Երևան
12 °C
«Սասստեքս» կարի ֆաբրիկայի բակում վաղ առավոտից էին կրքելը լարվել: Աշխատակիցներն արդեն երկրորդ շաբաթն է՝ 08:30 գալիս, սակայն ներս մտնելու իրավունք չեն ստանում: Տարածքի շինարարության պատասխանատու Ներսես Տասչյանին հանձնարարված է որեւէ մեկին ներս չթողնել: Ինչո՞ւ հարցին Ներսեսը կարճ պատասխանեց՝ աստեղ շատ ստախոսներ կան: Հետո ստախոս համարվելու հերթը նաեւ լրագրողներին հասավ: Աշխատակիցները պատմեցին, որ իրենց գործընկերենրից մեկին Ներսեսն ասել է, որ էլ չպետք է աշխատի եւ ազատված է աշխատանքից: Արտասվող կինը պատմեց, որ պատճառը եղել է լրագրողների հետ զրուցելն ու թունավոր կտորով աշխատելու մասին բարձրաձայնելը:

Ներսեսը հյուրերին պատմեց, որ առավոտյան, երբ հարցրել են՝ ուզու՞մ եք աշխատել, մի մասն ասել են՝ այո, մյուսները՝ ոչ: Ովքեր համաձայն են եղել աշխատելու, պնդել են, որ ունեցած պայմանագրերը մնան ուժի մեջ: Նրանք, ովքեր աշխատել չեն կամեցել, կրկին նույն պահանջն են ունեցել, հրաժարվել են նոր պայմանագրի կնքումից: «Երեւանում, Վանաձորում այս նույն գործարանը կա, եւ աշխատակիցները Վանաձորում 100.000 դրամից ավել են աշխատած: Եթե ուզեն, իրենք ալ կաշխատին: Բայց իրենց սուտ աբնե են խոսում, ասում են՝ թունավոր կտոր է, մենք չունինք էդպիսի կտոր, ասում են՝ աշխատանքից ազատել եմ, բայց ես մեկ մարդ անգամ աշխատանքից չեմ ազատած»:
Միմյանց ուղղված մեղադրանքներին այսօր լրագրողներից բացի ականատես էին նաեւ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները: Ասացին՝ Գյումրիում են Շիրակի մարզպետարանի հրավերով, նաեւ լրատվական հրապարակումներն են նկատի ունեցել: Նրանց հետ Ներսես Տասչյանն առանց աշխատակիցների շրջեց ֆաբրիկայում, բացատրեց՝ ինչպես են աշխատում, ինչ են անում: Իրավապաշտպան Արմեն Պետրոսյանն էլ նկատեց, թե ճիշտն առանց Ներսեսի աշխատակիցների հետ հանդիպելն է, քանի որ վերջինից բոլորը վախենում, նորմալ չեն խոսում:


Բայց աշխատակիցների մոտ դանակը ոսկորին հասել, վաղուց արդեն անցել է: Այսօր, հատկապես, ամեն ինչի մասին բաց խոսեցին: «Չենք կարող էդ իրանց պլանի դիմաց էդ մեքենաներով աշխատել, բոլորը հին, փչացած մեքենաներ են: 15-ից 20.000 դրամով ոչ մեկն աշխատել, ապրել չի կարող: Գոնե մեր նվազագույնը պահեն, հետո դրան ավելացնեն գործարքայինը: Իրանց տված բանաձեւն անհնար բան է»,- ասացին նրանք:
Նաեւ պնդեցին, որ աշխատել են հրակայուն, թունավոր կտորով, ինչի հետեւանքով առողջական խնդիրներ են ունեցել՝ սրտխփոց, սրտխառնոց, ալերգիա, քոր, բերանների խոռոչներում եւ աչքերի շրջանում վերքեր: Ներսեսն ասաց՝ ստում են: Այնուհետեւ հրահանգեց պահեստից բերել այն կտորը, որով աշխատել են: Աշխատակիցներից մեկը մի քանի կտորներ բերեց, կարող բանվորները, սակայն, պնդեցին, որ դրանց մասին չեն խոսում: Անկախ այդ հանգամանքից, տեսչության աշխատակիցները հենց դրանք վերցրեցին լաբորատոր փորձաքննության համար:
Ինչու՞ են աշխատակիցները բանվորի գործ արել, արկղեր կրել, հարցին, Ներսեսը պատասխանեց՝ քույրաբար են արել, մենք որպես եղբայր խնդրել ենք, բայց դրանք ծանր չեն եղել: Գործարանի ղեկավարության տեսակետը կիսող աշխատակիցներից մեկն էլ շտապեց տեղեկացնել, թե իրենց աշխատաժամից չի գնացել այդ ժամանակը: Արկղերը կրել են աշխատանքից հետո: Այնուհետեւ որոշում կայացվեց բացել կադրերի բաժնին հատկացված սենյակի դուռը, որպեսզի աշխատակիցները տեսչական մարմնին իրենց բողոքները գրավոր ներկայացնելու հանարավորություն ունենան: 
Այս խառն իրավիճակում գործարան եկավ հիմնական պատվիրատուն՝ Վալտեր Գոջկետան (Valter Gojceta): Անվարժ, բայց հասկանալի ռուսերենով ասաց՝ իր հեռանալուց հետո այստեղ ամեն բան կարգին է եղել, թե հիմա ինչ է պատահել, չի հասկանում: Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի հետ զրույցում վստահեցրեց, որ իր ղեկավարությունն անպայման ուզում է Հայաստանի հետ աշխատել: Այնպես որ, Գյումրին պետք է հանգստանա, հանդարտվի, խնդիրները կարգավորվեն, որ անցնեն գործի:
Բայց թե այդ գործի անցնելը երբ կլինի, դեռ անհայտ է: Փոխմարզպետի բոլոր ջանքերն ապարդյուն էին: Ներսես Տասչյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել հարցին՝ վաղն աշխատանքայի՞ն է լինելու ֆաբրիկայում, թե՝ ոչ:
Ու՞ր է Քրիստիան Գելիջին եւ երբ է գալու Գյումրի: «Երբ ուզի կգա: Մի քիչ առողջական խնդիր ուներ, 4 օր առաջ է եկել Հայաստան»: Փաստորեն, Քրիստիան Գելիջին իր աշխատակիցներին տեսնելու ցանկություն չի ունեցել, նաեւ այս օրերին որեւէ կապ չի հաստատել Շիրակի մարզպետի հետ՝ խնդրի պարզաբանման համար: Բայց մեկ բան Ներսես Տասչյանը վստահ ասաց՝ աշխատակիցների քիչ վարձատրվելը խոտան ապրանքի հետ կապ չունի: Նման բան չկա: Հիշեցնենք, որ երբ խնդիրը ծագեց, աշխատակիցները մեղադրվեցին խոտան աշխատանք Եվրոպա ուղարկվելու մեջ: Դրանով էլ այդ օրերին պայմանավորվեց վերջիններիս ստացած ցածր աշխատավարձը:
Լուսանկարներում ֆաբրիկայի սենյակներից մեկն է եւ այն տեխնիկան, որով աշխատում են











Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT