Առաջարկում ենք այդ նախագծի քննարկումը հետաձգել. Քյարամյանի առաջարկով հետաձգվեց գումարի հատկացման վերաբերյալ նախագիծը

20/06/2019 schedule15:19

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 185 մլն 61 հազար դրամ գումար հատկացնելու վերաբերյալ նախագիծ։

Բադասյանը ասաց, որ մինչ հարցի զեկուցումը քննարկում է ունեցել ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քարամյանի հետ. «Վերջինս խնդիր է տեսնում այս նոր նախագծի ընդունման հետ կապված, քանի որ որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել»,- ասաց Բադասյանը։

ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը ասաց, որ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ 2018 թվականի նոյեմբերի 22-ի կառավարության որոշմամբ տրամադրված դրամական միջոցների արդյունքում նախաձեռնված վերանորոգման եւ կառուցապատման աշխատանքներն իրականացվել են նախագծա-նախահաշվարկային սահմանված ձեւերի խախտումներով։

«Ինչպես նաեւ խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների որոշակի դրույթների կատարման կապակցությամբ։ Պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի եւ ժամանակին ծառայություններ են մատուցել ՔԿ ծառայությանն, ինչը հիմք է տվել, որպեսզի ՊՎԾ-ի կողմից արձանագրված խախտումները ներառվեն ուսումնասիրությունն ամփոփող տեղեկանքում»,- նշեց Քյարամյանը, հավելելով, որ տեղեկանքն ուղարկվել է դատախազություն։

«Ունենք մի իրավիճակ, որ նախորդ որոշմամբ հատկացվել է գումար, որպեսզի այդ աշխատանքները կատարվեն, դրանք կատարվել են թերություններով, մի մասն ընդհանրապես չի կատարվել։ Այս նախագծով նախորդից մի քիչ էլ ավելի գումար ենք ուզում նույն աշխատանքները կատարելու համար տրամադրել։ Առաջարկում ենք այդ նախագծի քննարկումը հետաձգել»,- ասաց Քյարամյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ աշխատանքների համար վճարումներ արվե՞լ են, ի պատասխան Քյարամյանն ասաց, որ վճարումների 95 տոկոսն արվել է, սակայն չի փոխանցվել աշխատանքները կատարող ընկերություններին, դրանք սառեցված վիճակում են։ Հարցը հանվեց նիստի օրակարգից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1690 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը