Երևան
12 °C
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հոդվածը տրաբրվել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթում: Այն հայերեն տարբերակով ներկայացրել է ԱԳՆ-ն, որը հրապարակում ենք ստորեւ.
«Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման քառորդ դարը։ 25 տարի առաջ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Հարկ է առանձնակի ընդգծել Ռուսասատանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դերը փաստաթղթի ստորագրման և հրադադարի ռեժիմի հետագա պահպանման գործում։
Այս հիշարժան օրը լավ առիթ է ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի պայմաններին և հնարավորություններին գնահատական տալու, ինչպես նաև հասկանալու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ նոր ռազմական գործողությունները կանխելու և խաղաղ գործընթացի և կայուն խաղաղության հաստատման անշրջելիթյունն ապահովելու համար։
Հրադադարի հաստատման հիմքը դրվեց 1994թ. մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև բանակցությունները և ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը։ Ի հավելում մայիսյան համաձայնագրին` 1994 թվականի հուլիսի 26-27-ին ստորագրվեց լրացուցիչ համաձայնագիր, որով երեք կողմերը հաստատեցին հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը։
1995թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությունները: Համաձայնագիրը պարունակում է ռազմական տեսանկյունից կարևորություն ներկայացնող մի շարք միջոցներ` ճգնաժամային իրավիճակների կայունացման և հրադադարի ռեժիմի ամրապնդման համար:
Միջազգային հանրությունը վճռական կերպով աջակցեց հրադադարի մասին համաձայնագրին: ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովն ողջունեց հակամարտության կողմերի կողմից 1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի հաստատումը: Հարկ է նշել, որ 1992-1993թթ. միջազգային հանրության կողմից ձեռնարկվել էին հաշտության կնքման փորձեր, սակայն դրան խոչընդոտում էր Ադրբեջանի կողմից հակամարտության ուժային լուծմանն ուղղված հետևողական քաղաքականությունը: Այսպես` 1992 թվականի ամռանն ադրբեջանական զինված ուժերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը՝ իրականացնելով էթնիկ զտումներ:
Հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի կնքման առաջին նախադրյալները ստեղծվեցին 1994թ. սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել կոնֆլիկտն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի վերջին փորձերը և դուրս գալ պաշտպական դիրքեր, որտեղից հնարավոր էր ապահովել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Այսպիսով, հակամարտության գոտում հաստատվեց ռազմական հավասարակշռություն և այդ պայմաններում ադրբեջանական կողմը համաձայնեց բանակցել հրադադարի շուրջ։
1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի, ինչպես նաև լրացուցիչ համաձայնագրերի հիման վրա հաստատված հրադադարի ռեժիմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն պահպանվում է հենց կողմերի ջանքերով։ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում բացակայում է որեւէ նշանակալի միջազգային ներկայությունը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլի ավարտը պայմաններ ստեղծեց խաղաղ կյանքի, ազատ եւ կայուն հասարակության կառուցման համար: Այսօր, Լեռնային Ղարաբաղը ոչ միայն հակամարտության անվանում է, այլև ինքնուրույն քաղաքական միավոր՝ զարգացման ձգտող իր դինամիկ հասարակությամբ։ Այդուհանդերձ, մարդկանց անվտանգությունը շարունակում է առավել խոցելի լինել։
Հրադադարի հաստատումից հետո ընկած այս քառորդ դարի ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է խախտել հաստատված հավասարակշռությունը և վերստին նախադրյալներ ստեղծել հակամարտության ուժային լուծման համար։ Լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2016 թ. ապրիլին, երբ ադրբեջանական զորքերը, խախտելով հրադադարի ռեժիմը, անցան լայնամասշտաբ հարձակման շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում։
Ապրիլյան էսկալացիայի արդյունքները վերահաստատեցին, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Անվիճելի է նաև այն, որ ուժի կիրառման յուրաքանչյուր փորձ և յուրաքաչյուր կործանված մարդկային կյանք ավելի են խորացնում կողմերի միջև անդունդը և խարխլում վստահության մնացորդները՝ ծայրահեղ բարդացնելով բանակցային գործընթացը:
Ադրբեջանի ապրիլյան լայնամասշտաբ հարձակումը, խաղաղ բնակիչների սպանությունն ու նրանց կտտանքների ենթարկելը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի այլ կոպիտ խախտումներն ակներև ցուցադրեցին, որ համաձայնագրի անշեղ իրագործումն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության և անվտանգության գրավականն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ եւ միանշանակորեն պնդեցին, որպեսզի կողմերը անշեղորեն հետեւեն 1994-95 թվականների համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Վստահության եւ անվտանգության միջոցառումների իրականացման միջոցով հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը նպաստում են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և նպաստավոր պայմաններ ստեղծում խաղաղ բանակցային գործընթացի համար։ Այդ առումով կարևոր նշանակություն ունեցավ նախորդ տարվա աշնանը Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդման և կողմերի միջև ուղիղ կապի ստեղծման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կարեւոր է նաեւ, որ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ այդ պայմանավորվածությունները վերահաստատվեցին այս տարի Վիեննայում կայացած գագաթաժողովում:
Միևնույն ժամանակ, ցավոք, պետք է արձանագրել հրադադարի ռեժիմի ամրապնդման և հնարավոր էսկալացիայի վաղ ահազանգման ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, ինչը 1994 և 1995 թվականների համաձայանագրերի իրագործման լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Այս համատեքստում մենք կարեւորում ենք 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված ռիսկերի նվազեցման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների գործնական կիրառումը, մասնավորապես` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնումը, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծումը:
Կցանկանայի առանձնակի ընդգծել, որ համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարումը բխում է կողմերի շահերից։ 1994-ի համաձայնագիրն անժամկետ է և դրա շրջանակներում կողմները պարտավորություն են ստանձնել բանակցությունների հիման վրա խաղաղ կարգավորման և ուժի չկիրառման շուրջ։ Դա նշանակում է, որ ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ, այլ հստակ պարտավորություն, որի պահպանումը պետք է լինի կարգավորման սկզբնակետը:
Եզրափակելով կարելի է արձանագրել, որ հրադադարի հաստատման շուրջ համաձայնագրի կնքումը ցույց տվեց, որ կառուցողական բանակցային գործընթացում բոլոր կողմերի ներգրավման շնորհիվ հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների: Համաձայնագիրի կնքումը հնարավոր է դարձել, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև անմիջական շփումների միջոցով, ինչը ևս մեկ անգամ հաստատում է բոլոր կողմերի մասնակցությամբ լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը:
Հրադադարի կնքումը նպաստեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների վերացմանը: Իսկ խաղաղ գործընթացն, իր հերթին, պետք է ուղղված լինի վերացնելու հակամարտության սկզբնապատճառը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի խախտումը: Այս առումով, Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության և կարգավիճակի հարցը խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի բացարձակ գերակայություններն են»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT