Մեզ պետք չեն մարիոնետային դատարաններ, եթե պետք լիներ, էդ դատական համակարգը պատրաստի դրած էր․ վարչապետ

Առաջիկայում կստեղծենք հակակոռպուցիոն նոր դատարան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման՝ չենք կարող ունենալ անկախ դատական համակարգ․

«Մեզ պետք չեն մարիոնետային դատարաններ, ես հավատում եմ այն իդեալներին, որոնց հիման վրա արել ենք փոփոխություններ։ Եթե ինձ պետք լինեին մարիոնետային դատարաններ, էդ դատական համակարգը պատրաստի դրած էր։ Ինչի հիմա դատավոր կա, որ վարաչպետի ասածը կարող է չանե՞լ։ Ինչո՞ւ ես ասացի՝ դատարանների դռները փակել, որովհետեւ ինձ պետք չեն նման դատավորներ»։

Վարչապետն ասաց, որ հիմա դատավորների աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն կա․ «Բայց հանրությունը մեզ չի հասկանա, կասի՝ էս սոցիալական իրավիճակում փոխանակ էս խնդիրը լուծեք, էն մյուս խնդիրը լուծեք, բռնում եք դատավորի աշխատավարձ եք բարձրացնում։ Բայց, եթե դատավորի աշխատավարձը բարձր չլինի, լուրջ մասնագետը չի ուզի գա 400 հազար դրամով դատավոր աշխատի ու իմանա, որ կաշառք չի կարող վերցնել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա ընթանում են բանակցություններ միջազգային գործընկեր կառույցների հետ, որպեսզի վերջիններս օգնեն ՀՀ-ին ստեղծել նոր դատական համակարգ, հակակոռուպցիոն դատարան։ 

«Հակակոռուպցիոն դատարանը ստեղծում ենք, միջազգային դոնորներին համոզում ենք՝ ֆինանսական բեռը վերցնեն իրենց վրա։ Երեք տարվա կտրվածքով այդ դատարանում ձեւ գտնենք նոր, լուրջ եւ վստահելի մասնագետներ ներգրավենք բարձր աշխատավարձով, եւ երեք տարի հետո հանրությունը տեսնի, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ է բոլորի համար։ Երեք տարի հետո կասենք՝ ժողովուրդ ջան, հիմա դատավորները պետք է ստանան 2,5 կամ 3 մլն դրամ աշխատավարձ։ Մարդիկ կտեսնեն, որ լավ բան է անկախ դատարան ունենալը պետության համար եւ դժգոհություններ չեն լինի»։

Փաշինյանն ասաց, որ այս բոլոր հարցերը քննարկվել են միջազգային գործընկերների հետ։ Նրանք ի գիտություն են ընդունել առաջարկը։ Հիմա աշխատանքներ են տարվում նրանց կողմից ֆինանասական աջակցություն ստանալու ուղղությամբ։

Վարչապետը նաեւ նկատեց՝ վեթինգը գործնակաում սկսված է․

«Այս ամենի արդյունքում արձանագրվեց, որ ՀՀ դատական համակարգում կա ճգնաժամ։ Որովհետեւ Վճռաբեկ դատարանը հայտարարություն է անում ՍԴ-ի դեմ, Դատավորների խորհուրդը հայտարարություն է անում ԲԴԽ-ի դեմ, եւ այլն։ Այսինքն՝ հենց ինքը դատական համակարգը ընդունում է, որ ճգնաժամ կա»։

Փաշինյանն ասաց, որ իր գնահատականը տվել է դատական համակարգի վերաբերյալ, եւ ասել, որ չի կարող գնահատել որեւէ որոշման օրինականություն կամ ապօրինություն, որովհետեւ դա իմ իրավասության մեջ չի մտնում, բայց փաստն այն է, որ այսօր դատական համակարգը չունի ժողովրդի վստահությունը, լեգիտիմ չէ եւ չի ներկայացնում ժողովրդին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11052 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ