Երևան
12 °C
Խորհրդարանը քննարկում է ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից ներկայացրած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ապրիլի 23-ին։ Մինչեւ այսօր՝ երկրորդ ընթերցումը, առաջարկություններ է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը։
Մասնավորապես՝ Գաբրիելյանի առաջարկով որոշակիացվել է՝ օրինագծում ինչ ասել է մարմնական ծանր վնասվածքը։ Ավելացվել է կետ, որով նախատեսվում է, որ աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում վնասվածք են ստացել, բայց այդ գործողությունների ժամանակ իրենց մասնակցությամբ քրեական հետապնդման չեն ենթարկվել, կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով։
Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ եթե լինեն ոստիկաններ, որոնք տուժել են, բայց իրենց նկատմամբ քրեական հետապնդում է եղել, իրենք աջակցություն չեն ստանալու։ Ոստիկանները աջակցություն կարող են ստանալ այն դեպքում, եթե իրենց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվի արդարացման հիմքով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց, որ շատ նուրբ եւ զգայուն օրենքի նախագիծ է քննարկվում, բայց Մարտի մեկի զոհերի ծնողները, ըստ իրենց ունեցած տեղեկությունների, կտրականապես դեմ են, որ աջակցություն ցուցաբերվի որեւէ ոստիկանի․
«Եթե մենք այս նախաձեռնությունը ուզում ենք տեղավորել անցումային արդարադատության համատեքստում, ուրեմն համերաշխության նախապայմանը պետք է հաշվի առնել։ Մենք չենք կարող մի նախաձեռնություն ընդունել, որը Մարտի մեկի զոհերի հարազատների համար անընդունելի է»,-ասաց Բաբաջանյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է այս հարցին ուշադրություն դարձնել։
Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց, որ հենց այդ մտահոգությունների պատճառով փորձ է արվել գտնել հարմար տարբերակը՝ հաշվի առնելով անցումային արդարդատության բաղադրիչ հանրային համերաշխության գաղափարն ու զոհերի հարազատների կարծիքները․
«Ես նշեցի, որ աջակցություն չեն ստանա այն ոստիկանները, որոնք իրենց գործողությունների պատճառով ենթարկվել են քրեական հետապնդման»,-պարզաբանեց Գաբրիելյանը։ Լենա Նազարյանն էլ հավելեց, որ առաջարկություններն ընդունվել են՝ հաշվի առնելով բոլոր այդ մտահոգությունները։
Հիշեցնենք՝ այս նախագծի բուն էությունն այն է, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ միջին կամ ծանր մարմնական վնասվածքներ ստացած անձինք, այդ իրադարձություններին զոհվածների իրավահաջորդները պետության կողմից աջակցություն կստանան․
«Աջակցություն ստանալու իրավունք ունի նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, ինչպես նաեւ այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»,-երեկ հարցի զեկուցման ժամանակ հայտնել էր Լենա Նազարյանը:
Աջակցության տրամադրման հիմքը լինելու է դատաբժշկական եզրակացությունը, որը պետք է նախկինում ներկայացված լինի։ Ինչ վերաբերում է աջակցություն տրամադրելու ձեւին, չափին, դիմումի համար անհրաժեշտ փաստաթղթերին՝ Նազարյանը հայտնեց, որ դրանք սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ։ Իսկ կառավարությունը հենց վաղվանից սկսելու է այս հարցի շուրջ աշխատանքները, որոնք պետք է հստակեցվեն երեք ամսվա ընթացքում, որից հետո քաղաքացիները աջակցություն ստանալու համար կարող են դիմել երեք տարվա ընթացքում՝ ցանկացած պահի։
Թե ինչ աջակցության մասին է խոսքը, ինչպե՞ս է որոշվելու՝ ով է մարմնական վնասվածքներ ստացել, ԱԺ փոխնախագահ Նազարյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունն իրեն տեղեկանք է տրամադրել, ըստ որի՝ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել 63 քաղաքացիներ։ Եւ, ցավոք, բացի դատաբժշկական փորձաքննություն անցած, հաշվառված այդ 63 անձանցից, մյուսները, որոնք գուցե եւս վնասվածքներ են ստացել, չեն կարող դիմել փոխհատուցման համար։
Եթե մահացել են մարտի մեկի զոհերի հարազատները, ապա զոհվածների իրավահաջորդի կարգավիճակ է ստանում նոր անձ եւ ինքն է ստանում փոխհատուցում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT