Աբովյանում քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան եւ բնակարանը հրկիզելու գործով հարցաքննվել է 20 մարդ․ ՔԿ ղեկավար

Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի՝ Վահան Սարիբեկյանի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գործ, որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։

Գրիգորյանը հայտնեց, որ որպես կասկածյալ առայժմ ոչ ոք չի ներգրավվել։ Քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժողը, ինչպես նաեւ նշանակվել են հրդեհատեխնիկական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։

Նա նշեց, որ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով, որում ասվում է՝ «Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել եւ որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել»։

Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրության նախորդ օրը հրկիզել էին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետերից մեկի ավտոմեքենան եւ բնակարանը։ Շտաբի պետի որդին այրվածքներ է ստացել կրակը հանգցնելու ժամանակ։

Տպել
13551 դիտում

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)