Երևան
12 °C
Ազգային ժողովում շարունակվում են 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը բյուջեի կատարողականը համարում է մի փաստաթուղթ, որն առնվազն կիսով չափ է հեղափոխական կառավարության գործունեության գնահատականը․
«Այս կատարողականով փորձում ենք հասկանալ, թե ինչ է արել գործող կառավարությունը 2018 թվականի երկրորդ կիսամյակում եւ հետեւելով դրան՝ ինչ է պատրաստվում անել առաջիկայում։ Մենք սրանով գնահատում ենք ապագայի տեսլականն ու անելիքները։ Անցյալին, ներկային ու ապագային միավորողը ժամանակն է՝ ամենաթանկ ռեսուրսը։ Ես ուզում եմ, որ բյուջեի այս կատարողականին մենք մոտենանք ժամանակի պրիզմայով»,-ասաց Բաբաջանյանը՝ հնչեցնելով հարցեր՝ ինչ ենք ստացել եւ ինչ ենք կորցրել նախորդ տարվա ընթացքում․
«Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն արտացոլված չեն կատարողականի թվային ցուցանիշներում։ Այս հարցերի շարքում ավելի կարեւոր է մեկ այլ հարց․ ինչ կարող էինք անել, որ չենք արել ու չենք ստացել անցած տարվա ընթացքում։ Այս հարցերը վերաբերում են կորսված հնարավորություններին, որոնք կորսվել են անդառնալիորեն»։
Ըստ պատգամավորի՝ նախորդ տարվա ընթացքում ստեղծված մեկ միավոր բարիքը այսօր դառնալու էր տասը միավոր, վաղը՝ հարյուր։ Այսինքն, պատգամավորի պնդմամբ, մենք անցած տարվա չարվածով կորցրել ենք ոչ թե տասը, այլ հարյուր միավոր․
«Սրանով է ժամանակի առանձնահատկությունը։ Այսինքն՝ անցյալում կառավարության առանձին գերատեսչությունների ապաշնորհությունը ներկայում եւ ապագայում երաշխավորում է բազմապատիկ կորուստներ, որոնք այլեւս հնարավոր չէ հետ բերել։ 2018-ին մեր ժողովուրդը համախմբվել է չափազանց մեծ հույսերով, բայց դրանք կարող են հակառակ էֆեկտ ունենալ, եթե դրանք չեն դառնում հանապազօրյա աշխատանք եւ ջանք։ Ահա դա չենք տեսնում կատարողականում, այն հայեցակարգը, որը մարդկանց հույսերը պետք է վերածեր հանրային բարիքի։ Փոխարենը տեսնում ենք արատավոր անցյալի իներցիա, ալարկոտություն եւ հարմարվողականություն։ Առանց ոլորտային հայեցակարգերի՝ մենք ոչ մի դեպքում չենք կարող կյանքի կոչել մարդկանց ակնկալիքները։ Հենց դրանց հաջորդ փուլը պետք է լինի պետականաշինությունը, քանի որ ավելի քան 20 տարի մենք ըստ էության չենք ունեցել պետություն, մենք ունեցել ենք համակարգ, որը կեղեքել է պետական ու հանրային բարիքը, պետության փոխարեն ունեցել ենք ոչ ֆորմալ, հոռի, քրեական բարքերի հիման վրա կառուցված համակարգ, որը ստանձնել էր պետության դերն ու գործառույթը՝ իրականում ավերելով այն ամենն, ինչ կապված է պետության հետ»։
Արման Բաբաջանյանն ընդգծեց, որ այսօրվա մեր հրամայականն ու անելիքը պետականաշինությունն է՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով․
«Դրա համար պետք է կրկին հիշենք ժամանակի մասին, պետք է շտապել՝ ոչ թե արագ լինելու, այլ արդյունավետ, եւ նույնիսկ գերարդյունավետ օգտագործելու նպատակով»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT