Մի կետից պետք էր սկսել կտրուկ փոփոխությունների գնալը, եւ սա այս կետն էր. Մակունց

Կառավարությունում խորհրդակցությունը ավարտվեց: «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ միջոցներ ձեռնարկել դատաիրավական համակարգում հեղափոխական փոփոխություններ անելու վերաբերյալ:

«Այդ փոփոխությունները պետք է զուգահեռ լինեն մի քանի մարմինների հետ համատեղ, այլապես այդ փոփոխությունները հեղափոխական արդյունք չեն տա: Խոսքը առաջին հերթին կառավարության մասին է, ինչպես նաեւ դատաիրավական համակարգի անմիջական ներգրավվածության, ներգրավված պետք է լինի նաեւ Ազգային ժողովը: Մայիսի 24-ին արդեն սկսվում են հանրային քննարկումներ անցումային արդարադատության հետ կապված: Այդ քննարկումներում ներգրավված են լինելու հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական հասարակության լայն ներկայացուցիչներ, որոնց առաջարկները եւս կներկայացվեն աշխատանքային խմբին, լուծումներում նույնպես դրանք պետք է արտացոլված լինեն»,-ասաց Մակունցը:

Լրագրողները Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին, թե արդյուք խմբակցության ղեկավարը հարցրել է ՀՀ վարչապետին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումից ընդամենը մեկ օր անց նման որոշում կայացրեց, վերջինս ասաց, որ նման հարց ինքը վարչապետին չի տվել, եւ հավելեց. «Այն խոր անվստահությունը, որն օր օրի անհաշտ վերաբերմունք է առաջացնում հանրության շրջանում, հիմք է տալիս մտածելու, որ շուտափույթ կերպով պետք է տեղի ունենան այդ փոփոխությունները»:

Լիլիթ Մակունցը նկատեց, որ մեկ տարվա ընթացքում դատաիրավական համակարգի ներկայացուցիչների կողմից որեւէ խնդրի վերաբերյալ մեկնաբանություն չեն լսել եւ ոչ էլ դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ է առաջարկ ներկայացվել: «Այս ամենը գնալով խորանում է, եւ այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, դրա վառ դրսեւորումներից է. մի կետից պետք էր սկսել կտրուկ փոփոխությունների գնալ, եւ սա այս կետն էր»,-ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարը եւս մեկ անգամ շեշտեց՝ ժողովրդի պահանջն է, որ ինչպես գործադիր եւ օրենսդիր իշխանություններում տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ, նույնը տեղի ունենա դատական իշխանությունում. «Մենք պետք է իրականացնենք ժողովրդի կամքը, իսկ կապել դա կոնկրետ որեւէ դատավարության հետ, ես ձեր փոխարեն նման բան չէի անի: Սահմանադրական կարգը չի խախտվել եւ այն, ինչը տեղի ունեցավ այսօր մի քանի ժամ Հայաստանի Հանրապետությունում, դա բխում էր այն հեղափոխական փոփոխությունների տրամաբանությունից, որը տեղի է ունեցել դեռեւս մեկ տարի առաջ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3575 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս