Երևան
12 °C
Բագրատաշենի անցակետում օրերս Թուրքիայից ապրանքներ ներկրող առեւտրականների հետ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումն օրինական է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Օպերատիվ միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, որեւէ խախտում ԱԱԾ ծառայողների կողմից չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, ինքնավնասման, ինքնասպանության փորձի են դիմել: Ես համարում եմ, որ ինքնասպանության փորձը սադրանք է»,- ասաց Վանեցյանը:
Վանեցյանը հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությամբ յուրաքանչյուր անձ կարող է ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ՝ առանց մաքսազերծման, մինչդեռ Թուրքիայից ապրանքներ ներկրող առեւտրականները չեն ցանկանում մաքսազերծել այդ ապրանքը ու վճարել սահմանված պետական գումարը:
«Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, վերաբերում է 20 տոննայից ավելի ապրանքի ներկրմանը: Այդ ապրանքը բերել են քաղաքացիները ու չեն ուզել վճարել: Մեր ունեցած տեղեկություններով, մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կաշառք գումարի դիմաց այդ ապրանքը անարգել ՀՀ ներմուծելու համար: ԱԱԾ-ի կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, անցումը ֆիքսվել է, կասեցվել է»,- ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենի խոսքով՝ մաքսային ծառայության աշխատակիցը, որը կասկածվում է կաշառք ստանալու մեջ, սովորեցրել է առեւտրականներին՝ դիմել սադրանքների, ծայրահեղ քայլերի:
Վանեցյանը նշեց, որ 20 տոննա բեռից առեւտրականները միայն երեք տոննան են օրինական ձեւակերպած եղել որպես ներկրված ապրանք, իսկ մնացածը ձեւակերպել են որպես օգտագործված հագուստ, կամ ռետինե խողովակներ, որոնց համար նախատեսված մաքսային գումարը շատ չնչին է:
Անդրադառնալով առեւտրականների մեղադրանքներին, թե ԱԱԾ Տավուշի վարչության աշխատակիցները եւս ներգրավված են կոռուպցիոն շղթայի մեջ, Վանեցյանն ասաց, թե նման բան չի բացառում: Նաեւ չբացառեց, որ ԱԱԾ ծառայողները կարող են թուլանալ ու վերցնել կաշառք, բայց այդ աշխատակիցներին ծառայողական քննությունը կպարզի:
Հարցին՝ սադրանքի դիմած եւ կաշառք առաջարկած քաղաքացիները չպե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե պետք է սրել իրավիճակը: Ուղղակի պետք է մեր հարգելի քաղաքացիներին բացատրել, որ իրենք փորձեն մնալ օրենքի դաշտում: Իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ տուն, ընտանիք են պահում, չարչարվում են, բայց եկեք մի բան հասկանանք, որ բոլորը պետք է գտնվեն միեւնույն պայմաններում՝ օրինական դաշտում»:
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է պարզել ԱԱԾ-ն վարչապետի նշած դավադիր ուժերի վերաբերյալ, Վանեցյանն ասաց. «ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ այլ մեկնաբանություններից»:
Վեթինգի ինստիտուտի ներդրմանն անդրադառնալով՝ ԱԱԾ տնօրենն ասաց. «Երբ ինստիտուտը կներդրվի ու ամեն ինչ հստակ կլինի եւ եթե ԱԱԾ-ն կունենա իր անելիքները, ապա միանշանակ կիրականացնի իր գործառույթները»:
Հարցին՝ ԱԱԾ տնօրենը անհրաժեշտություն չի՞ տեսնում, որ ոչ միայն դատավորների, այլ նաեւ մյուս պաշտոնյաների շրջանում վեթինգ իրականացվի, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես, ընդհանրապես, անհրաժեշտություն եմ տեսնում, որ ողջ պետական համակարգի նկատմամբ հասարակության շրջանում չմնան կասկածներ: Պետք է անել ամեն ինչ` դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, որ հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն` ինչպես նշանակվեց, որտեղի՞ց նրան այդ ունեցվածքը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT