Երևան
12 °C
2018 թվականը բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է եւ նման բան, խիստ կասկածում եմ, որ երբեւէ որեւէ այլ երկրում տեղի է ունեցել։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչ է տեղի ունեցել։ 2018-ին ՀՀ-ում տեղի է ունեցել նախագահական մեկ ընտրություն, վարչապետի 5 ընտրություն, վարչապետի 2 փոփոխություն, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, ՏԻՄ արտահերթ ընտրություններ, եւ, ի վերջո, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն»,- ասաց վարչապետը եւ ներկայացրեց՝ ինչ ունենք այս տարվա արդյունքում մակրոտնտեսական առումով։․
«Այդ տարվա ընթացքում ունենք 5,2 տոկոս տնտեսական աճ՝ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած կառավարությունը բյուջեում գրել է 4,5 տոկոս աճի կանխատեսում։ Կառավարությունը 2018 թվականի արդյուքներով բյուջեում չունի չկատարված ոչ մի պարտականություն։ Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն, եւ, այս առումով, կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետեւ այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է ՀՀ բնականոն կյանքը՝ լիարժեքորեն։ Ընդ որում՝ միեւնույն ժամանակ տեղի է ունեցել նաեւ պետական կառավարման համակարգի գլոբալ անցում՝ կիսանախագահականից դեպի խորհրդարանական»,-ասաց գործադիրի ղեկավարը՝ ընդգծելով, որ այլ կերպ կառավարության աշխատանքը հնարավոր չէ գնահատել, քան փայլուն․
«Սա ցույց է տալիս նաեւ այս տարվա միտումները։ Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում մենք ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում, եւ ապրիլին մենք ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը եւս ամենաբարձրն է։ Պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 62 մլրդ դրամով։ Եթե համարենք, որ կառավարությունը 2018 թվականին առնվազն ճգնաժամային կառավարման ռեժիմում է եղել, այդ խնդիրը լուծվել է բացառիկ հաջողությամբ։ Եւ կրկնում եմ՝ խիստ կասկածում եմ, որ աշխարհում կա որեւէ երկիր, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, եւ մակրոտնտեսական կայությունը պահպանվել է եւ տնտեսությունը ռեցեսիայի տեւական փուլ չի մտել»։
Շարունակելի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT