Երևան
12 °C
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը քիչ առաջ դատարանին միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում եւս այս միջնորդությունը ներկայացվել է, սակայն այն մերժել է այն պատճառաբանությամբ, որ պաշտպանական կողմը իբր չի ներկայացրել, թե ինչ տեղեկություններ ստանալու համար են ցանկանում հիշյալ անձանց կանչել հարցաքննության: «Իրականում մենք միջնորդությունում այդ ամենը նշել էինք: Բացի այդ հիշյալ անձանց հարցաքննությունը բխում է գործով որպես ապացույց ճանաչված բազմաթիվ տեսանյութերով: Մասնավորապես, պարոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 16-ին եւ ապրիլի 22-ին համապատասխանաբար Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում եւ Արցախի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար եւ հենց այդ տեսանյութերի ուսումնասիրություններով իրադարձությունների ժամանակ մի կողմից ցուցարարներին գլխավորել է Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ Վալերի Օսիպյանը, որպես Երեւան քաղաքում ոստիկանության ծառայության ղեավար, իրականացրել է ոստիկանության Երեւան քաղաքի ծառայողների ղեկավարումը: Հետեւաբար, նրանց, ինչպես նաեւ խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող նեկայումս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հարցաքննությունը անհրաժեշտ ենք համարում հետեւալ պատճառաբանությամբ՝ ոստիկանության վկայակոչված երկու բարձրաստիճան պաշտոյաները դեպքերի ժամանակ անմիջական գտնվել են դեպքի վայրում, անմիջական ականատես են եղել այդ գործողություններին, որոնց կապակպցությանբ մեղադրանք է առաջադրվել Լեւոն Երանոսյանին: Իսկ Նիկոլ Փաշինյանը եւս ներկա է գտնվել այնտեղ, եւս տիրապետում է տեղեկություններին, որոնք սույն գործի դատաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզաբանել»,- միջնորդության մեջ նշեց Տիգրան Սաֆարյանը:
Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ չի նշել որեւէ պատճառաբանություն, թե ինչ կարեւոր տեղեկություն պետք է վկաները հայտնեն գործի վերաբերալ, ուստի գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման:
Տուժող կողմի համար եւս հասկանալի չէր, թե ինչ տեղեկություն պետք է հայտնեն Նիկոլ Փաշինյանը, Վալերի Օսիպյանը եւ Հունան Պողոսյանը: Տուժող Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ հասկանալի չէ, թե ինչ փաստի, փաստերի հանգամանքների վերաբերյալ պետք է ցուցմունք տան նրան:
Դատարանը որոշեց նշված միջնորդության քննարկումը հետաձգել եւ դրան անդրադառնալ դատաքննության արդյունքում:
Տիգրան Սաֆարյանը միջնորդեց նաեւ Հատուկ քննչական ծառայությունից պահանջել տեղեկություններ` կապված հեղափոխության օրերին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական այլ գործերի վերաբերյալ: Միջնորդություն ներկայացնելիս Սաֆարյանը նկատեց, որ իր պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է մեկ այլ քրեական գործի նյութերով, որը վերաբերել է հեղափոխության օրերին ոստիկանության այլ ծառայողների կողմից ենթադրյալ ապօրինություն կատարելուն: Այս քրեական գործն էլ իր հերթին հարուցված է եղել ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրեական գործի նյութերից: Նախաքննության ավարտ հայտարարելուց հետո Տիգրան Սաֆարյանը նախաքննական մարմնին միջնորդել է տրամադրել վերը նշված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ պարզելու համար` դրանում ներգրավված մեղադրյալ անձինք կան, թե՝ ոչ, կամ արդյոք որեւէ անձի վերաբերյալ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում: Այս միջնորդությունը, պաշտպանի խոսքով, եւս մերժել է, ուստի պաշտպանը նման միջնորդություն ներկայացրեց նաեւ դատարանում:
Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանն այս միջնորդության դեմ եւս առարկեց: Լսելով դատավարության մասնակիցների դիրքորոշումները՝ նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը պաշտպանի այս միջնորդության քննությունը եւս հետաձգեց:
Այսօրվա նիստին ներկայացել էին գործով տուժողները: Նրանց թվում է նաեւ լրագրող Լիանա Եղիազարյանը, որը Արցախի փողոցում լուսաձայնային նռանկի սխալ կիրառման հետեւանքով երկու վնասվածք է ստացել: Նա պատմեց, որ ապրիլի 22-ին Արցախի փողոցում լուսաբանելիս է եղել բողոքի ակցիան, երբ Նիկոլ Փաշինյանին բերման են ենթարկել:
«Ցուցարարները թույլ չէին տալիս Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկել, եւ ոստիկանական օպերացիան տեղի ունեցավ, պայթուցիկ նյութեր նետվեցին այն ուղղությամբ, որտեղ մենք գործընկերներով աշխատում էինք, եւ որտեղ առնվազն տասը տեսախցիկ կար: Այդ պայթուցիկ նյութերը նետվեցին հենց այն հատված, որտեղ մենք լուսաբանում էինք Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելու պահը...Անսպասելի էր, որ այդ հատուկ միջոցները կնետվեն ուղիղ լրագրողների ուղղությամբ»,- պատմեց Եղիազարյանը: Մեր հարցին, թե Լեւոն Երանոսյանին տեսե՞լ է նռնակ նետելիս, տուժողը բացասական պատասխան տվեց: «Հետագայում է պարզվել, որ Լեւոն Երանոսյանի հրահանգով են այդ հատուկ միջոցները կիրառվել»,- նշեց լրագրողը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT