ՊԵԿ-ը, ԴԱՀԿ-ն, Հարկայինը, Արդշինբանկը, նոտարը, դատավորները՝ հանուն Գագիկ Խաչատրյանի օֆշորի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ԴԱՀԿ), Կադաստրի կոմիտեն, Պետական եկամուտների կոմիտեն, Արդշինբանկը եւ Նոտարը, հանցավոր համաձայնության գալով, փորձում են բնակիչներից խլել Խանջյան 29 հասցեում գտնվող շենքը։ Այս մասին հայտարարեց «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն այցելած, նույն շենքի բնակիչ Ս․ Կարինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս շենքը ինքնասպանություն գործած հայտնի գործարար Համլետ Ամիրխանյանից խլել էր ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը։ Ամիրխանյանի ինքնասպանությունը կապվում է հենց Խաչատրյանի անվան հետ։ Նման բան կարծելու առիթ է հանդիսացել Ամիրխանյանի՝ ինքնասպանությունից առաջ գրված նամակը, որտեղ վերջինս պատմել է, որ 2010 թվականին ինչ-որ «հրեշներից» վարկ է վերցրել, իսկ վարկատու հանդես է եկել ինչ-որ «Բրեդվել Լիմիթիդ»: Ամիրխանյանը գրավադրել է Խանջյան 29 հասցեի շինությունը, եւ, ինչպես ինքն է գրել, ընկել է թակարդը։ Աբրամ Ամիրխանյանն իր նամակում, ըստ էության պատմել է, որ իրենից այդ «հրեշները» խլել են ամեն ինչ։

Խանջյան 29-ի բնակիչը, ներկայացնելով ահռելի քանակությամբ փաստաթղթեր, մեր զրույցում պատմեց, թե ինչպես է իրականացվել վերոնշյալ գործարքը։ Վերջինս նաեւ մի շարք դատավորների անուններ է նշում, որոնք շարունակում են կոծկել այս գործը։

Կարինյանը մեր զրույցում ասաց, որ մեկ տասնյակի հասնող գրություններով եւ բողոքներով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման սկզբից մինչ օրս ՀՀ կառավարությունից, ՔԿ-ից, Դատախազությունից խնդրում են կալանք դնել իրենց հասանելիք գույքերի վրա, որպեսզի դրանք չխլվեն իրենցից՝ «իրեն ալբանացի անվանող նախկին պաշտոնյայի» ընտանիքին եւ մտերիմներին պատկանած եւ հնարավոր է պատկանող Արդշինբանկ ՓԲԸ-ի կողմից (Կարինյանը նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին,-հեղ․)։

Նախ, ըստ Կարինյանի, ՊԵԿ-ն ու Արդշինբանկը «Ամիրխանյան» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու դիմումներ են ներկայացրել, ապա 11․11․2014-ին հետ են վերցրել դիմումները, որ 18․12․014 թ․ կեղծ վարկավորման եւ դրանից մեկ օր առաջ կնքված կեղծ գրավի գործարքները կատարվեն, ապա դրանից հետո նորից սնանկացրել են «Ամիրխանյան» ՍՊԸ-ին՝ 29․12․2014-ին դիմում ներկայացնելով «Մուլտիկոնտինենտալ Դիսթրիբյուշն լիմիթիդ» ընկերության անունից։

Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենը խոսում է համատեղ հանցավոր համաձայնության եւ փոխկապակցվածության մասին։ Ընդ որում՝ 300 մլն ՀՀ դրամը չվճարած պայմաններում ՊԵԿ-ը 11․11․14 թ․-ին հրաժարվել է սնանկության դիմումից, որ կեղծ գրավադրումն ու վարկավորումն իրականացնեն՝ այնուհետեւ վարկառու դարձված ՈՒՐՄ ՍՊԸ-ին կանխամտածված սնանկության տանելով՝ նրա վարկի դիմաց գրավադրված իրենց գույքերը խլելու համար։

Ըստ Կարինյանի ներկայացրած փաստաթղթերի՝ Ուրմ ՍՊԸ-ին տրված 6.000.000 դոլար վարկից մոտ 3. մլն դոլարն ուղարկվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող օֆշորային Բրեդվիլ ընկերությանը, իսկ վարկի մնացած մասը, որը վերցվել էր 13 տոկոսով, նույն բանկում 6 տոկոսով ավանդ է դրվել, որ վարկից մարում արվի:

ՈՒՐՄ ՍՊԸ-ն բացվել է գործարքից 4 ամիս առաջ

Կարինյանի պնդմամբ եւ իր ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ Հարկադիր կատարման ծառայությունն օժանդակել է կեղծիքին, քանի որ Խանջյան 29 շենքի վրա արգելանք դրած պայմաններում, առանց դատարանի որոշման, 25․11․2014 թվականին հանել է արգելանքները շենքի վրայից, որ կատարվի այդ շենքի ապօրինի գրավադրումը՝ գրավի դիմաց տրված վարկը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող օֆշորային «Բրեդվիլ» ընկերությանը փոխանցելու համար։

Կարինյանը պնդում է, որ Կադաստրը եւս հանցակից է, քանի որ անտեսել է իր կողմից դեռեւս 2012-ին մուտքագրված նախնական պայմանագիրը եւ կոծկել է 17․12․2014 գրավի պայմանագրի 3,1 կետում նշվածի վերաբերյալ առկա կեղծիքը։ Իսկ այդ կետում նշված է, որ առկա չէ որեւէ նախնական ու նախավճարի պայմանագիր։ Մինչդեռ, նախնական պայմանագրերը մինչ օրս Կադաստրի գործում են, իսկ Ս․ Կարինյանի հարցումներին հեղափոխությունից հետո գրավոր վերջնականապես պատասխանեցին, որ նման հակասության դեպքում իրավունք չունեին գրավի պայմանագիրը գրանցելու։

Այնուհետեւ, ինչպես ներկայացրեց մեր զրուցակիցը, Արդշինբանկը գրավ է վերցրել բնակարանները՝ առանց հատակագծերով ու լուսանկարներով ստուգելու դրանց վիճակը։ Իրականում գույքի փոխարեն բանկի գնահատող «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ն այլ անձի գույք է լուսանկարել ու եզրակացությամբ նկարագրել, բայց փոխարենը գրավադրվել է Կարինյանի գույքը։ Մինչդեռ, ինչպես պնդում է վերջինս, իր բնակարաններ հնարավոր չէր մուտք գործել, քանի որ բանալիները եղել են միայն իր մոտ։ Այս փաստը խոստովանվել ու արձանագրվել է եզրակացություններն անվավեր ճանաչելու պահանջով դատական գործընթացով եւ տեղատեսության արձանագրությամբ արձանագրվել է, որ եզրակացությամբ Կարինյանի բնակարանները լուսանկարված ու գնահատված չեն, ու որ գնահատողն ընդհանրապես մուտք չի գործել նկարագրված գույքերը, որոնք գրավադրվել են։ Իր վարկավորման կարգի համաձայն՝ բանկը պետք է մերժեր այդ գույքի գրավադրումը։ Իսկ ընդունել է, քանի որ մասնակից է եղել նախապես պլանավորված ու կանխամտածված գրավադրման, վարկավորման եւ սնանկացման խարդախ գործարքին, որով, ինչպես ընդգծեց Ս․ Կարինյանը, փորձում են հափշտակել իրենց ընտանիքի գույքը, իսկ իրենք արդեն տասը տարի է՝ ապրում են վարձով ու իրենց հաշվին։ Կարինյանը նաեւ նշեց, որ դեռ 1939 թվականից իր հայրն է ապրել նույն շենքում։

Անդրադառնալով նոտարի՝ այս գործարքին ներգրավվածությանը, Կարինյանն ասաց, որ գրավի գործարքը վավերացրած նոտար Ք․ Արսենյանը, նկատելով գրավի պայմանագրում նշված կետն այս մասին, որ նախնական պայմանագրեր առկա չեն, դրա մասին տեղեկատվությունը չի փորձել ճշտել, քանի որ ակնհայտորեն, կառուցապատողը նախկին բնակիչներին ապամոնտաժված բնակարանների դիմաց տված կլիներ նախնական պայմանագրեր։ Ավելին, եթե նոտարը կադաստրից պահանջեր տեղեկատվություն, ապա կիմանար, որ կադաստրային գործում առկա են Կարինյանի նախնական պայմանագրերը․

«Ամենը խոսում է այն մասին, որ խարդախության կազմակերպիչ վերոնշյալ անձինք, սատանայի շրջանակ ստեղծելով, հույս ուենալով իրենց հավերժ ժառանգական իշխանության վրա, ձեռնարկել են օրենքի շրջացնումներով քաղաքացիների հայրական գույքի խլման փորձը՝ մեզ թողնելով փողոցում արդեն տասը տարի»,-ասաց մեր զրուցակիցը։

2019 թվականի հունիսի 10-ին Կարինյանը ստացել է քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի որոշումը, որով անհիմն կերպով դատարանն անբավարար է համարել վճռաբեկ բողոքով իրենց ներկայացրած հիմնավորումները, նշելով, որ խախտված չէ արդարադատության բուն էությունը։

Քաղաքացին պնդում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջն առ այն, որ դատական ակտը պետք է լինի հիմնավորված, իսկ վճռաբեկի կողմից կայացված որոշմամբ ընդամենը կարծիք է հայտվել, որ վճռաբեկ բողոքով ներկայացված հիմնավորումները բավարար չեն՝ առանց այդ կարծիքները հիմնավորելու համար որեւէ վերլուծություն կատարելու․

Հաջորդ խախտումը, ըստ Կարինյանի, վերաբերվում է նրան, որ Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքն ուշացմամբ ներկայացնելու փաստին․ առաջին ատյանի դատարանի վճիռը հարապարակվել էր 25.05.2018թ.-ին: Այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքը կազմվել ու Արդշինբանկ գործավարության բաժնում ելքագրվել է 04.08.2018թ.-ին: Դա նշանակում է, որ 04.08.2018.թ-ից մի քանի օր առաջ Արդշինբանկը տեղեկացել է վճռի մասին ու գրել է 49 թերթից կազմված վերաքննիչ բողոք, դրանից հետո հանձնել գործավարին ելքի եւ հիշյալ վերաքննիչ բողոքին ամսաթիվ տալու համար:

«Եթե պայմանականորեն ընդունենք, որ 49 թերթից կազմված վերաքննիչ բողոքը բանկը գրել է մեկ օրվա ընթացքում ու այն ելքագրվել է 04.08.2018թ.-ին, ապա գոնե 03.08.2018թ.-ին ակնհայտորեն բանկը տեղյակ է եղել վճռից, որի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Իսկ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 07.09.2018թ.-ին: Վճռաբեկ դատարանը, կարծում ենք, որ թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում, քանի որ այս ակնհայտ հիմնավորված խախտումն ուշացման մասին, նույնիսկ առանց բարդ իրավական վերլուծությունների, ապացուցվում է առանց այլընտրանքի, պարզ թվաբանական հաշվարկով»,- նշեց Կարինյանը:

Նա նշեց, որ ներկայացնելով վերաքննիչ բողոքը, Արդշինբանկը վերաքննիչ բողոքով կարճման պահանջ չուներ, բայց Վերաքննիչ դատարանի նախագահ Ա. Մկրտչյանը ուղղորդող հարց տալով, կարճման անհրաժեշտության մասին կանխակալ կարծիք հայտնելով, որի իրավունքը չուներ, հետագայում հանգեցրեց նրան, որ կայացվեց վերաքննիչ դատարանի որոշում, որով գործի վարույթը կարճվեց:

Իսկ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել դատական գործի փաթեթում առկա բազմաթիվ կեղծիքներին, որոնք կատարվել են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Հարկային տեսչության, Կադաստրի, Արդշինբանկի, գնահատող Օլիվեր Գրուպ ՍՊԸ-ի եւ նոտար Քրիստինե Արսենյանի կողմից․

Ստացվում է, որ միայն Օլիվեր Գրուպ ՍՊԸ-ից կազմած եզրակացությունները բավարար էին գործը դատախազություն ուղարկելու համար՝ առանց կարճման որոշումը կայացնելու․

«Կամ ոչ պակաս կեղծիք է կադաստրի կողմից գրավի պայմանագրի գրանցումը 2014թ.-ին դրանում պայմանի առկայության ամրագրված լինելու պարագայում, ըստ որի՝ առկա չեն նախնական ու նախավճարի պայմանագրեր, սակայն իմ կողմից 2012թ.-ին մուտքագրված նախնական պայմանագրերը եղել են կադաստրային գործում, որի մասին կադաստրը տվել է տեղեկանք, ինչը դատական գործի փաթեթում առկա է ու չի գրավում դատավորների ուշադրությունը»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նա ասաց, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանը, լինելով սնանկության դատավոր Սամվել Թադեւոսյանի եւ կեղծիքներով գրավադրման ու վարկավորման ժամանակ Արդշինբանկի նախագահ, ներկայիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մտերիմը եւ օժանդակելով կեղծիքներին, այդ նպատակով վարույթ է ընդունել մոտ 105 օր ուշացումով ներկայացված Արդշինբանկի վճռաբեկ բողոքը, բավարարել այն՝ անվավեր դարձնելով Հարություն Ամիրխանյանի սեփականության իրավունքի ճանաչման մասին դատական ակտը, ուղարկել է առաջին ատյան՝ նոր քննության:

Կարինյանը պատկան մարմիններին խնդում է կալանք կիրառել Խանջյան 29 շենքի նկատմամբ, քանի որ հավաստիացումները, թե սնանկության աճուրդով այն չի իրացվի, այդպես չէ, քանի որ Վարդանանց 69 շենքն արդեն իսկ աճուրդով իրացվել է։ Ուստի, Կարինյանը խնդրում է միջոցներ ձեռնարկել կեղծ սնանկության հետագա աճուրդները կանխելու համար։

Քաղաքացին համապատասխան դիմումներ է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ՀՀ վարչապետին։

Մեր տրամադրության տակ առկա են ահռելի քանակությամբ փաստաթղթեր, սակայն տեխնիկական օբյեկտիվ պատճառներից ելնելով դրանց բոլոր լուսանկարները չենք կարող հրապարակել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15789 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ