Հանքի շահագործումից հետո Ջերմուկ առողջարանային քաղաքը կդառնա բանվորական ավան. Ջերմուկի ավագանու անդամ

Խոշորացված Ջերմուկ համայնքի ավագանու անդամները շարունակում են պայքարել «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ:

Ինչպես հայտնի է, Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն է տվել Ջերմուկի բնակիչների շուրջ 3000 ստորագրությամբ համայնքի ավագանուն ու կառավարությանը կոլեկտիվ ներկայացրած հանրագրին՝ տարածաշրջանում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու և կանաչ էկոտնտեսության զարգացման պահանջով: 

Ջերմուկ այցելած լրագրողական խմբի հետ հանդիպեցին համայնքի ավագանու անդամներ Հասմիկ Սարգսյանը, Մխիթար Բունիաթյանն ու Գագիկ Ստեփանյանը:

«Խնդիրը ավելի վաղ էր սկսվել, երբ մենք իմացանք, որ ուզում են շահագործել հանքն ու ոսկին մշակել բաց եղանակով, մարդիկ իրենց բողոքն արտահայտեցին, բայց 2012թ-ին, երբ առաջին հանդիպումն ունեցանք «Լիդիան» ընկերության ներկայացուցիչների, Ջերմուկ քաղաքի առողջարանի բժիշկների ու հյուրանոցների սեփականատերերի հետ, հայտնեցինք մեր դիրքորոշումը, որ հանքաջրաբուժական տարածքում հանք շահագործելը անթույլատրելի է, ու մենք մինչ օրս էլ մեր կարծիքին ենք»,-ասաց ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանը, որն առողջարաններից մեկում նաեւ բժիշկ է աշխատում. «Մենք բոլորս գիտենք, որ երբ թանկ մետաղներ են հանում, նրանց հետ դուրս են գալիս նաեւ ծանր մետաղներ ու ռադիոակտիվ նյութեր: Ծանր մետաղներն ունեն կանցեռոգեն ազդեցություն, որոնք ազդում են ժառանգականության վրա, առաջացնում են նաեւ ուռուցքային հիվանդություններ: Ամուլսարը ծծմբային կառուցվածք ունի, որն իր հետ բերելու է թթվային դրենաժի խնդիր, թթվային դրենաժով ախտահարվելու են նաեւ քաղցրահամ ջրերը… աղտոտվելու է շրջապատը, ինչից ինքամաքրվելու հնարավորություն բնությունը պարզապես չունի, դրա համար մոտ 500 տարի է պետք, փոշու մասին էլ չեմ ասում, քամին իր հետ բերելու է այդ փոշին ու լցնի առողջարանային քաղաքի վրա, անձրեւի հետ անցնելու է ջրի մեջ, խոտը անասուններն են ուտելու, միսը՝ մարդիկ, ստացվում է՝ ամենը թունավորված է լինելու… կարող են ծնվել արատավոր երեխաներ, ու քանի դեռ հանքին ձեռք չեն տվել, այդ շերտերը պասիվ վիճակում են ու անվտանգ, բայց շփումից հետո օդի հետ կդառնան վտանգավոր»:

Ավագանու անդամն ասում է, որ բարձր լեռնային գոտում գտնվող Ջերմուկ քաղաքում տարիներ շարունակ օնկոլոգիական հիվանդությունների թիվն աննշան է եղել, սակայն վերջին 10-15 տարում Ջերմուկում օնկոլոգիական հիվանդությունների կտրուկ աճ է նկատվել. «Երբ «Լիդիան»-ը սկսեց աշխատանքները, ոչ ոք առողջության ռիսկերի գնահատում քաղաքում չարեց, չվերցրեց վիճակագրություն, թե մեկ տարի հետո քանիսով ավելացավ հիվանդների թիվը,….բայց որ շատացել է, փաստ է…»,- ասաց նա, ու հավելեց, որ երբ «Լիդիան»-ը սկսեց աշխատանքները, նվազեց նաեւ տուրիստների հոսքը Ջերմուկ առողջարանային քաղաք, ինչի պատճառով մեծ վնասներ կրեցին բազմաթիվ ենթակառուցվածքներ. «Երբ սկսեցին շինարարական աշխատանքները, փոշին պատել էր երկինքը, նստում էր կանաչի վրա ու կանաչը շուտ չորանում էր, ձմռանը ձյունը նարնջագույն էր դարձել….2016-ին արդեն մենք դիմեցինք վարչապետին, որ ուղղարկեն անկախ փորձագետների խումբ՝ գնահատելու ռիսկերը: Ստեղծվեց աշխատանքային խումբ: Արդյունքները բացասական էին բոլոր առումներով: Մի բան հստակ է՝ վերջին մեկ տարում հանքը չի շահագործվում, ու թե անհատ տուրիստների ու թե տուրիստական խմբերի հոսքը քաղաք ավելացել է»:

Համայնքի ավագանու անդամ Մխիթար Բունիաթյանը Ջերմուկում հացի արտադրությամբ է զբաղվում, ասում է՝ տուրիստների թվի նվազումը վնասեց նաեւ իր բիզնեսին՝ չկա մարդկանց հոսք, չկա արտադրական մեծ ծավալ:

Հարցին՝ ամեն դեպքում «Լիդիան»-ը առաջարկում է աշխատատեղեր, Մխիթար Բունիաթյանն ասաց. «Ինչ եք առաջարկում՝ տուրիզմը փոխենք հանքարդյունաբերության հե՞տ: Ինչ աշխատատեղեր, էստեղից 300 բանվորներ մաքսիմում կաշխատեն, մնացածը տարբեր տեղերից եկած մասնագետներ են լինելու: Ջերմուկը միջազգային նշանակության հանքաջրաբուժական առողջարան է, էս փաստը պետք է անհանգստացներ նաեւ միջազգային առողջապահական կառույցներին, որովհետեւ աշխարհում նման հանքային ջուր ունեցող քաղաքները քիչ են…70 տարուց ավելի աշխատում է, հազարավոր մարդկանց է առողջություն պարգեւում, դա մենք կորցնում ենք 10 տարվա ծրագրի համար, եւ իսկ մեր սերունդները 500 տարի եսիմ որտեղ դեգերելուց հետո չեն գալու էստեղ նորից ապրեն»,-գործընկերոջ միտքը շարունակեց Հասմիկ Սարգսյանը:

Մասնագիտությամբ բժիշկ ավագանու անդամ տիկին Սարգսյանը հիշեցնում է՝ Ջերմուկը սեյսմիկ գոտի է, որտեղ եղել են երկրաշարժեր ու սարերն ունեն հրաբխային ծագում. «Այստեղից սկիզբ են առնում 5 մարզերը սնող քաղցրահամ աղբյուրների գետերը, էդ ջրերը գնալու են Սեւան, եւ վերջապես պատերազմն էլ դեռ ավարտված չէ, ու սա ռազմավարական հարց է: Հիմա մեզ առաջարկում են թողնել այս քաղաքն ու ապրել փոշու եւ կեղտի մեջ, ինչ է թե կունենանք հանքարդյունաբերական քաղաք»:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա Ջերմուկ համայնքի ավագանու անդամները միաբերան պնդում են՝ ամեն ինչ անելու են, որ Ջերմուկը մնա առողջարանային քաղաք, չկորցնի իր գեղեցիկ կանաչ տեսքն ու բնության կողմից տված հանքային բացառիկ ջրերը. «Մոլորակի վրա սա եզակի վայր է, մարդիկ սրան դրախտի մի անկյուն են անվանել, մենք կարող ենք եւ զարգացնում ենք տուրիզմն ու առողջարանային քաղաքի համբավը, տարեցտարի աշխատատեղեր են ավելանում, ու էստեղ աշխատում են տարածքի բնակիչները, ու բացի սա, հանքի շահագործումից հետո Ջերմուկը կդառնա բանվորական քաղաք… փոշի, ծանր մեքենաների աղմուկ… բացի զբոսաշրջիկներից, Ջերմուկի հարակից համայնքներում մարդիկ են ապրում, որոնց առողդջության մասին է մտածել պետք, կդառնա պարզապես բանվորական ավան»:

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2746 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում