Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին,  «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 24-ին Մեխակավանի զորամասի սպաների կանանց հրավերով այցելել է Մեխակավանում տեղակայված զորամասին կից «Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն։ Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Մեխակավանում տեղակայված զորամասի հրամանատար գնդապետ Մարտին Ջհանգիրյանը, «Արևիկ» մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի ղեկավար Իռա Թամրազյանը, Մեխակավանում Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Անդրանիկ Սաֆարյանը, Մեխակավանում տեղակայված զորամասի գնդերեց Լորիս սարկավագ Անդրեասյանը։  Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել կենտրոն հաճախող երեխաների ձեռքի աշխատանքներին, շփվել նրանց հետ։Ողջունի խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ անչափ երջանիկ է սպաների կանանց հետ հանդիպման հնարավորության համար։ «Շնորհակալ եմ այս հրավերի համար։ Ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա, ընդհակառակը, ես եմ շատ շնորհակալ որովհետև չգիտեի, որ այսպիսի կենտրոն կա։ Այն ինչ տեսա՝ շատ հուզիչ է, ես հիացած եմ։ Միայն գաղափարը, որ կենտրոնում երեխաները խաղում են, ստեղծագործում՝ հրաշալի է։ Սա մեր ապագայի, մեր կյանքի շարունակության և հաղթանակի ամրապնդման օրրանՆ է, մեր ապագայի երաշխիքն է։ Ես դա այդպես եմ ընկալում»,- ասել է Աննա Հակոբյանը։Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ գնդապետ Բադալյանն էլ շեշտել է, որ որպես այս տարածքի առաջին պատասխանատուն շատ մեծ ոգևորություն են ապրել տեղեկանալով այցի մասին։ «Շատ գովելի է, որ դուք Ձեր ընտանիքով օրինակ եք ծառայում, որ Ձեր որդին էլ է ծառայում։ Եվ այսօր, որ Արցախում զինվորի էիք տեսնում, մենք կողքից նկատում էինք Ձեր յուրահատուկ մոտեցումը, քանի որ Ձեր զինվորը նույնպես այդ աշխատանքների մեջ իր լուման ունի։ Այսօրվա այս կենտրոնի տաղանդաշատ երեխաները վաղվա մեր զինվորներն են»,- ասել է գնդապետ Բադալյանը՝ հավելելով, որ Աննա Հակոբյանի այցը շատ պարտավորեցնող էր։«Սա եզակի դեպք է, երբ հանրապետության ղեկավարի կինն այցելում է զինավան։ Կարծում եմ սա շատ լավ օրինակ է ծառայելու և մեր մնացած տիկիններն էլ կայցելեն, կծանոթանան սպաների տիկնանց հետ»,- ասաց Արցախի պետական համալսարանի դոցենտ Արևիկ Պետրոսյանը։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը շփվել է սպաների տիկնանց հետ, պատասխանել նրանց հարցերին։«Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Մեխակավանի մասնաճյուղ  է հաճախում Մեխակավանում տեղակայված զորամասի սպաների շուրջ 150 երեխա։ Նրանք սովորում են հուլունքագործություն, նկարչություն, գոբելեն, թատերական արվեստ։ Աշնանից երեխաները հնարավորություն կունենան սովորելու նաև երգարվեստ, ինչպես նաև պատրաստել անօդաչու թռչող սարքեր։ Կենտրոնում գործունեություն են ծավալում նաև սպաների կանայք։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4351 դիտում

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում