Լոռիում կոռուպցիոն քրգործերով վեց ամսում 35 անձ է դատապարտվել. վնասը 5 անգամ մեծ է նախորդ տարվա ցուցանիշից

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 35 քրեական գործ: Հատկանշական է, որ դրանցից 18-ը կամ 51 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 15-ը կամ 48 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում, իսկ 2-ը՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա: Այս տվյալները փաստում են, որ կոռուպցիայի դեմ պայքարում մարզի բնակչության նախաձեռնողականությունը, ինչպես նաև իրավապահ մարմինների հետևողականությունը շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 8-ը՝  տեղական ինքնակառավարման, 4-ը՝ սոցիալական ապահովության, 3-ը՝ առողջապահության, 2-ական՝ քաղաքաշինության, պետական և հանրային գույքի տնօրինման, 1-ական՝ էներգետիկայի, բնապահպանության, ջրօգտագործման և այլ ոլորտներում։

Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 77 քրեական գործ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52-ի փոխարեն: Նշված 77 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 29 անձ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ հանձնաժողովի նախագահ և անդամներ, «Տաշիր քաղաքի մշակույթի տուն», «Տաշիր քաղաքի թիվ 3 ՆՈւՀ»  ՀՈԱԿ-ների, «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեններ, Տաշիրի, Վանաձորի համայնքապետարանների բաժնի պետ և մանագետ, Ստեփանավան, Սարչապետ, Տաշիր, Վանաձոր, Ձորամուտ համայնքների հիմնական կամ ավագ դպրոցների,  Վանաձոր համայնքի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի տնօրեններ, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն և մասնագետ, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, Մեծ Այրում, Շամլուղ համայնքների ղեկավարներ, ԲԷՑ «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության անտառապետ և անտառապահ և այլն։

Առավել շոշափելի արդյունքներ են արձանագրվել մեղադրական եզրակացությամբ գործերի ավարտման և դատարան ուղարկման, մեղադրական դատավճիռների կայացման առումով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 11 քրեական գործ՝ 35 անձի վերաբերյալ։ Ընդ որում՝ նույն ընթացքում դատարանում քննվել և ավարտվել է նշված բնույթի 11 գործ՝ 35 անձի վերաբերյալ, ինչը եռակի անգամ ավելի է 2018թ նույն ժամանակահատվածի համեմատ:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 957․4մլն ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 196 մլն դրամը։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը մոտ 5 անգամ ավելի քիչ է եղել՝ կազմելով 165մլն դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել էր 71.5մլն դրամը, այսինքն այս տարվա համեմատ 2.7 անգամ քիչ:

Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Լոռու մարզի դատախազի կողմից համապատասխան գերատեսչություններին և իրավասու պաշտոնատար անձանց, մասնավորապես  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ Լոռու մարզպետին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին, Վանաձոր և Տաշիր համայնքի ղեկավարին, «Հայփոստ» ՓԲԸ տնօրենին ներկայացվել է ընդհանուր առմամբ 13 միջնորդագիր:

Դրանց արդյունքում դադարեցվել են Լոռու մարզպետարանի Ստեփանավանի և Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 5 մասնագետների պաշտոնավարությունը, լուծվել է «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Բացի այդ «նկատողություն» կամ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր են կիրառվել «ՀՀ Լոռու մարզի Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խոժոռնու անտառպետության անտառապետի, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի, փոխտնօրենի, տեղամասային բժշկի և կանանաց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի 4 մասնագետների նկատմամբ:

Բացի վերոնշյալը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վանաձոր և Շնող համայնքներին պատկանող 2 հողամասերի ապօրինի օտարման կոռուպցիոն երկու դեպքով նախաքննությամբ հաստատվել է հանցագործությունների կատարման փաստը, սակայն ոչ արդարացնող հիմքերով կայացվել են մի դեպքում քրեական հետապնդում չիրականացնելու, մյուս դեպքում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթները կարճելու որոշումներ՝ մարզի դատախազը հանդես է եկել համայնքների իրավունքները վերականգնելու նախաձեռնություններով: Մասնավորապես՝ մի դեպքով Վանաձոր համայնքի ղեկավարին միջնորդագիր է հասցեագրվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համապատասխան հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու նպատակով: Իսկ մյուս դեպքում մարզի դատախազության անմիջական նախաձեռնությամբ Շնող համայնքի ղեկավարը համայնքապատկան հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները, առուվաճառքի պայամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով արդեն իսկ դիմել է  ՀՀ վարչական դատարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1589 դիտում

«Պատերի տակ գյուլլելու» մասին Գալստանյանի խոսքը թմրամիջոց իրացնողներին չի վերաբերում. ՔԿ-ն հերքում է պահանջում

Կրթվելը նորաձեւ է Հանրապետության հրապարակում․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Փաստորեն ահաբեկիչ հոգևորականների դիվիզիա է գործել, ինչո՞ւ եք պապանձվել, հարգելի՛ հոգևորականներ. Հարությունյան

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին

Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի Ուջանի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նոր ճանապարհ

ՀՀ դատախազը օրինականությունն ապահովելու է, անհարմար իրավիճակում եք հայտնվել․ Վարդապետյանը՝ Խամոյանին

Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ Օհանյանը ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ․ Վարդապետյան

Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն ՊՆ ատկատի հաշվին Սևանում տուն է սարքել. Հարությունյան

Դատախազը միջնորդագիր ներկայացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

«Սրբազան պայքար»-ի ահաբեկչության գործի շրջանակում ձերբակալվել է Չախալյանը. կալանքի միջնորդություն կներկայացվի

ՌՈ աշխատակիցները հերթապահություն են իրականացրել մասնավոր առանձնատան տարածքում․ Վարդապետյան

Սեյրան Օհանյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը․ մանրամասներ

Քոչարյանի՛ գեներալ, դա՞ է ուսադիրներիդ գինը. Արշակյանը՝ Օհանյանին

Գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հուսով եմ՝ Կտրիճ Ներսիսյանն ականջալուր կլինի Գարեգին Ներսիսյանին. Ռուբինյանն արխիվային տեսանյութ է հրապարակել

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը. Փաշինյանը՝ Թրամփին

2-3 հազար դոլար կաշառք կեղծ տեղեկանքներով 3 տարի տարկետման դիմաց. 6 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը․ նրանք չեն մասնակցի Օհանյանի հարցով քննարկմանը

Օգոստոսի 1-ից տրանսպորտի QR կոդի թղթային տարբերակն աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից

ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է

Դոլարային միլիարդատեր Տաշիր Սամոն դատի է տվել ինձ և պահանջում է 9 միլիոն դրամ. Կոնջորյան

«Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիրի Սամոն չկա՞». Սիմոնյանը հրապարակել է միջնորդագրի բացահայտումներից մի հատված

Դատախազության հայցով 80 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին

Գորիսի ՁՊՎ-ում հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը. նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգության համար

Անահիտ Մանասյանն ու ԵԽ գլխավոր տնօրենը քննարկել են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր

Հարցնում է` որ Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից. արդարացրեք սա, Կտրի՛ճ. Ռուբինյան

Սրբապիղծները եկեղեցին դարձրել են տեռորիզմի շտաբ, իսկ մեզ մեղադրում են եկեղեցու դեմ դուրս գալու մեջ. Կոնջորյան

Ով կմտածեր, որ սքեմով տեռորիստների մի խումբ կպլանավորի պետական դավաճանության պլան. Մանավազյան

«Սրբազան» Բագրատը պատերի տակ էր ուզում գյուլլել, սարկավագը՝ խմբակային սպանել, Կտրիճը դեռ լռում է. Չախոյան

Միջնորդագրում ներառվել է գաղտնալսումներից հատված՝ Հայաստանի ղեկավարությանը սպանելու թեմայով. Սաֆարյան

Փաստորեն արագ վազող Սաղաթելյանի վզին դրված էր մեր համարները, հասցեները տալ պոռնիկ տեռորիստներին. Ալեքսանյան

Կուզեմ տեսնեմ մարդկանց, ովքեր էլի սուրբ մարդ են համարում էս արյունարբու կենդանուն. Հակոբյան

Սրանք կենդանի են, դեմքերից մեկը դաշնակ է. Հարությունյանը՝ դատախազի միջնորդագրում առկա անձանց մասին

Ուզում են ժողովրդին սպանեն, որովհետև ժողովուրդը ձեռքը կկտրի, սերժաքոչարյանական կլանին չի ընտրի. տեսանյութ

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Գալստանյանը գործակալ է, մոլագար, որը տեռորիստական ակտ էր նախատեսում սեփական հոտի հանդեպ. Հակոբյան. տեսանյութ

Բախվել են «Nissan Rogue»-ն ու առանց համարանիշի մոտոցիկլը. կա վիրավոր

Ո՞ր երկիր են ընդդիմադիրներն ուզում տեղափոխել Մայր Աթոռը. ինչո՞ւ են Սփյուռքից հոգևորականներ ժամանում Հայաստան

Օրավարձով բնակարաններում հանցավոր խումբն ընդունել է գնորդներին. հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար