Երևան
12 °C
«Կուսակցությանն անդամագրվելու պահը մարդիկ համարում են կարեւոր կետ, որով սկսվում է հեղափոխական անձի վերափոխումը: Կուսակցության անդամը սեփական գիտելիքների կատարելագործումը համարում է կարեւոր իրադարձություն: Մենք քննադատության լեգիտիմ թիրախն ընդլայնեցինք եւ մեր թիրախը դարձավ ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը, նաեւ հենց մենք»:
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթում:
«Գաղափարական շրջադարձային փոփոխության համար մենք ահռելի հարձակման թիրախ դարձանք: Մենք 20 տարի քննադատել էինք իշխանությանը, բայց դրանից ոչինչ չէր փոխվում եւ մտածեցինք, գուցե արդեն ժամանակն է մտածել, թե ընդդիմությունն ի՞նչը այն չի անում: Մեզ համարում էին ծախված, կեղծ ընդդիմություն: Սխալվելը կարող է լինել անգամ մի բան չտեսնելը կամ չնկատելը: Մեր նպատակն ամեն անհատի վաքագծի փոփոխությունն էր»,-ասաց վարչապետը՝ խոսելով կուսակցության անցած ճանապարհի մասին:
«Մեր նպատակն է առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը կրկնապատկել, դա ամրագրված է նաեւ մեր ծրագրի 4Ե կետում: Երբեմն հարցնում են, թե երբվանից պետք է հաշվել ծրագրի մեկնարկը, նշում են, որ իրատեսական չէ այդ թիվը:
Եթե առաջիկա 20 տարում մեր բնակչությունը ոչ թե 100, այլ 87 տոկոսով աճի, չեմ կարծում, որ դա կհամարվի ձախողում կամ մենք դրանից դժբախտ կզգանք: Մեր նպատակը այն է, որ Հայաստանում բնակչության թվի անկման միտումը փոխարինվի աճի միտումով՝ ներգաղթով կամ ծնելիության աճով:
Մեր գաղափարախոսության մասնիկն այն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, բայց պետք է կարողանա իր տաղանդն իրացնել, որը կօգնի ոչ միայն մարդուն, այլեւ պետությանը: Մենք խրախուսում ենք անհատական ջանքն ու աշխատանքը:
Մենք փոխում ենք ստանդարտ գաղափարախոսությունը, ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն: Մենք մեր անելիքները ձեւակերպում ենք ըստ սրա, որովհետեւ աշխարհը շատ արագ է փոխվում»:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում աշխատավայրերի կտրուկ աճ է գրանցվել, արձանագրելով, որ դրանց մի մասը ստվերից է դուրս եկել, մյուս մասը՝ ինքնուրույն ստեղծվել. «Բայց աշխատավայրի քանակն ավելի շատ կլիներ, եթե արձանագրենք, որ դրանց մի մասը բացվել է ֆեյքերի եւ յութուբում դիսլայքեր դնողների համար։ Մենք դժգոհ չենք, որ քաղաքացիներն աշխատանք ունեն։ Բայց մենք այնքան քաղաքական ռեսուրս ունենք, որ ֆեյքերին եւ դիսլայք դնողներին աշխատանքի դիմաց վճարողները բառի բուն իմաստով կարող են ունենալ բոմժի կարգավիճակ»։
Նիկոլ Փաշինյանը անուն առ անուն ներկայացրեց անհատներին, որոնք անհատական ջանքով, սեփական տաղանդով ու նախաձեռնությամբ գործ են ձեռնարկել, բիզնես սկսել, աշխատատեղեր ստեղծել՝ ապահովելով իրենց, այլ մարդկանց եւ օգուտ տալով պետությանը, խոսեց կուսակցության գաղափարախոսության մասին, կառավարության՝ անցած 1 տարում կատարած աշխատանքի եւ ապագայի անելիքների մասին:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր 5-րդ համաժողովն է անցկացնում, որի ընթացքում փակ վարկանիշային քվեարկությամբ ընտրվելու է կուսակցության վարչության նոր կազմ:
Առաջադրված է 51 թեկնածու, որից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված: Վարչության անդամների ընտրությունից հետո կընտրվեն վարչության նախագահն ու փոխնախագահը, որոնց հաստատելու է համաժողովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
ՄԻՊ աշխատակազմն ընտրությունների օրն աշխատում է արտակարգ ռեժիմով. գործում է թեժ գիծ
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը
Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան
Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին
Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն
Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա
Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան
Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին
Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է
Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ
ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT