Երևան
12 °C
«Այսօր երդվելով՝ ես դառնալու եմ Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը։ Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ։ Ես դառնալու եմ երկրորդ դատավորը, եւ ես չեմ սխալվում սա ասելով։ Սահմանադրական դատարանում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ ՍԴ-ի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմաանդրության 166-րդ եւ 170-րդ հոդվածների պահանջով՝ ՍԴ-ն կազմված է բացառապես դատավորներից եւ որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով»։ Ազգային ժողովի ամբիոնից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու երդման ժամանակ նման հայտարարություն արեց Վահե Գրիգորյանը։
Նա ասաց, որ ՍԴ դատավորի երդումը տալուց հետո այս պահի դրությամբ դատարան է մուտք գործելու որպես ՍԴ միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը բացակայում է այս օրերին։ Եւ ըստ այդմ, ինչպես ընդգծեց Գրիգորյանը, ինքը ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։
Ինչ նկատի ուներ Վահե Գրիգորյանը՝ երկրորդ դատավոր ասելով
ՀՀ գործող Սահմանադրության 166-րդ հոդվածը սահմանում է դատավորների ընտրության եւ նշանակման կարգը։ Այս հոդվածի առաջին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:
Գործող Սահմանադրության՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո (2018 ապրիլ 9) խորհրդարանն ընտրել է Սահմանադրական դատարանի միայն 2 դատավոր՝ Արման Դիլանյան եւ Վահե Գրիգորյան։ Մյուս յոթ անդամներն ընտրվել են դեռեւս նախորդ Սահմանադրության հոդվածների գործելու ընթացքում։
Իսկ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 55-րդ հոդվածի տասներորդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը նշանակում է Սահմանադրական դատարանի չորս անդամ:
Հին Սահմանադրության 83-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ նշանակում է Սահմանադրական դատարանի հինգ անդամ, երկրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ Սահմանադրական դատարանի կազմից նշանակում է Աահմանադրական դատարանի նախագահ։
Սա նշանակում է, որ այս պահին Սահմանադրական դատարանի 9 անդամներից յոթը ընտրվել են նախորդ Սահմանադրության սահմանված կարգով, այսինքն՝ ոչ թե դատավորներ են, այլ անդամներ։ Փաստացի՝ գործող Սահմանադրության ընթացակարգով՝ դատավորներ են ընտրվել միայն Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը։
Սահմանադրական դատարանում ճգնաժամ է առաջանում։ Բարձրագույն այս դատարանը ներկա պահին չի համապատասխանում գործող Սահմանադրությանը, քանի որ վերջինիս մեջ ոչ միայն «անդամ»-«դատավոր» տերմինների կիրառության խնդիրը կա, այլ նաեւ անդամների/դատավորների ընտրության կարգի հարցը, ապա արդեն դատարանում որոշումներ կայացնելու համար քվորում ապահովելու հարցը։
Գործող Սահմանադրության համաձայն՝ ՍԴ-ի սահմանադրական քվորումը որոշումներ կայացնելու համար պահանջում է առնվազն հինգ դատավոր։ Եթե առաջնորդվենք ներկա Սահմանադրությամբ՝ ՍԴ-ն չունի բավարար թվով դատավորներ՝ որոշումներ ընդունելու համար։ Վահե Գրիգորյանն այս առիթով իր ելույթում ասաց, որ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով։
Ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները
Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը, բազմաթիվ հարցեր է առաջացնում այն համատեքստում, որ այս դատարանն արդեն իսկ ունի նախագահ՝ ի դեմս Հրայր Թովմասյանի։
Հրայր Թովմասյանը 2018 թվականի մարտի երկուսին Ազգային ժողովում ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց ՍԴ անդամ:
Մարտի 21-ին արդեն Թովմասյանը Ազգային ժողովում ընտրվեց ՍԴ նախագահ՝ ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ։
Թովմասյանը ՍԴ անդամ, ապա նախագահ ընտրվեց նախորդ Սահմանադրության սահմանած կարգով։ Այսինքն, ներկա Սահամանդրության եւ Սահմանադրական դատարանի ներկա կազմի միջեւ առկա է հակասություն։
Գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից է ընտրում դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի: Իսկ Հրայր Թովմասյանն ընտրվել է ոչ թե ՍԴ անդամների կողմից, այլ ԱԺ-ի։
Ըստ այդմ, քանի որ գործող Սահմանադրությամբ ընտրված դատավոր Արման Դիլանյանը բացակայում է այս օրերին, ՍԴ դատավոր է մնում Վահե Գրիգորյանը, որն էլ ստանձնում է նախագահի լիազորությունները։
Գրիգորյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը, ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ, կամ դրա բացակայության դեպքում ընդունելի ձեւաչափի տեսքով այդ մասին կտեղեկացնի հանրությանն ու իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացին դերակատարում ունենալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT