Շփման գծում իրավիճակը հանգիստ չէ. Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

15/05/2019 schedule17:00

Մայիսի 20-24-ը Ադրբեջանում այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի կունենան լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ զորքերի տարբեր տեսակների ներգրավվածությամբ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Զորավարժությունների գլխավոր թեման հակառակորդի հարձակման հետմղումն է գիշերային ժամերին, հակահարվածներն ու հակահարձակման անցնելը, գրում է Haqqin.az-ը: Զորավարժություններին կմասնակցեն մինչև 10, 000 զինծառայող, 150 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մոտ 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մոտ 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Զորավարժությունները կանցնեն տարբեր զորվարժարաններում գիշերային ժամերին, բարդ ռելիեֆային և ռադիոէլեկտրոնային հանգամանքներում, դեսանտային և հատուկ մանևրային ուժերի մասնակցությամբ:

Հատկանաշական է, որ վերջին շրջանում ադրբեջանական զորավարժությունների ինտենսիվացմանը զուգահեռ որոշակիորեն աճել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում: Շաբաթներ առաջ տեղի ունեցան միջադեպեր:

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վերջին մեկ տարվա ընթացում տեղի ունեցած հանդիպումների ու պայմանավորվածությոունների արդյունքում լարվածությունը կտրուկ նվազել էր:

Շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկել են Բրյուսելում մայիսի 13-ին տեղի ունեցած կարճ զրույցի ժամանակ: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հրավիրվել էին ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպած տոնական ընթրիքին։

«Այո, իսկապես մի սեղանի շուրջ էին գտնվում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, ոչ խորացված քննարկում է տեղի ունեցել։ Այսինքն` իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակում», – լրագրողներին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Կարապետյանը հիշեցրել է, որ կողմերի միջև մշտական կապ կա, խողովակ, որի միջոցով ամենօրյա ռեժիմով տեղեկությունների փոխանակում է տեղի ունենում։ Հարցին, թե անդրադարձ եղե՞լ է սահմանային վերջին դեպքերին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է, որ մտահոգությունը փոխանցվել է։

Փորձագետները կարծում են, որ բրյուսելյան հանդիպումից ավելին սպասել պետք չէր, քանի որ այն ըստ էության ոչ ֆորմալ շփում էր: Ավելին՝ ըստ Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանի, ԼՂ հակամարտությունը հնարավոր չի լինի կարգավորել այնքան ժամանակ, քանի դեռ ուղիղ երկխոսություն չկա Ղարաբաղի հետ, որի իրականացման ուղղությամբ աշխատում է հայկական կողմը:

«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարեւոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», - ասել է Պողոսյանն «Ազատությանը»:

Հակամարտող կողմերի շփման գծում խախատումները եւս, ըստ Թեւան Պողոսյանի, ադրբեջանական նախկին սովորույթի վերակենդանացումն է: «Բաքուն փորձելու է Հայաստանին մեղադրել այս հարցում: Սակայն կարծում եմ, որ խախտումները ակտիվացել են դարձյալ ադրբեջանական «սովորույթի համաձայն»`երկրների ղեկավարների ենթադրվող հանդիպմանն ընդառաջ»,- ասել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5602 դիտում

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ

Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ

ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով

Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր

Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան

Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով