Երևան
12 °C
Իսպանացի աշխարհահռչակ ֆուտբոլային մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Հայաստանում է: Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած, «Ռեալ Մադրիդի» հետ Չեմպիոնների լիգայում ու Լա լիգայում հաղթած մասնագետը Հայաստան է եկել իր երկարամյա օգնական Անտոնիո Գրանդեի հետ: Այսօր՝ հունիսի 18-ին, նրանք դասախոսություն են կարդալու հայաստանցի մարզիչների համար: Մինչեւ դասախոսությունը Դել Բոսկեն պատասխանեց լրագրողների հարցերին:
- ՀՀ հավաքականը չի կարողանում հայտնվել աշխարհի առաջնությունում: Ի՛նչ պետք է անի մի փոքր Իսպանիային նմանվելու համար:
- Նախ պետք է շնորհավորել Հայաստանի ֆոտբոլի ֆեդերացիային եւ հավաքականին վերջին 2 հաղթանակների կապակցությամբ, ինչը վստահաբար շանս է: Կարծում եմ՝ սա շատ լավ պահ է հայկական ֆուտբոլի համար: Հայկական ֆուտբոլը պետք է կամաց-կամաց առաջ գնա: Երիտասարդները պետք է համբերություն ունենան զարգանալու համար: Այս վերջին հաղթանակներն էլ վստահություն են ներշնչում, սակայն միեւնույն ժամանակ դրանցից հետո նրանցից պահանջներն ավելի մեծանալու են:
- Ի՞նչը ստիպեց գալ Հայաստան:
- Ինչպես գիտեք, ընկեր ունեմ, որի հետ երկար տարիներ աշխատել ենք «Ռեալ Մադրիդում» ու Իսպանիայի հավաքականում: Ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն է: Շատ պատրաստված անձնավորություն է: Սա նրա, ինչպես նաեւ ՀՀ հավաքականի մարզչի հետ ունեցած հարաբերությունների արդյունք է: Դրա համար ենք այստեղ:
- Հայաստանի մասին Ձեզ ի՞նչ են պատմել Խավյեր Մինյանոն եւ Խինես Մելենդեսը եւ ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները:
- Ինֆորմացիան, որն ունենք թե մեկից, եւ թե մյուսից դրական են: Նրանցից մեկն աշխատում է ազգային հավաքականի հետ, մյուսը՝ փոքր տարիքայինների: Լավ աշխատանք են կատարում եւ գոհ են: Ավելին չեմ կարղ ասել: Հայաստանը զարգանում է կամաց-կամաց, ինչպես բոլոր մյուս երկրները, առաջ է գնում եւ աստիճանաբար մոտենում է այն երկրներին, որոնք մի փոքր ավելի առաջ են:
- Ինչի՞ վրա պետք է հայ մարզիչներն աշխատեն:
- Սպորտը, ֆուտբոլն օր-օրի ավելի մեծ պատրաստվածություն է պահանջում մարզիչներից, ֆիզպատրաստության մարզիչներից: Ֆուտբոլը շրջապատող մարդկանցից օր-օրի ավելին են պահանջվում, եւ վստահ եմ, որ ճանապարհը սա է, բոլոր տեղերում էլ նույն կերպ է, նույնն է պահանջվում. սպորտային լավ ենթակառուցվածքներ, լավ մասնագետներ, եւ սա կազդի երիտասարդների վրա, ու կաճեն որպես լավ մարզիկներ: Իսպանիայի համար, օրինակ, շատ լավ էր, որ մարզիչները սկսեցին աշխատել արտասահմանում, լավ էր, որ խաղացողները գնացին՝ արտասահմանում խաղալու: Բաներ, որոնք Հայաստանում նույնպես տեղի ունենում են: Սա միշտ լավ է:
- Դասախոսության մեջ ի՞նչի վրա եք շեշտ դնելու:
- Ի վերջո մեծ փորձ, գիտելիքներ ունենք, սակայն ֆուտբոլը նաեւ էմոցիաներ են, այս ամենը համակարգել ենք ու խոսելու ենք: Խոսելու ենք այդ մասին, խոսելու ենք այն մասին, թե ինչ է հանդերձարանը, որոնք են մարզչի պարտականությունները, խոսելու ենք մարդկային գործոնի, անձնական գործոնների եւ սպորտային կողմի մասին:
- Արդյո՞ք ծրագրել եք շրջել Հայաստանում:
- Ո՛չ: Եկել ենք ֆեդերացիա, Ֆուտբոլի ակադեմիա եւ ոչ ավելին: Եվ նշեմ, որ այն մարզիչներին, որոնք գալու են այստեղ, այնպես չէ, որ ինչ-որ դասեր ենք տալու, բայց շատ լավ է, որ մտածում են զարգանալու, նոր բաներ սովորելու մասին: Եվ շատ լավ է, որ դա տեղի է ունենում ակադեմիայում:
- Շնորհավորեցիք ՀՀ հավաքականին, հավանաբար խաղերը նայել եք: Կարո՞ղ եք գնահատել, հավաքականն ունի՞ պոտենցիալ, որպեսզի պայքարի Եվրո 2020-ի ուղեգրի համար:
- Ուշադիր հետեւել ենք հաշվին, սակայն չենք դիտել: Չեմ տեսել, սակայն շատ ուշադիր ենք եղել՝ ինչ է տեղի ունեցել: Այս 2 հաղթանակները, վստահ եմ, մեծ վստահություն են ներշնչելու, սակայն նաեւ ավելի են մեծացնելու պահանջները: Սեպտեմբերին հաղթանակներ են սպասելու Իտալիայի ու Բոսնիայի դեմ խաղերում: Պետք է հանգստություն ու համբերություն ունենալ այդ խաղերից առաջ:
- Այսօր մարզիչների հետ ժամանակակից տակտիկական տենդենցներից խոսելո՞ւ եք:
- Խոսլու ենք ընդհանուր ամեն ինչի մասին, կոնկրետ բաներ չկան: Սակայն ակնհայտ է, որ եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի վրա մեծ է նրանց ազդեցությունը, ովքեր հաղթում են: Կարծում եմ, որ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում մեր հաղթանակներից հետո Իսպանիան մի քանի տարի ինչ-որ տեղ ազդեց եվրոպական ֆուտբոլի վրա:
- Իսպանիայի հավաքականի Ձեր նախկին ֆուտբոլիստները վերջերս մարզչական արտոնագիր ստացան: Նրանցից ո՞ւմ հետ է հույսեր կապում:
- Ժամանակը ցույց կտա: Մարզիչը պետք է 2 կարեւոր գործոն ունենա՝ անձնական կողմը եւ մարզական կողմը: Նրանք, ովքեր ավելի լավ են պատրաստված, նրանք, ովքեր բնավորություն, գիտելիքներ ունեն, առաջ կգնան, եւ միայն որպես ֆուտբոլիստ ունեցած փորձը բավարար չէ, այլ կարեւոր է նաեւ պատրաստվածությունը:
- Մի փոքր փոխենք թեման: Ձեր նախկին թիմը՝ «Ռեալը», տապալված մրցաշրջանից հետո բազմաթիվ խաղացողներ է ձեռք բերում: Թիմի հայ երկրպագուների համար կմեկնաբանե՞ք՝ որքանո՞վ դա կօգնի կրկին հաջողություններ ունենալ:
- «Ռեալ Մադրիդը» լավ կազմ, բազմաթիվ լավ խաղացողներ ունի, որոնք անհատական որակներով կարող են շատ օգտակար լինել թիմի համար: Հիմա ավելի լավ կլինի այդ առումով, քանի որ 3-4 խաղացողներ է ձեռք բերել: Ակումբն առաջիկա մրցաշրջանից առաջ նոր թիմ ստեծելու ճանապարհին է:
- Հնարավո՞ր է ուժեղ հավաքական ունենալ առանց ուժեղ առաջնության եւ ինչի՞ վրա պետք է շեշտ դնի Հայաստանի ֆեդերացիան: Երիտասրդները պետք է գնա՞ն արտասահման, թե՞ պետք է զարգացնել ներքին առաջնությունը:
- Մենք երկար տարիներ ուժեղ առաջնություն ունենք, բայց այս տարի Չեմպիոննեի լիգայի եզրափակչում խաղացին «Լիվերպուլն» ու «Թոթենհեմը», թեեւ սովորաբար լինում են «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Դեպորտիվոն», «Վիլյառեալը»: Մոտ մեկ տասնամյակ կամ ավելի մեր հեգեմոնիան էր Եվրոպայում, սա (խմբ. լավ առաջնություն ունենալը) շատ կարեւոր է նաեւ հավաքականի համար: Վերջին 10 տարիներին մեր առաջնությունում ունեինք Մեսսիին, Ռոնալդուին, սակայն սա վատ չէր իսպանացի խաղացողների համար, ճիշտ հաառակը: Նաեւ ունեցել ենք ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել արտասահմանում: Օրինակ 5 խաղացող ենք ունեցել «Լիվերպուլում», որոնք գրեթե հավաքականի կորիզն էին կազմում, եղել է, որ ունենանք 5-6 խաղացող «Վալենսիայից», այլ տարիների 5-6 կամ 9 խաղացող ենք ունեցել «Բարսելոնայից», այսինքն՝ այնպես չէ, որ մեկ կոնկրետ եղանակ կա հավաքականի համար:
- Ի՞նչ կասեք տեսակրկնությունների համակարգի՝ VAR-ի մասին: Ի՞նչ է տվել ֆուտբոլին, արդյո՞ք ֆուտբոլը կորցրել է գեղեցկությունը:
- Ժամանակն առաջ է գնում եւ զարգանալը նշանակում է նաեւ նորագույն տեխնոլոգիաներ: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ավելի արագ ու ճկուն VAR կլինի: Նույնիսկ VAR-ի առկայության պարագայում միշտ էլ լինում են դրվագներ, որ կասկածներ են առաջանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT