Երևան
12 °C
«Արցախի հետ բանակցությունները գաղտնի մակարդակով տանելը, ինչպես եղել է, տեղին չէ: Հնարավորինս շատ մարդ ու հնարավորինս շատ բան պետք է իմանա այդ բանակցությունների մասին»:
Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ նշվում է, որ Ղարաբաղի հակամարտության հարցը կարող է լուծվել Արցախի լիարժեք մասնակցությամբ, այս առումով կա՞ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կարծիքների հակասություն:
«Ես մեկ անգամ էլ եմ ասել, այն բանակցությունների փաթեթը, որը որպես ժառանգություն ես ստացել եմ, ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին, քանի որ նրանք դա չունեին եւ տեղյակ չէին: Հանդիպումներ որքան եղել են, դրանց մասին տեղյակ պահվել է, դրանք թաքուն չեն եղել:
Արցախի հետ բանակցությունները գաղտնի մակարդակով տանելը, ինչպես եղել է ավելի վաղ, տեղին չէ: Հնարավորինս շատ մարդ ու հնարավորինս շատ բան պետք է իմանա այդ բանակցությունների մասին: Իշխանությունները կարող են տարբերակներ առաջարկել, եթե իմանան, որ բանակցային սեղանի շուրջ հավաքվել է այն մասան, որը պետք է որ հավքվեր: Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը: Այն, ինչ խոսվել է, խոսվել է հրապարակային»:
Արամ Աբրահամյանի հաջորդ հարցին, թե եթե Ադրբեջանը չդիմադրի եւ ասի՝ այո, թող Արցախը միանա բանակցային սեղանին, ի՞նչ կլինի հետո:
«Ես ի սկզբանե ասել եմ, որ ես կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի անունից, որովհետեւ Արցախի նախագահը չեմ եւ Արցախի ժողովրդի կողմից չեմ ընտրվել: Ինչպես ադրբեջանական կողմն է նշում, թե այդ դեպքում ո՞վ է ներկայացնելու Ղարաբաղի, իրենց խոսքերով ասած, ադրբեջանական համայնքի շահերը: Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, առանց բացառության բոլորը, Ադրբեջանի քաղաքացիներ են: Այսօր նրանք մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին, որը քաղաքական գործընթաց է, այսինքն ինչպես սիրում է ադրբեջանական կողմն ասել, Ղարաբաղի ադրբեջանական համայնքն ընտրել է իրենց նախագահին՝ Իլհամ Ալիեւին, ով ներկայացնում է Ադրբեջանը որպես բանակցող կողմ:
Նորից ասեմ, ինչպես Ադրբեջանում սիրում են ասել՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները ընտրել են իրենց նախագահին՝ Իլհամ Ալիեւին որպես բանակցող: Եթե այդ Ադրբեջանի քաղաքացիների անունից չի կարող բանակցել Իլհամ Ալիեւը, նշանակում է՝ գուցե Ադրբեջանու՞մ էլ կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի նախագահը ներկայացնելու լիազորություն չունի: Արդյո՞ք միայն, ինչպես իրենք սիրում են ասել, Արցախի ադրբեջանական համայնքին լիազորություն չունի ներկայացնել Իլհամ Ալիեւը, իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ իրավունք չունի ներկայացնել, կամ այլ քաղաքի:
Մեզ համար կապ չունի, թե ինչքան մարդու հետ կգա ադրբեջանական պատվիրակությունը, ովքեր կլինեն այդ կազմում, քանի որ դա ադրբեջանական պատվիրակությունն է: Մեր կողմում կա Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանի պատվիրակություն, Արցախի ներկայացուցիչ ու պատվիրակություն»-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT