Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է. Քոչարյանից հօգուտ Փաշինյանի կգանձվի 200 հազար դրամ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է:

Այսօր այս որոշումը կայացրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ԼիլիթՍարգսյանը:

Գործի վարույթը կարճվել է այն հիմքով, որ հայցվոր կողմը հրաժարվել է հայցադիմումից:

Դատարանը միաժամանակ որոշել է Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 200 հազար ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Նշենք, որ որոշումը հրապարակային չի եղել. ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17 հոդվածի 7-րդ մասի՝ Դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: (Խոսքը դատական տեղեկատվական համակարգի մասին է,-հեղ.):

Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը ըստ հայցվոր կողմի՝ վերաբերել է նաեւ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին:

Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Դատարանի կայացրած որոշման մեջ մանրամասն ներկայացած է թե հայցվոր, թե պատասխան կողմերի դիրքորոշումները: Ըստ այդմ, ներկայացնելով վերոգրյալ արտահայտությունները, հայցվորի ներկայացուցիչը, 12.06.2019թ. կայացած նախնական դատական նիստին հայտնել է, որ եթե պատասխանող կողմը պատրաստ է դատական նիստին աներկբա հայտարարել, որ քննարկվող հայտարարությունը անելով, պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա պատրաստ է հրաժարվել հայցապահանջից:

Պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը դատարանին ներկայացված հայցադիմումի պատասխանով հայտնել է, որ հայցադիմումի պատասխանով ամբողջությամբ առարկում են ներկայացված հայցի դեմ եւ գտնում, որ հայցն անհիմն է եւ ամբողջությամբ պետք է մերժվի հետեւյալ պատճառաբանությամբ. 15.09.2018թ. ժամը 11.25-ին, համացանցում` armtimes.com կայքում տեղադրված է պատասխանողի հրապարակային խոսքը, որի` սույն գործին վերաբերելի մասում նշված է. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է` անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Պատասխանողի ներկայացուցիչը նախ անհրաժեշտ է համարել նշել, որ պատասխանողի կողմից արված արտահայտությունը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի մեկնաբանությանը, կազմված է հարցական ձեւով, որտեղ արտահայտության հեղինակը առհասարակ հարցնում է, թե ի՞նչ է նշանակում անձեռնմխելի եւ կրկին հարցական ձեւով, ընդհանրական տեսքով, հռետորական հարց է բարձրացնում ասելով. «Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` ես անձեռնմխելի՞ եմ:»: Այնուհետև կրկին է հարց է տալիս. «Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

«Ակնհայտ է, որ հայցվորի պնդումն առ այն, որ մեջբերված արտահայտությամբ պատասխանողն իրեն վերագրում է սպանության կազմակերպման մեղադրանք` անհիմն է: Ինչպես արդեն նշվեց, պատասխանողը, պարզ շարադրանքով ուղղակիորեն անդրադարձել է բացառապես պետության գլխի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմի մեկնաբանության իրավաչափությանը եւ չի հետապնդել որեւէ մեկին, այդ թվում նաեւ հայցվորին, առանց դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճռի որեւէ հանցավոր արարք վերագրելու նպատակ»- որպես հայցի պատասխան նշել է փաստաբան Գյոզալյանը եւ վերոգրյալի հիման վրա խնդրել է դատարանից հայցն ամբողջությամբ մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Պատասխանողի ներկայացուցիչը, 12.06.2019թ. նախնական դատական նիստին հայտնել է, որ լիազորված է իր վստահորդի անունից հայտարարել, որ վերջինիս կողմից արված արտահայտությունը վերաբերել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը եւ միանշանակ չի վերաբերվել պարոն Քոչարյանին: Ինչից հետո էլ հայցվոր կողմը հաջորդ նիստին հրաժարվել է հայցապահանջից:

Ինչ վերաբերում է դատական ծախսին, ապա Գյոզալյանը խնդրել է դատական ծախսերի մեջ ներառել պատասխանողի կողմից վճարված փաստաբանական ծախսի գումարը` 650 հազար դրամի չափով: Դատարանը, սակայն, որոշել է հօգուտ Փաշինյանի Քոչարյանից բռնագանձել 200 հազար ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը մերժել:

Մեր զրույցում Գյոզալյանն այս առնչությամբ ասաց. «Ես այս հարցին չեմ կարող պատասխանել, քանի դեռ իմ վստահորդի հետ չեմ քննարկել այս հարցը՝ արդյոք նրան այս գումարը գոհացնում է, թե՝ ոչ: Ամեն դեպքում շատ կարեւոր արձանագրում էր, եթե չնայենք գումարի չափին, որովհետեւ յուրաքանչյուր անձ պետք է տեղյակ լինի, որ անհիմն հայց ներկայացնելու համար պետք է վճարել: Սա շատ կարեւոր արձանագրում էր մեզ համար»,- ասաց Գյոզալյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10854 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար