Կամ Կենտրոնական բանկը ժողովրդին կտանի բանկ, կամ հակառակ պարագայում ժողովուրդը իրենց կուղեկցի բանտ․ Սերգեյ Բագրատյան

ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում)»։

ՀՀ կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումից կարելի է եզրակացնել, որ կարծես թե թվերի տվյալներով ամեն ինչ նորմալ է, կանխատեսվում է 6,1 տոկոս տնտեսական աճ 2019թ-ի համար։ Այս մասին այսօր հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Բայց սրանք բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս՝ ինչպե՞ս պետք է մեր տնտեսությունից զարգացում ակնկալել, եթե մեր տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան»,-ասաց նա՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո ներդրողները դեռեւս սպասումների մեջ են:

«Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք ներքին ռեզերվները ճիշտ եւ արդյունավետ են օգտագործվում, հատկապես ԿԲ-ի կողմից բանկային համակարգը կարգավորվո՞ւմ է այնպես, որ ներդրումներ ներգրավվեն: Կարծում եմ՝ այստեղ պատասխանը բացասական է: Ինչո՞ւ բանկային համակարգը ակտիվ չի սպասարկում ներդրումային միջավայրը, ինչու չի լրացնում այն բացը, որ մենք սպասում էինք արտաքին ներդրումներից: Ժամանակն է, որ ԿԲ-ն ճիշտ դրամավարկային քաղաքականություն իրականացնելով՝ կարողանա ստեղծել ներդրումային միջավայր»,-՝ ասաց Բագրատյանը՝ նշելով, որ չի սպասարկում պարզ պատճառով․

«Որովհետեւ բանկային կապիտալը ձեւավորվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժողովրդին թալանելու միջոցով ստեղծված կապիտալով, եւ այդ կապիտալը բնականաբար չունի ազդակ ներդրվելու տնտեսության մեջ»:

Ըստ Բագրատյանի՝ լինելով այլ ռեժիմի մասնակիցներ, նրանք ցանկություն չունեն ներդրումներն արագացնել:

Պատգամավորն ասաց, որ դրան զուգահեռ գյուղացիական տնտեսությունները կանգնած են լուրջ խնդիրների առաջ՝ չեն կարողանում ցածր տոկոսադրույքներով վարկերից օգտվել կամ էլ սեւ ցուցակներում են.

«Հիմա կառավարությանը զեկուցել են, որ 130 000 մարդ այլեւս սեւ ցուցակներում չէ, բայց արդյոք այդպե՞ս է: Ես կարծում եմ՝ այստեղ խաբեություն կա եւ ներկայացված չէ ճիշտ թիվը: Այս պարագայում, եթե հետեւում ենք ընթացքին, խոշոր կապիտալը, ժողովրդի լեզվով ասած, թուխս է նստել՝ հույս ունենալով, որ ճուտ կհանի: Այդ ոսկե ձվերը ճուտ չեն հանելու, նեխելու են, որովհետեւ այդ կապիտալը չի աշխատելու եւ դատապարտված է վերադարձվելու այն մարդկանց, ումից խլվել է»,-հայտարարեց Բագրատյանը՝ հավելելով, որ այդ կապիտալի հիմքում կա հանցածին կապիտալ, որոշակի կասկածներ կան, որ այդ կապիտալը հնարավոր չէ արտահանել, այդ պատճառով էլ չի արտագաղթում.

«Բանկային կապիտալից գումար չի արտագաղթել, որովհետեւ հնարավոր չէ այլ բանկերում այդ գումարները տեղաբաշխել: Այդ գումարների իրավական հիմքերը պետք է կարողանաս ցույց տալ, որ որեւէ եվրոպական կամ ամերիկյան բանկ ընդունի այդ գումարները: Հետեւաբար, դրանք դատապարտված են մնալ բանկերում»,-ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ ԿԲ-ն այս պարագայում պետք է նախաձեռնողական լինի, գնա գյուղացիների մոտ, գույքագրի հոգսերը, հետաքրքրվի, թե ինչու չեն զբաղվում ոչխարաբուծությամբ, այգեգործությամբ:

«Եթե ԿԲ-ն շարունակելու է լոմբարդային տրամաբանությամբ աշխատել, բնական է, որ ոչ մի ֆինանսավորում չի լինելու, որեւէ տնտեսություն չի զարգանալու: Ինչ ենք մենք առաջարկում. քանի որ բանկային կապիտալը սառած վիճակում է զգալի հատվածում, պետք է կարողանանք ամեն կերպ ներգրավենք այդ կապիտալը ռեալ տնտեսության մեջ, դրա համար պետք է ռեֆորմների գնանք: Եթե բանկային համակարգը չգնա ռեֆորմների, հաղորդակից անողների տրամաբանությամբ, հեղափոխական ճնշումը խցանի պես դուրս է թռչելու բանկային համակարգից»,-ասաց Բագրատյանը եւ ասաց, որ որպեսզի բանը դրան չհասնի, պետք է բարեփոխումներ անել բանկային համակարգում:

Պատգամավորն առաջարկեց ստեղծել կոոպերատիվ բանկեր. «Դա ուղիղ գյուղացիների ֆինանսավորումն է գյուղացիների կողմից ստեղծված բանկերի միջոցով։ Ինչպես են ստեղծվում այդ բանկերը. մի քանի խոշոր համայնք բանկեր են ստեղծում, ներդրում անում, պետությունը համաֆինանսավորում է կապիտալը եւ բոլոր 8000 հոգին էլ բաժնետեր են, եւ նախանձախնդիր են ցածր տոկոսադրույքներով դնել, իրենք ընտրում են պրոֆեսիոնալ կառավարիչների եւ վարում նոր բանկային հարաբերություններ»:

Բագրատյանի պնդմամբ՝ գնաճը զսպելով՝ տնտեսություն չի զարգանում, գնաճը զսպելու հետ միասին պետք է ակտիվ տնտեսական քաղաքականությամբ, վարկավորման խթանումով կարողանաս տնտեսություն զարգացնել․

«Հարեւան երկրների համեմատ մեզ մոտ գնաճը ցածր է, բայց հարեւան երկրներում գնողունակությունը անընդհատ բարձրանում է, մեզ մոտ չի բարձրանում: Եթե աշխատավարձն ու թոշակը չեն բարձրանում, գնաճն էլ 2 տոկոս է, բնականաբար, մեր գնողունակությունն ընկնում է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

«Քանի դեռ Հայաստանում չկան երկար փողեր, իսկ դա 15 տարի եւ ավելին է, տնտեսությունը չի զարգանա։ Առաջարկում ենք, որ ԿԲ-ն որդեգրի մի քաղաքականություն, որի արդյունքում ինքը ժողովրդին կտանի բանկ, կամ վստահեցնում ենք, որ հակառակ պարագայում ժողովուրդը իրենց կուղեկցի բանտ: Ընտրությունը ԿԲ-ինն է եւ բանկային համակարգինը»,- եզրափակեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ավելի վաղ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ՀՀ կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումներով՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1%-ի միջակայքում։ Ըստ Ջավադյանի՝  գնաճի նման կանխատեսմանը հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը:

«Մասնավոր սպառման բարձր աճին հիմնականում նպաստելու է բիզնեսին տրված վարկերի աճի համեմատ տնային տնտեսություններին տրված վարկերի առաջանցիկ աճի տեմպը»,-ասաց  Ջավադյանը:

Վերջինս ասաց, որ այս տարվա մարտին եւ ապրիլին ԿԲ-ն անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը՝ խթանման չափը գնահատելով բավարար: Նա նկատեց, որ ամեն դեպքում ԿԲ-ն նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը:

Արթուր Ջավադյանը նշեց, որ ցանկացած ռիսկերի դրսեւորման դեպքում կվերլուծեն իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում դրամավարկային քաղաքականությանը համապատասխանորեն կարձագանքեն՝ երաշխավորելով միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11438 դիտում

Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորեր կան

Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը

Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ

Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները

Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ

ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում

«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է

Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է

Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ

Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է

Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ

ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան

Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան

Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով

Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի

«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին

Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար

Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա

Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան

Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը

Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ

Նոր կադրեր Թայլանդում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից. երկնաքերները ցնցվում են. տեսանյութ

Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել

Ինչու են քաղաքացիները զեղծարարության զnh դառնում․ IDBank-ի մեկնաբանությունը

Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն