Երևան
12 °C
Նախկին իշխանության հետ սերտ կապեր ունեցած ռուսաստանաբնակ մի քանի գործարարիների եւ նոր իշխանությունների միջեւ թավշյա հեղափոխությունից հետո սառը հարաբերություններ էին եւ համագործակցություն, ըստ էության, չկար: Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ հանդիպել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թե ինչ հարցեր են քննարկել՝ դեռ հայտնի չէ։
Խոշոր բիզնեսմենների եւ կառավարության համագործակցության, հայ-ռուսական հարաբերությունների մասին զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։
- Պարոն Զոլյան, երեկ հայտնի դարձավ, որ հանդիպել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Ձեզ՝ ինչ-որ բա՞ն է փոխվել, կամ ինչ-որ բան կփոխվի այս հանդիպումից հետո՝ հաշվի առնելով մինչ այժմ արձանագրված սառը հարաբերությունները նոր իշխանության եւ գործարար այդ շրջանակի միջեւ։
- Որեւէ միտում չեմ տեսնում, որ մինչեւ հիմա հանդիպելու ինչ-որ արգելք կար։ Բայց, ամեն դեպքում, այս հանդիպումը դրական է։ Եւ ինչքան նման հանդիպումներ լինեն, լավ կլինի։ Այնպես չէ, որ նախկինում չեն եղել հանդիպումներ, օրինակ, վարչապետի հանդիպումը Մոսկվայում բիզնեսմենների հետ, երկխոսությունը Ռուբեն Վարդանյանի հետ, գուցե ինչ-որ հարցի շուրջ համաձայն չէին, բայց ամեն դեպքում կար երկխոսություն եւ հետագայում էլ շարունակվեց։ Այսինքն՝ գլոբալ բան չի փոխվել, կարծում եմ՝ սա պարզապես նորմալ գործընթաց է, երբ սփյուռքահայ գործիչները, սփյուռքի կառույցները, այդ թվում՝ բիզնեսմենները պետք է աշխատեն ՀՀ կառավարության հետ, համատեղ ծրագրեր իրականացնեն։
- Բայց ինչո՞ւ հեղափոխությունից մեկ տարի անց, մթնոլո՞րտն էին փորձում հասկանալ։
- Չեմ բացառում, գուցե սպասում էին, որ ավարտվի ընտրությունների ցիկլը եւ այլն, հստակ լինի կառավարության կազմը, կառավարության ծրագիրը, որպեսզի դրանից հետո խոսեն։ Մենք չգիտենք՝ ինչի մասին են խոսել, գուցե թեմաներ, որոնց դեպքում կարեւոր էր, որ հաստատվի կառավարության կազմը, պարզ դառնա հեռանկարը եւ այլն։
- Ի՞նչ եք կարծում, այս հանդիպումից կարո՞ղ ենք կանխատեսել նոր ներդրումներ, տնտեսական զարգացում։
- Գիտեք, մի կողմից կարող ենք, մյուս կողմից, երբ խոսում ենք նոր Հայաստանի մասին, մեր պատկերացումն այն է, որ այլեւս կարիք չի լինելու հանդիպել որեւէ պաշտոնյայի հետ, այդ թվում՝ վարչապետի՝ ներդրումներ անելու համար։ Մենք ուզում ենք այնպես անել, որ եթե նույնիսկ միլիարդավոր դոլարների ներդրում ես ուզում անել, կարիք չլինի վարչապետին տեղյակ պահել։ Բայց, իհարկե, պարզ է, որ ցանկացած դեպքում վարչապետի հետ հանդիպումը դրական եւ ողջունելի երեւույթ է, եւ հույս ունենանք, որ նմանատիպ հանդիպումներ կլինեն սփյուռքի ականավոր գործիների հետ՝ լինեն բիզնեսմեն, թե՝ ոչ։
- Ձեր ընդդիմախոսները շարունակ պնդում են, թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում որոշակի լարվածություն կա։ Արդոք կա՞ր լարվածություն, եւ Սամվել Կարապետյանի ու վարչապետի հանդիպումը նշանակո՞ւմ է, որ թուլացել է այդ լարվածությունը։
- Չեմ կարող ասել՝ այս հանդիպումը լավացնում է, թե վատացնում հարաբերությունները, քանի որ չգիտեմ՝ ինչ են խոսել։ Բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կառուցվեն որպես երկու ինքնիշխան պետությունների հարաբերություններ։ Եւ դա ենթադրում է, որ ինչ-որ հարցերի շուրջ կարող են լինել անհամաձայնություններ, բանավեճ անգամ, եւ դա նորմալ է։ Նախկին իշխանությունների օրոք նման երեւույթ չկար, քանի որ նրանք չէին գիտակցում, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ որպես այդպիսին պետք է հարաբերվի միջազգային իր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ իր ամենամոտ դաշնակիցների։ Այսօր մենք այլ սկզբունքով ենք կառուցում մեր հարաբերությունները թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի, թե՛ Վաշինգտոնի հետ։ Բնական է, որ ինչ-որ հարցերի շուրջ կարող են լինել տարաձայնություններ կամ քննարկումներ, բայց պետք չէ դրանցում փնտրել հարաբերությունների վատթարացում, աշխարհաքաղաքական միտումներ եւ այլն։
- Իսկ Ռուսաստանի Դաշնությունը սկսե՞լ է Հայաստանին որպես ինքնիշխան պետություն դիտարկել։
- Որքանով ծանոթ եմ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումներին կամ գաղափարախոսությանը, որով այսօր առաջ է շարժվում, ՌԴ-ն միշտ շեշտում է, որ ինքը հարգում է ինքնիշխանությունը եւ այսօրվա աշխարհում նա դեմ է ինքնիշխանության կրճատման միտումներին։ Միաբեւեռ աշխարհի մասին Ռուսաստանի իշխանությունները միշտ ասում են, որ չպիտի լինի մի բեւեռ, որին ենթարկվեն մնացած բոլոր պետությունները, եւ բոլոր պետությունների ինքնիշխանությունը պետք է հարգվի։ Եւ ես համոզված եմ, որ Ռուսատանն իր հռչակած սկզբունքները կկիրառի նաեւ իրական կյանքում Հայաստանի հետ հարաբերություններում։
- Պարոն Զոլյան, մամուլի հրապարակումների համաձայն՝ օրերս հանդիպել են նաեւ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը եւ նախկին օլիգարխիայի այլ ներկայացուցիչներ, որոնք քննարկել են Հայաստանում ստեղծված վիճակը, ներդրումների բացակայությունը, Ռուսաստանի հետ հարաբերության խնդիրները: Ըստ Ձեզ՝ նրանք փորձում են կոնսոլիդացվել ընդդիմադիր բեւեռում, թե՞ ի վերջո իրենց գործերը կարգավորել նոր Հայաստանի պայմաններում, մասնավորապես՝ օրենքի շրջանակներում, բիզնեսի համար հավասար պայմաններում՝ առանց մոնոպոլիաների, քվոտաների ու դաբրոների։
- Կարծում եմ՝ ամեն դեպքում հետ ճանապարհ չկա, այսինքն՝ այն ինչ տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլ-մայիսին՝ իրոք հեղափոխություն էր, որը փոխեց Հայաստանի հասարակական ընկալումները՝ այդ թվում նաեւ հաստատելով այն գաղափարը, որ երբեւիցե քրեաօլիգարխիկ համակարգին վերադարձ չի կարող լինել։ Եւ մենք բազմիցս ասել ենք, որ այն գործարարները, որոնք պատրատ են նոր Հայաստանում խաղալ խաղի ճիշտ կանոններով, նրանք խնդիր չեն ունենա։ Եթե փորձ լինի վերադառնալ նախկին մեթոդների, բնականաբար, դա համապատասպան պատասխանի կարժանա։ Ես հույս ունեմ, որ բոլոր գործարարները նոր իրականությունը հասկանում են եւ պատրաստ են, ոգեւորված են այդ նոր հնարավորություններով։ Իսկ այն մարդիկ, որոնք չեն ընդունում նոր իրականությունը եւ կփորձեն հին մեթոդներով աշխատել, բնականաբար կհամոզվեն, որ այդ փոփոխությունները խորն են եւ հետ գնալու ճանապարհ չկա։ Եւ հայ հանրությունը եւս պատրաստ է ամեն ինչի, որպեսզի վերադարձ հին օրերին չլինի։ Այնպես որ, կարծում եմ, բոլորն իրենց հաշվարկները պետք է կառուցեն այդ հանգամանքի հիման վրա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT