Երևան
12 °C
«Գուդվին-Բետ» բուքմեյքերական ընկերության աշխատակիցները Ազգային ժողովի մուտքերից մեկի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Այս պահին ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան։


Բանն այն է, որ Ազգային ժողովն այսօր քննարկելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքում։ Նախագծի ընդունման դեպքում բուքմեյքերական գրասենյակներ Հայաստանի տարածքում գործելու են միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի եւ Սեւան քաղաքներում: Տվյալ տարածքներում գործող գրասենյակներ մուտք գործելիս քաղաքացիների ինքնությունը ստուգվելու է: Խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումներ Հայաստանի տարածքում չեն լինի: Այնուհետ՝ բուքմեյքերական ընկերությունները պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ գումար պետք է ունենան։ Ըստ նախագծի՝ մոլախաղերով հրապուրված եւ իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները զրկվելու են բուքմեյքերական ընկերությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունից, արգելվելու է նաեւ «am» եւ «hay» դոմեյններով օտարերկրյա բուքմեյքերականների գովազդը:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանի նախագծին միացել են ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու «Իմ քայլ»-ի պատգամավոր Սիփան Փաշինյանը:

«Գուդվին» բուքմեյքերական ընկերության մենեջեր Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ իրենք այսօր հանդիպում են պահանջում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, քանի որ Ալեն Սիմոնյանի հետ այլեւս քննարկելու բան չունեն։ Ի դեպ՝ բուքմեյքերական գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները մասնակցել են ԱԺ տնտեսական հանձնաժողովում թեմայի շուրջ կայացած քննարկումներին, որի ժամանակ, մենեջերի պնդմամբ՝ Ալեն Սիմոնյանն իրենց վիրավորել է՝ ասելով՝ «ջանդամ, թե «Գուդվին»-ը չի փակվի»։

Նշենք, որ հայաստանյան բուքմեյքերական շուկայում գործում են 5 ընկերություններ՝ «Վիվառո»-ն, «Տոտո»-ն, «Աջարաբեթ»-ը, «Գուդվին-Բետ»-ը, «Եվրոֆուտբոլ»-ը: Ցուցարարների պնդմամբ՝ այս օրինագծի ընդուման դեպքում տուժում են միայն իրենք, եւ շահում են օնլայն հարթակում գործունեություն ծավալող ընկերությունները, մասնավորապես՝ «Վիվառո»-ն։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեր զրույցում մեկնաբանեց, որ աշխատակիցները բողոքի ակցիա են անում, քանի որ ոլորտում մենաշնորհ ունեն․
«Մենաշնորհը վերաբերում է խաղային ապարատներին, որոնք դրված են գազալցակայաններում, որոնք մեր համաքաղաքացիների բողոքն են առաջացնում։ Իրենց կողմից առաջարկներ են ներկայացվել, 500 մլն դրամի երաշխավճարի վերացումը, ժամկետն ենք երկարաձգել, հիմա ուզում են իրենց ապարատները երկար պահել»։
Սիմոնյանն ասաց, որ օրենքի նախագիծն ընդհանուր փաթեթ է, որտեղ հաշվի են առնվել բոլոր կարծիքները, որոշներն ընդուվել են, որոշները՝ մասնակի․
«Հիմա ընդհանուր ոլորտի հարցերը առաջ քաշելով՝ փորձում են լուծել խաղային ապարատների հարցը, որոնք չարիք են եւ ունեն միայն իրենք»,-ասաց Սիմոնյանը։
Մեր դիտարկմանը, որ Սիմոնյանը տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է «ջանդամ, թե «Գուդվին»-ը չի փակվի»՝ այդպիսով վիրավորելով աշխատակիցներին, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց՝ «Վիրավորել եմ՝ թող դատի տան»։

Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն ցուցաբերվել՝ 254 քաղաքացու
Չիլիում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել․ զոհվել է առնվազն 18 մարդ
Մհեր Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՃՏՊ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած
Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան հատվածները որոշ մեքենաների համար փակ են
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան
Արժանապատվության ո՞ր դրսևորմամբ տարածաշրջանի ամենաաղքատ երկրում Քոչարյանները դարձան դոլարային միլիոնատերեր
Պակիստանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Պակիստանը հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին
Մեկնարկել է 6-րդ խաղափուլը․ Հայաստանի շախմատի չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակվում է
Էլեմենտար պարկեշտության պարագայում Օսկանյանը պետք է ամաչեր մեր գլխին բերած «դիվանագիտական աղետի» համար
Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոն
Արտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա է
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում․ վարչապետը լուսանկարներ է հրապարակել պատարագից
Կհասկանա՝ ինչ է նշանակում «կեղտոտ բերանը» նման կերպ բացելը․ Արայիկ Հարությունյանը դատի կտա Հայկ Դեմոյանին
Արսեն Թորոսյանն այցելել է ՄՍԾ տարածքային կենտրոններ․ տեսանյութ
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի
ԵՄ-ն արտակարգ նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով նոր մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարության համար
Արման Խոջոյանը հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալիշեր Շուկուրովի հետ
Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն․ կրկին տնային կալանք է կիրառվել
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
Երկու ժամկետային զինծառայող՝ նույն ընտանիքից․ Մարիամն ու արտերկրից վերադարձած քրոջորդին բանակ են մեկնել
9-ամյա տղաները դպրոցի բակում վիճաբանել են․ երեխաներից մեկը հիվանդանոցում է
Ես ու իմ աշխարհի գանձը․ Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել
Լրագրողների «խայտառակ բացահայտումը»․ Չախոյան
Կամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրություն. տեսանյութ
Խոշոր ավտովթար Երևանում․ 6 տուժած կա
Վարչապետը Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդը
Վեհափառը պիղծ է, շատ նորմալ եմ վերաբերվում բարենորոգման օրակարգին. քաղաքացի
Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի եկեղեցում կմասնակցի կիրակնօրյա պատարագի
Հերիք է հա, անընդհատ Փաշինյան, Փաշինյան, ինքն ի՞նչ կապ ունի, եկեղեցի է, պատարագ է․ քաղաքացի
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Թեղուտում ավտոմեքենա է այրվել
Արամ Ղազարյանը կազատվի ոստիկանապետի պաշտոնից. հայտնի է՝ ինչ պաշտոնի կնշանակվի նա, և ով կլինի նոր ոստիկանապետը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT