Երևան
12 °C
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ են դրել՝ «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը:
Պատգամավորներն առաջարկում են դիվանագիտական ներկայացուցիչ նշանակել դիվանագիտական ծառայության առնվազն 15-ամյա ստաժ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձանց շրջանակից:
Պատգամավորներն առաջարկում են նաեւ օրենքում կատարել հետեւյալ լրացումը. «արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ այլ անձանց շրջանակից՝ նշանակման առաջարկը Հանրապետության նախագահին ներկայացնելուց առաջ վարչապետը կարող է իր առաջարկած անձի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով, որը կարող է ներկայացնել թեկնածուի վերաբերյալ խորհրդակցական եզրակացություն»:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը ենթադրում է խորհրդարանին ավելի բարձր լիազորությունների վերապահում՝ նպատակ ունենալով ապահովել գործադիրի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն, թափանցիկություն, ինչպես նաեւ հաշվետվողականություն: Այս ամենով հանդերձ՝ խիստ կարեւոր է նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում գործադիրի որակական գործառնականության բարձրացումը՝ որպես արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ շահի խթանման կարեւոր գործոն:
Հաշվի առնելով վերջին տարիներին դիվանագիտական ծառայության ոլորտում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում հաճախ ոչ հիմնավոր եւ անարդյունավետ նշանակումների պրակտիկան՝ պայմանավորված քաղաքական եւ երբեմն նույնիսկ անձնական շահերով, անհրաժեշտ է հարցի կարգավորումը դնել ինստիտուցիոնալ հենքի վրա՝ հետագայում քաղաքական վերադասավորումների ցանկացած պարագայում նմանատիպ պրակտիկայի բացառման համար:
Այս հանգամանքից ելնելով՝ վերոնշյալ փոփոխության նախագիծը լուծումներ է առաջարկում մի քանի հիմնական հնարավոր բացասական պրակտիկաների բացառման եւ դիվանագիտական ծառայության ոլորտի առողջացմանը նպաստելու համար:
Մասնավորապես՝ օրենքի առաջարկված կարգավորման նախագիծը նվազագույնի է հասցնում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում քաղաքական կամ անձնական շահով պայմանավորված նշանակումների հնարավորությունը, ինչը առողջացնում է դիվանագիտական ծառայության ոլորտը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ եւ առողջ մրցակցային մթնոլորտ դիվանագիտական ծառայության ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին տիրապետող դիվանագետների առաջխաղացման համար:
Նաեւ, սահմանելով 15 տարվա ստաժի պահանջ, օրենսդրական այս կարգավորումը նպաստում է դիվանագիտական ծառայության պատասխանատու պաշտոններում ավելի փորձառու դիվանագետների նշանակմանը՝ որպես երաշխիք ՀՀ արտաքին քաղաքական շահի խթանման համար:
Ի վերջո, առաջարկված փոփոխության նախագիծը գործնական առումով շոշափելի լծակներ է ապահովում արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների իրացման համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանի վերահսկողության լիազորությունները սահմանված են օրենսդրությամբ, անհրաժեշտ է ապահովել գործնական առումով ավելի արդյունավետ լծակներ վերահսկողության գործիքների կիրառման ապահովման համար: Այս համատեքստում կարեւորվում են ինչպես խորհրդարանի, այնպես էլ իրավասու մշտական հանձնաժողովի լիազորությունների հետ կապված համապատասխան օրենսդրական խմբագրումները, որոնք խորհրդարանին հնարավորություն կտան գործնական իմաստով իրականացնել օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունները՝ ապահովելով դիվանագիտական ծառայող չհանդիսացող անձանց նշանակման գործընթացի թափանցիկությունը եւ հավաստելով դրա հիմնավորվածությունը:
Այս համատեքստում անհրաժեշտ է նաեւ ընդգծել այն հանգամանքը, որ խորհրդարանի վերահսկողության լծակների հզորացումն ամրապնդում է Կառավարության գործունեության հիմնավորվածությունը՝ քաղաքական առումով վերջինիս օժտելով կայունությամբ եւ ավելի բարձր լեգիտիմությամբ: Դեսպանի կամ միջազգային կառույցում ՀՀ ներկայացուցչի նշանակման առնչությամբ խորհրդարանի վերահսկողական մեխանիզմների կիրառումը նաեւ բացահայտում է կառավարության կենսունակությունը՝ հիմնավորելու, մեկնաբանելու եւ անհրաժեշտության դեպքում պատախասխանատու լինելու իր գործողություններում լիազորությունների առումով ավելի կենսունակ խորհրդարանի առջեւ:
Կարեւոր է նաեւ շեշտել, որ այլ անձանց շրջանակից դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակումների 15 տոկոս սահմանափակումը վերաբերում է սույն օրենքի ընդունմանը հաջորդող նշանակումներին եւ օբյեկտիվորեն չի կարող մեկնաբանվել որպես հիմք 15 տոկոսը գերազանցող եւ ծառայության մեջ գտնվող դիվանագիտական ներկայացուցիչների հետկանչի համար:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ վերոնշյալ փոփոխությունների նախագիծը պետք է դիտարկել ինչպես խորհրդարանի դերի բարձրացման, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման տեսանկյունից՝ ՀՀ արտաքին քաղաքական շահերի խթանմամբ պայմանավորված»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT