Իրավական վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ Օրբելյանի նշանակումն այդ պաշտոնում եղել է ապօրինի. վարչապետ

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ասաց, որ 1 ամիս առաջ վարչապետը կառավարության շենքում ընդունել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու կապակցությամբ.

«Քննարկումների ընթացքում նշել եք, որ եթե պարզվի, որ մշակույթի նախարարության կողմից ներկայացված տեղեկանքում որեւէ փաստ չի համապատասխանում իրականությանը՝ դրա հեղինակն աշխատանքից կազատվի: Հանդիպումից հետո օպերային թատրոնը 12 էջի սահմաններում իր հակափաստարկներն է ներկայացրել ձեզ, սակայն մինչ օրս որեւիցե արձագանք կառավարության կողմից չի եղել: Ձեր խոսքի համաձայն՝ ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել նախաձեռնող խմբի անդամների կողմից ներկայացված եւ մշակույթի նախարարության կողմից ներկայացված տեղեկանքի ապատեղեկատվությանը: Արդյո՞ք այս ստի պատասխանատուները կրելու են համարժեք պատասխան»:

Ի պատասխան վարչապետն ասաց.

«Արդարադատության նախարարություն է ուղարկվել օպերայի աշխատակիցների գրությունը՝ իրավական վերլուծության ենթարկելու համար: Իրավական վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն այդ պաշտոնում եղել է ապօրինի: Այն հիմքով, որ այն որոշումը, որի հիման վրա նա նշանակվել է այդ կարգավիճակում, նշանակման պահին ուժի մեջ մտած չի եղել: Այնտեղ կան որոշ փաստարկներ մշակույթի նախարարության կողմից տրված, որոնք արդարադատության նախարարությունը միանշանակ ընդունել է, կան փաստարկներ, որոնց վերաբերյալ կարծիքը միանշանակ չի ընդունվել: Հիմա բնականաբար այս 2-րդ հատվածի վերաբերյալ մենք կլսենք նաեւ մշակույթի նախարարությանը եւ ոնց պայմանավորվել ենք, այդպես էլ կլինի: Առաջիկայում ես էլի կհանդիպեմ մեր հարգելի գործընկերների հետ՝ ինչպես պայմանավորվել ենք եւ միասին կգանք ընդհանուր եզրակացության»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5338 դիտում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորանք է հղել Մարոկկոյին

Թուրքիան կսկսի ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա

Գրիգորյանը «Save Armenia»-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացը

Վիճաբանության ժամանակ երիտասարդը կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 5 հոգու

+40 աստիճան. առաջիկա օրերին կպահպանվեն բարձր ջերմային ֆոնն ու հրդեհավտանգ իրավիճակը

Ջրաբերի ավազի հանքում հայտնաբերվել է տղամարդու մարմին

470 մլն դրամի փողերի լվացում և ապօրինի ձեռնարկատիրություն. Աբրահամյանի գործի նախաքննությունն ավարտվել է

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին

Մի շարք տեղերում արդեն ցունամի է մոլեգնել. ինչ է հայտնի Կամչատկայի հզոր երկրաշարժի մասին ու ինչ հետևանքներ կան

Վահան Կոստանյանը և Պաղեստինի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել հնարավոր համատեղ ծրագրերի շուրջ

Կամչատկայում երկրաշարժից և Ճապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետի

Դատախազությունը պահանջում է ԱԻ նախկին նախարարի խորհրդականից բռնագանձել անշարժ ու շարժական գույք, 200 մլն դրամ

Գազամատակարարման վթարային դադարեցում Ալավերդի քաղաքում, Հաղպատ բնակավայրում

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները՝ Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում

Երևանում մեքենան հարվածել է թույլատրելի վայրում կայանված մեկ այլ մեքենայի, որը կողաշրջվել է

Նոր կադրեր Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից. տեսանյութ

Հաջողակ բիզնեսները չեն սպասում՝ նրանք գործում են հիմա

Կամչատկայի երկրաշարժի պահին վիրահատող բժիշկները գրկել են հիվանդին՝ մինչև ցնցումների դադարը. տեսանյութ

Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Քարերի սիմֆոնիա» տարածքում օտարված հողամասի նկատմամբ

Տան իրերը թափվում են, սպասքը՝ կոտրվում. Կամչատկայի տներից մեկում ֆիքսել են ուժգին երկրաշարժը

Խոշոր հրդեհ Գետամեջի թռչնաֆաբրիկայի տանիքում. տեսանյութ

16 մլն դրամ արժեքով հողամասն օտարվել է 661 հազար դրամով. փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե

Հզոր երկրաշարժ Կամչատկայում. հայտարարվել է ցունամիի վտանգի մասին. տեսանյութեր

Ուրցաձոր բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգվում է. ՏԿԵՆ

Դատարանը հրապարակել է Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը

Մեկնարկել են Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ճանապարհի մի հատվածի շինաշխատանքները

Վիզայի տրամադրումից հետո դրա հետ կապված ստուգումները չեն դադարում․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Ֆրանսիան առաջիկա օրերին օդից մարդասիրական օգնություն կնետի Գազա

Հրդեհ Երևանում. մեկնել են 5 մարտական հաշվարկ և հերթապահ խմբերը

Դատախազությունը պահանջում է առոչինչ համարել Աբրահամյանի կնոջն ու որդուն օտարված հողամասերի պետական գրանցումը

Գորիսում կորած 9-ամյա երեխան հայտնաբերվել է

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է. Տիգրան Ավինյան. լուսանկարներ

Առաջիկայում հուշագիր կստորագրվի Հայաստանի և Իրանի դեղերի փորձագիտական կենտրոնների միջև

Գևորգ Պապոյանը ՄԱԿ-ի սննդի համակարգերի գագաթնաժողովի մասնակիցներին հրավիրել է Հայաստան

Չգիտեմ՝ կազդի՞ Ռուսաստանի վրա, բայց տալիս եմ 10 օր՝ սկսած այսօրվանից. Թրամփը կրկին վերջնաժամկետ է սահմանել

Ախուրյանի խճուղում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հետաքրքիր է` ինչպես կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը. Եղոյան

Իսկ եթե դատավորը Ռշտունին լինի՞. Ալեքսանյանը գրառում է արել