Նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնին ժամանակավոր աշխատողների ընտանիքներին չզրկել նպաստից

15/05/2019 schedule23:10

Վաղը կառավարության հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կներկայացնի նախագիծ, որով նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին այդ աշխատանքը կատարելու պատճառով չզրկել սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:     

Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել, համաձայն որոնց ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները։

Նախագծով, առկա իրավակարգավորումներին զուգահեռ, ներդրվում է նաև նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ:

Նախագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը և նշել, որ նախագծի ընդհանուր կարգավորումից, ինչպես նաև Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ընդլայնվել միայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող անձանց ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու արտոնությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատված սեզոնային աշխատանքների ցանկում ներառված են  նաև սեզոնային աշխատանքների այլ տեսակներ (օր.՝ անտառային տնտեսության և ծառայությունների մատուցման աշխատանքներ` տնկիների տնկում, անտառի վերականգնում, անտառամթերքների հավաքում,  ձկնորսական և լճային կենդանիների որսի աշխատանքներ և դրանց հետ կապված` ձկների և լճային կենդանիների որսի այլ արտադրանքների մշակման աշխատանքներ և այլն), որոնց պարագայում վերոնշյալ արտոնությունները կիրառելի չեն լինելու: 

«Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ նախագիծը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ ելնելով դրանում նախատեսված կարգավորումների հստակեցման և միատեսակ մոտեցման դրսևորման անհրաժեշտությունից: Այս առումով նախագծի հիմնավորման մեջ անհրաժեշտ է նախատեսել համապատասխան դրույթներ»,- նշված է նախարարության առաջարկության մեջ և առաջարկվող փոփոխությունները ընդունվել են մասամբ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը թեև առաջարկ չի ներկայացրել, սակայն նշել է.«Միաժամանակ, ցանկանում ենք կրկին անգամ անդրադառնալ աշխատունակ (առողջ) և ոչ կենսաթոշակի տարիքի անձանց ընտանեկան նպաստի շրջանակում թողնելու և 2019 թվականից սկսած այդ անձանց նպաստառուների ցուցակում չընդգրկելու նպատակահարմարությունը՝ անկախ սոցիալական վիճակից:

Մեր գնահատմամբ աշխատունակ (առողջ) և ոչ կենսաթոշակի տարիքի անձանց ընտանեկան նպաստ տրամադրելը չի նպաստում (հակասում է) կառավարության հայտարարած աղքատության և գործազրկության կրճատման թիրախին, ստեղծում է պարարտ հող կոռուպցիայի համար, խրախուսում է աշխատունակ, մասնագի­տական կարողություններ ունեցող անձանց անգործությունը: Առաջարկվող վերանայ­ման արդյունքում նպաստի հատկացումը կդարձվի ավելի հասցեական, ի ցույց կդրվի աշխատանքը խրախուսելու պետության քաղաքականությունը: Պետության ուղերձը կլինի՝ աշխատունակ մարդը պետք է ջանք գործադրի աշխատելով անընդհատ բարելավել իր կյանքի որակը, այլ ոչ թե՝ աղքատությունը համարելով «դատավճիռ» կարեկցանք առաջացնի ինքն իր նկատմամբ, համակերպվի նպաստ ստանալով գոյատևելու հետ, իսկ առանձին դեպքերում ջանք գործադրի որպեսզի մնա այդ կարգավիճակում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1788 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ