտին Օրբելյանը համատեղության կարգով նշանակվել է Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում ոչ լրիվ աշխատաժամանակով՝ 0.5 դրույքով: Կոնստանտին Օրբելյանը չի  զբաղեցնում Թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը և չի իրականացրել գլխավոր դիրիժորի գործառույթներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4980 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները