Ժողովրդի կողմից քշվածները վիթխարի հարստություն են կուտակել ու դրա չնչին մասով լրատվամիջոցներ ձեռք բերել

09/07/2019 schedule15:20

Քարոզչությունը քաղաքականության շարժիչ ուժն է, եւ պատահական չէ, որ ներքաղաքական պայքարն առաջին հերթին հենց քարոզչական դաշտում է տեղի ունենում։ Ընդ որում՝ այդ պայքարում, ինչպես ցանկացած պատերազմում, կան շարքային զինվորներ, կան գեներալներ, կան վարձկաններ, կան լրտեսներ, կան ժամանակակից տեխնոլոգիաներ, կան փորձառուներ ու անփորձներ, եւ այլն։

Իհարկե՝ քարոզչական պատերազմում նույնպես հաղթելու համար անհրաժեշտ են նույն երեք գործոնները, ինչ սովորական պատերազմի դեպքում. Նապոլեոնի բնորոշմամբ՝ փող, շատ փող եւ ավելի շատ փող։ Բայց ֆինանսական ռեսուրսների ազդեցությունն այնքան պարզունակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։

Կոնկրետ օրինակ բերենք։ Ընդդիմադիր քարոզչամիջոցները հանրային գիտակցության մեջ արմատավորում են այն կարծրատիպը, թե իբր նոր իշխանությունները, մեկ-երկու բացառությամբ, ձեւավորված են անփորձ-սկսնակ երիտասարդներից, իսկ ահա նախկիններն իրենց ոլորտներում սուպեր-մասնագետներ էին, ամեն մեկը՝ մտքի տիտան, ու պետությունը դեռ շատ է տուժելու նրանց ծառայություններից հրաժարվելու պատճառով։ Բանն այնտեղ է հասել, որ անգամ եռագույն շորտիկներով աչքի ընկած ու դրա շնորհիվ Սերժ Սարգսյանի օրոք պետական բարձր պաշտոնների նշանակված դեմքերն են ներկայացվում որպես բացառիկ պրոֆեսիոնալներ, որոնց համեմատ ներկայիս պաշտոնյաները դիլետանտներ են։ Էլ չենք խոսում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին, որոնց՝ Հայաստանում բարձր պաշտոններ ստանձնելը ժամանակին պարզապես շոկ էր հասարակության մեծամասնության համար։

Իսկ ինչպե՞ս է պատահում, որ ժամանակի ընթացքում այդ մարդիկ «մտքի տիտաններ» են դառնում։ Բացատրենք արցախյան պատերազմի հերոսների օրինակով։ Հասարակության մեջ թյուր պատկերացում կա, թե արցախյան պատերազմի հերոսները հետագայում չեն դիմացել հաղթանակի փորձությանը, համարել են, որ իրենց ամեն ինչ կարելի է, եւ թալանել են երկիրն ու վիթխարի հարստություն կուտակել։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ. հերթականությունը հակառակն է։ Այդ մարդիկ ոչ թե հերոսներ են եղել ու հետո հարստացել, այլ սկզբում հարստացել են, իսկ հետո՝ օգտագործելով այդ հարստությունը, հետին թվով իրենց համար հերոսական անցյալ կերտել (հասկանալի է՝ քարոզչամիջոցների օգնությամբ)։ Իսկ նրանք, ովքեր արցախյան պատերազմի իրական հերոսներն են եղել, բայց հետագայում դա «կապիտալիզացնելու շնորհք չեն ունեցել», առ այսօր մոռացված են, ու որեւէ մեկը նրանց անունները չգիտի։

Նույն մեխանիզմը գործել է նաեւ քաղաքական դաշտում։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ոչ թե բացառիկ հմուտ ու իմաստուն քաղաքական գործիչներ են եղել, այդ որակների շնորհիվ հասել են իշխանության ու միայն դրանից հետո, օգտագործելով իշխանությունը, վիթխարի հարստություն կուտակել, այլ հեղաշրջման միջոցով զավթել են իշխանությունը, հարստացել, իրենց վերահսկողության տակ առել բոլոր կարեւորագույն ոլորտները եւ միայն դրանից հետո հետին թվով սկսել իրենք իրենց հասարակությանը մատուցել որպես քաղաքական մտքի հիմնասյուներ (Քոչարյանն այդպիսի հավակնություններ առանձնապես չուներ եւ ինքն իրեն «գիրք կարդացող» չէր համարում, իսկ ահա Սերժ Սարգսյանին անգամ Բիսմարկի, Չերչիլի ու Շարլ դը Գոլի հետ էին համեմատում)։ Եվ սա այն դեպքում, երբ մինչեւ նրանց իշխանության գալը Հայաստանում իրենցից ավելի իմաստուն ու փորձառու տասնյակ գործիչներ կային։ Պարզապես «չէին ֆայմել» երկիրը թալանել, տասնյակ լրատվամիջոցներ հիմնել ու գովազդել իրենք իրենց։

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ։ Ինչ-որ մարդկանց երկարամյա իշխանության արդյունքում երկիրն աղետալի վիճակում է հայտնվում, տնտեսությունը քայքայվում է, բնակչության 15 տոկոսն արտագաղթում է, ընտրություններ են կեղծվում, համատարած կոռուպցիան խեղդում է երկիրը, եւ արդյունքում՝ ժողովուրդը պարզապես քշում է նրանց։ Կհամարձակվե՞ն այդ մարդիկ ընդամենը մեկ տարի անց երեւալ ժողովրդի աչքին։ Իհարկե չեն համարձակվի։ Իսկ հիմա պատկերացրեք՝ այդ մարդիկ զուգահեռաբար նաեւ վիթխարի հարստություն են կուտակել ու դրա չնչին մասով լրատվամիջոցներ ձեռք բերել։ Համաձայնվեք՝ դա փոխում է իրավիճակը։

Հայաստանում այսօր հենց սա էլ տեղի է ունենում։ Պարզապես հասարակությունը պիտի հասկանա, որ իր դեմ պայքարում են իրենից գողացված փողերով։ Ու պայքարում են նրանք, ովքեր «մտքի տիտաններ» են դարձել իրենցից գողացված փողերով իրականացվող քարոզչության արդյունքում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8527 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս